Տուտուկ կամ Ծիրանափող, հայկական փողային գործիք, որ նաեւ տարածուած է Մերձաւոր Արեւելքի մէջ։

Տուտուկ

ՊատմութիւնԽմբագրել

 
Տուտուկի կրկնակի լեզուակաւոր եղեգնեայ մունդշտուկը (ղամիշ[1])

Ըստ որոշ փաստերու տուտուկը կը գործածուի [մ․թ.ա. 1200]] թուականէն, սակայն կան տեսակէտներ, որ ան 1,500 տարուան պատմութիւն ունի։[2] Հայկական տուտուկի պատմութիւնը կը հասնի մինչեւ հայ արքայ Տիգրան Մեծի ժամանակները, որ կառավարեր է Ք․Ա․ 95–Ք․Ա․ 55 թուականները։[3] Ըստ էթնօ-երաժշտագէտ Եոնաթան ՄաքՔոլլումի՝

  Այն [տուտուկը] միակ հայկական երաժշտական գործիքն է, որ հասած է մինչեւ մեր օրերը, եւ հայկականութեան խորհրդանիշն է։ Տուտուկի գլխաւոր առանձնայատկութիւնը լսողին հայերէնի իւրայատկութիւններու փոխանցումն է։[4]  
  • 2005 թուականին հայկական տուտուկի նուագը ճանչցուած է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նիւթական մշակութային ժառանգութեան գլուխ գործոց[5]

ԿառուցուածքԽմբագրել

Տուտուկի նուագ SERGO.TEL.-ի կատարմամբ

Տուտուկը կը պատրաստուի ծիրանենիի փայտէն։ Փողի երկարութիւնը կ'ըլլայ 28, 33 կամ 40 սմ.։

Նուագելու համար վերի կողմը ունի եօթ կամ ութ անցք, հակառակ կողմը, բութ մատի համար՝ մէկ կամ երկու։ Եղեգէն պատրաստուած կրկնակի լեզուակն ունի 9-14 սմ. երկարութիւն։

Տե՛ս նաեւԽմբագրել

ԾանօթագրութիւններԽմբագրել

  1. Գեորգ Դաբաղյանը դուդուկի մասին
  2. Encyclopedia.com:DJIVAN GASPARYAN
  3. "Հայկական տուտուկի պատմութիւնը կը հասնի մինչև հայկական արքայից արքա Տիգրան Մեծի ժամանակները, ով կառավարել է մ․թ.ա. 95–մ․թ.ա. 55 թթ.:": "00092 The Duduk and its Music. ԵՈՒՆԵՍՔՕ. Ըստ փետրուարի 8, 2010.
  4. Turpin, Andy. «Nothing Sounds Armenian Like a Duduk: ALMA Lecture»։ The Armenian Weekly։ 2010-02-12։ արտագրուած է՝ 2010-02-22 
  5. UNESCO: Հայկական տուտուկը մարդկութեան բանաւոր և ոչ նիւթական ժառանգութեան գլուխգործոց է: (eng.)