Ցրնա (գետ)
Ցրնա (մակեդ․՝ Црна Река, «Սեւ գետ», անգլ․՝ Ցրնա)․ Հիւսիսային Մակեդոնիոյ գետ եւ Աքսիոս գետին (մակեդ․՝ Вардар) գլխաւոր հարկատուներէն։ Հիւսիսային Մակեդոնիոյ ամենէն երկար գետն է ու Յունաստանի մեծ գետերէն։ Գետը կը թափի Թերմայիքոս ծոց՝ Էգէական ծով։
Ցրնա | |
---|---|
Црна Река
Ἐριγών | |
Ցրնա գետը | |
Բնութագիր | |
Ջրահոսք | |
Ակունք | Հիւսիսային Մակեդոնիոյ արեւմտեան լեռներ |
Գետաբերան | Աքսիոս |
Տեղակայում | |
Երկիր | Հիւսիսային Մակեդոնիա |
Երկրամաս | Պալքանեան թերակղզի |
Գետին հոսքը
ԽմբագրելԳետը իր հոսանքին ընթացքին Պուչին գիւղէն կը մտնէ Բելաղոնիա հովիտը, կը հոսի Սոբոթնիցա գիւղին մէջէն եւ դէպի հարաւ ուղղուելով կ՛անցնի Պիթոլայի արեւելեան դաշտերէն։ Յաջորդաբար Սթարավինա գիւղէն կը մտնէ Հիւսիսային Մակեդոնիոյ մեծագոյն ձորը, Սքոցիվիր հովիտը եւ Ռոսոման եւ Կրածքօ գիւղերուն միջեւ կը թափի Աքսիոս գետին մէջ։ Ապա գետը 180° դարձուածքով մը Պիթոլային արեւելքէն կ՛անցնի։ Այդ վայրը մաս կազմած է Ա․ Համաշխարհային պատերազմի ընթացքին Մակեդոնական ճակատին։ Հոն տեղի ունեցած են Ցրնա գետին 1916-ին եւ 1917-ին կռիւները։
«Սեւ գետ» անուանումը
ԽմբագրելՄակեդոներէն «Սեւ գետ» անուանումը, Թրակիան Էրիղոն (հին յուն․՝ Ἐριγών) անուանումին թարգմանութիւնն է որ կը նշանակէ սեւ (յուն․՝ Ἔρεβος էրեվոս «մթութիւն», հայ․՝ երեկ «երեկոյ», գոթերէն՝ riqis «մթութիւն»)։
Գետը Էրիղոն անունով կը նշուի Ֆլավիոս Արիանոսին (Նիքոմիտիացի յոյն պատմաբան, զօրավար եւ իմաստասէր․ ապրած է Ք․Ա․86/89 - 146/160 միջեւ) Աղեքսանտրի Անապասիս գործին մէջ, ինչպէս նաեւ Թիթոս Լիվիոսի «Հռոմին պատմութիւնը», Ստրապոնի «Եէողրաֆիքա» (Աշխարհագրութիւն) եւ Աթէնաուսի «Դիբնոսոֆիսթէ» գործերուն մէջ։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Ֆլավիոս Արիանոս․ Աղեքսանտրի Անապասիս 1․5․2(անգլերէն)
- ↑ Ֆլավիոս Արիանոս․ Աղեքսանտրի Անապասիս 31․39, 39․53(անգլերէն)
- ↑ Ստրաբոնի «Եէողրաֆիքա» (Աշխարհագրութիւն) 7․7․8, 7․7․9, 7․8․12, 7․8․20, 7․8․22, 7․8․23, 7․8․48(յունարէն)
- ↑ Աթէնաուս «Դիբնոսոֆիսթէ» 2․43(անգլերէն)
- ↑ Անգլիական ուիքիդարան, Թիթիոս Լիվիոս, գիրք 39 «he began to build a town in Deuriopus, a district in Paeonia, near the river Erigonus which, rising in Illyria, flows through Paeonia into the Axius, not far from the ancient city of Stobae.»