Փարիս Փիշմիշ (Մարի Սուքիասեան)

Փարիս Փիշմիշ (Մարի Սուքիասեան) սփիւռքահայ անուանի աստղագէտ: Մեծ էր Փարիս Փիշմիշ (Մարի Սուքիասեան)ի մանկավարժական գործունէութիւնը եւ անոր դերը մեքսիկական աստղագիտութեան զարգացման մէջ։ Մեծ դեր խաղցեր է աստղագիտական սարքերու ներմուծման եւ կիրառման գործին. առաքման միգամածութիւններու արագութիւնների դաշտի ուսումնասիրութեան նպատակով 1972թ. Մեքսիկայում առաջին անգամ ներմուծեր է Ֆապրի-Փերո ինթերֆերոմեթրիան:

Փարիս Փիշմիշ (Մարի Սուքիասեան)
Ծնած է 30 Յունուար 1911(1911-01-30)[1]
Ծննդեան վայր Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1]
Մահացած է 1 Օգոստոս 1999(1999-08-01)[1] (88 տարեկանին)
Մահուան վայր Մեքսիքօ Սիթի, Մեքսիքօ
Քաղաքացիութիւն  Թուրքիա
 Մեքսիքօ
Գործատու Ազգային Կեդրոնական Վարժարան
Հարուըրտ Համալսարան
Տոնանտցինտլայի աստղադիտարան?
Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան?[1]
Կրթութիւն Սկիւտարի ամերիկեան կաճառ
Պոլսոյ Համալսարան[1]
Հարուըրտ Համալսարան[1]
Գիտական ղեկավար Erwin Finlay-Freundlich?
Տիրապետած լեզուներ թրքերէն եւ Սպաներէն
Անդամակցութիւն Միջազգային աստղագիտական միութիւն
Պարգեւներ եւ
մրցանակներ
Կուկընհէյմի Յիշատակի Կրթաթոշակ
Ամուսին Félix Recillas Juárez?

Կենսագրութիւն

Խմբագրել

Փարիս Փիշմիշ (Մարի Սուքիասեան)ը ծնած է 31 Յունուար 1911-ին Կոստանդնուպոլիս։ Ուսանած է տեղի Սեմերճեան ճեմարանը եւ ամե­րիկեան վարժարանը։ 1933 թուականին աւարտել է Սթամպուլի համալսարանը։ 1935-1936 թուականներին դասաւանդեր է Կ. Պոլսոյ Կեդրոնական Սանասարեան վարժարանը, ապա տեղափոխուեր ԱՄՆ, ուր աւարտեր է Հարվարտի համալսարանը եւ 1937-ին ստացեր մաթեմատիկական գիտութիւններու դոկտորի աստիճան:

1938-1942 թուականներուն աշխատեր է Հարվարտի (ԱՄՆ) քոլէճի աստղադիտարանին մէջ, այնուհետեւ 1942թ. ամուսնացեր է մեքսիկացի աստղագէտ Ֆելիքս Ռեսիլասի հետ: Տեղափոխուեր Մեքսիկա եւ աշխատանքի անցեր է Փուեպլայի Թոնանցինթլայի աստղադիտարանին մէջ, ուր աշխատեր է մինեւ 1946 թուական:

1946-1996 թուականներին՝ Մեխիկոյի ազգային ինքնավար համալսարանի աստղագիտութեան հիմնարկի դասախօս[2]։

Անոր ամենակարեւոր ներդրումներէն էր մեքսիկական աստղագիտական ամսագիրներու հրատարակութեան խթանումը (Տոնանցինտլայի եւ Տակուբայայի աստղադիտարաններու տեղեկագիր, Աստղագիտութեան եւ աստղաֆիզիկայի մեքսիկական հանդէս եւ այլն):

Փարիս Փիշմիշ (Մարի Սուքիասեան) աշխատանքները կը վերաբերին Կալաքթիքայի քինեմաթիքային, միգամածութիւններու լուսաչափութեանը եւ տեսագծային արագութիւններու որոշմանը[3]։

Փարիս Փիշմիշ (Մարի Սուքիասեան)ի դուստրը` նոյնպէս աստղագէտ է Էլզա Ռեսիլաս-Փիշմիշը:

Անդամակցութիւն

Խմբագրել
  • Միջազգային աստղագիտական միութիւն
  • Ամերիկեան աստղագիտական ընկերութիւն
  • Մեծ Բրիտանիայի Թագաւորական աստղագիտական ընկերութիւն
  • Մեքսիկայի գիտութիւններու ակադեմիայի անդամ
  • Մեքսիկական ֆիզիքական ընկերութեան անդամ

Աղբիւրներ

Խմբագրել

https://nt.am/am/dates/816/1911թ. 31 յունուար-ին Կ. Պոլսում ծնած է սփիւռքահայ անուանի աստղագէտ Փարիս Փիշմիշը (Մարի Սուքիասեան)

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.aras.am/FamousAstronomers/pishmish.html
  2. «Աստղագէտ Սուքիասեան Մարի (Փարիս Փիշմիշ) - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am» (hy-am)։ արտագրուած է՝ 2018-03-02 
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 2, Ե., 2007, էջ 638։