Փաֆնութիոս Խստակեաց
Փաֆնութիոս Խստակեաց (եգիպտերէն / Ղպտերէն՝ Ⲁⲃⲃⲁ Ⲡⲁⲫⲛⲟⲩϯ, Աբբա Փաֆնօութ, 4-րդ դար[1] - 4-րդ դար[1]), կամ Սբ․ Փաֆնութիոս Ճգնաւոր, Դ դարու (4-րդ) Եգիպտացի առանձնակեաց։ Ան կը ճանչցուի որպէս Եգիպտոսի անապատի բազմաթիւ ճգնաւորներու կեանքերուն պատմութիւնները գրողը, որոնցմէ է Սբ․ Ոնոփրիոսը (Նօֆէր)։
Փաֆնութիոս Խստակեաց | |
---|---|
Ծնունդ | 4-րդ դար[1] |
Վախճան | 4-րդ դար[1] |
Աշխատանք | վարքագիր, մենակյաց |
Ուսուցիչ | Սուրբ Ոնոփրիոս[1] |
Սբ․ Փաֆնութիոսը «Մեծն Մակար» Սուրբին աշակերտներէն մէկն էր ով Եգիպտոսի անապատի ճգնաւորներէն էր, եւ կը յիշատակուի Հայաստանեաց Առաքելական Եկեղեցւոյ Պատարագի հետեւեալ հատուածին մէջ․ «Միանձնացելոց սրբոց ․․․ Պօղոսի․․․ Մակարայ, Ոնոփրիոսի․․․»[2]։
Անոր տօնը կը նշուի 15 Փետրուարին եւ 25 Սեպտեմբերին Ամէրիկայի Ուղափառ Եկեղեցւոյ կողմէն[3], իսկ Եգիպտոսի Ղպտի Առաքելական Ուղափառ եկեղեցւոյ կողմէն 15 Մէշիրին[4]։
395 Թուականին անոր այցելած է Սուրբ Յովհաննէս Կասանիոս Հռոմայեցին, երբ ան ինիսուն տարեկան էր[5]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Identifiants et Référentiels — ABES, 2011.
- ↑ Vivian Tim (2004)։ St Macarius the SpiritBearer (անգլերէն)։ St Vladimir's Seminary Press։ էջեր 64, 131, 140, 195
- ↑ «Venerable Paphnutius of Alexandria»։ oca.org (անգլերէն)։ արտագրուած է՝ 2018-03-17
- ↑ «Amshir 15 : Lives of Saints : Synaxarium – CopticChurch.net» (անգլերէն)
- ↑ Herbermann, Charles, ed. (1913). "Paphnutius" . Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company. (անգլերէն)