Քարաքաս
Քարաքաս (սպ.՝ Caracas), Վենեզուելլայի մայրաքաղաքը։ Քաղաքը եւ իր մերձակայ տարածքները առանձնացուած են որպէս դաշնային մայրաքաղաքային շրջան, որուն տարածքը կը կազմէ 1900 քմ²։
Քարաքաս | |||||
Caracas Santiago de León de Caracas | |||||
| |||||
Երկիր | Ամերիկայի Միացեալ Նահանգներ ԱՄՆ | ||||
---|---|---|---|---|---|
Անթոնիօ Լետեզմա (Antonio Ledezma)[1] | |||||
Հիմնադրուած է՝ | 25 Յուլիս 1567 | ||||
Տարածութիւն | 45,041505 քմ² քմ² | ||||
ԲԾՄ | Բարձրութիւն ծովի մակարդակէն մ | ||||
Բնակչութիւն | 2 245 744 մարդ (2017) | ||||
Կը գտնուի ափին | Guaire River? | ||||
Ժամային գօտի | UTC−4? | ||||
Հեռախօսային ցուցանիշ | 212 | ||||
Փոստային ցուցանիշ | 91501–91526, 91510, 91521-0001, 91521, 91522, 91523, 91526, 91508, 91507, 91501, 91503, 91502, 91504, 91506 եւ 91505 | ||||
Մականուն | La Sultana del Ávila, La Sucursal del Cel եւ La Ciutat dels sostres vermells | ||||
Հիմնադիր | Diego de Losada? | ||||
Պաշտօնական կայքէջ | burbankca.gov | ||||
Անուանում
ԽմբագրելՀիմնադրած է Սպանացի քոնքիսթատոր Տիէկօ տե Լասատան (Քարաքաս ցեղի հնդկացիներու այրուած բնակավայրի տեղը) Սուրբ Հակոբի օրը (1576 թուականի 25 Յուլիս) Sant Jago de Leon de Caracas անունով։ Ինչպէս եւ այդ դարաշրջանի սպանական ճոռոմ այլ անուանումներէն, այդ ժամանակի ընթացքին մնաց միայն իմաստազրկուած վերջաւորութիւնը[2]։
Բնական պայմաններ
ԽմբագրելՎենեզուելլայի մայրաքաղաքը տեղակայուած է Քարիպեան Անտերի լեռնային գեղատեսիլ հովիտին՝ ծովի մակարդակէն 900-1000մ բարձրութեան վրայ։ Քաղաքը Քարիպեան ծովի ափերէն հեռացուած է միջինը 13-14քմ։ Քարաքասի կլիման խոնաւ է, արեւադարձային։ Յունուարին միջին ջերմաստիճանը կը կազմէ +19 աստիճան, իսկ Յուլիսին՝ մօտ +21 աստիճան։ Մէկ տարուայ կտրուածքով տեղումներու քանակը կը կազմէ 820մմ։ Մայիսէն մինչեւ Նոյեմբեր կը շարունակուի անձրեւներու շրջանը։ Դեկտեմբերէն Մայիս Քարաքասի տարածքին կ'ըլլան հակակիկլոններ (anticyclone), այդ իսկ պատճառով կը հաստատուի չոր եղանակ։
Քաղաքը կը գտնուի բարձր երկրաշարժային գօտիի մէջ։ Քարաքասի մէջ առաւել ուժեղ երկրաշարժ արձանագրուած է 1813 եւ 1900 թուականներուն, երբ քաղաքը գրեթէ ամբողջովին աւերուեցաւ։ Մայրաքաղաքի արուարձաններուն կը գերակշռէ սարահարթ (ալփիական մարգագետիններ) բուսականութիւնը եւ Քոլումպիայի անտառները։ Քարիպեան Անտերի լանջերուն կենդանական աշխարհի ներկայացուցիչներէն կ'ապրին (jaguar) ամերիկեան յովազը, Փումա (կատուառիւծ, լեռնային առիւծ) (լատ.՝ Puma concolor), Փուման, (The ocelot կատուազգիներու ընտանիքի գիշատիչ կաթնասուն) օսըլօթը։
Ամիս | յունու | փետ | մարտ | ապր | մայ | յուն | յուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
ցուցանշային բարձր °C (°F) | 31.9 (89.4) |
34.1 (93.4) |
35.3 (95.5) |
33.5 (92.3) |
34.4 (93.9) |
32.8 (91) |
33.6 (92.5) |
31.5 (88.7) |
32.2 (90) |
31.4 (88.5) |
31.2 (88.2) |
30.8 (87.4) |
35.3 (95.5) |
Միջին բարձր °C (°F) | 23.3 (73.9) |
23.6 (74.5) |
24.3 (75.7) |
25.0 (77) |
25.8 (78.4) |
26.0 (78.8) |
25.5 (77.9) |
25.8 (78.4) |
25.5 (77.9) |
25.2 (77.4) |
24.6 (76.3) |
23.8 (74.8) |
24.9 (76.8) |
Միջին օրական °C (°F) | 19.6 (67.3) |
19.7 (67.5) |
20.2 (68.4) |
21.2 (70.2) |
22.0 (71.6) |
22.0 (71.6) |
21.7 (71.1) |
21.9 (71.4) |
21.9 (71.4) |
21.8 (71.2) |
21.3 (70.3) |
20.2 (68.4) |
21.1 (70) |
Միջին ցած °C (°F) | 15.9 (60.6) |
15.8 (60.4) |
16.0 (60.8) |
17.5 (63.5) |
18.2 (64.8) |
18.1 (64.6) |
17.9 (64.2) |
18.1 (64.6) |
18.3 (64.9) |
18.4 (65.1) |
18.0 (64.4) |
16.5 (61.7) |
17.4 (63.3) |
ցուցանշային ցած °C (°F) | 7.1 (44.8) |
10.9 (51.6) |
11.4 (52.5) |
12.5 (54.5) |
13.1 (55.6) |
14.9 (58.8) |
14.1 (57.4) |
14.3 (57.7) |
15.5 (59.9) |
13.1 (55.6) |
11.9 (53.4) |
10.0 (50) |
7.1 (44.8) |
Անձրեւի տեղումներ մմ (մատնաչափ) | 15.3 (0.602) |
13.2 (0.52) |
11.4 (0.449) |
59.2 (2.331) |
81.7 (3.217) |
134.1 (5.28) |
118.4 (4.661) |
123.8 (4.874) |
115.4 (4.543) |
126.3 (4.972) |
72.6 (2.858) |
41.4 (1.63) |
912.8 (35.937) |
Միջ. անձրեւոտ օրեր (≥ 1.0 mm) | 6 | 4 | 3 | 7 | 13 | 19 | 19 | 18 | 15 | 15 | 13 | 10 | 142 |
% խոնաւութիւն | 73.7 | 74.2 | 73.0 | 76.3 | 75.4 | 75.1 | 74.1 | 74.0 | 74.9 | 74.7 | 73.7 | 74.7 | 74.5 |
Միջին ամսական արեւային ժամ | 229.4 | 217.5 | 235.6 | 183.0 | 182.9 | 183.0 | 210.8 | 217.0 | 213.0 | 210.8 | 210.0 | 213.9 | 2506,9 |
Աղբիւր #1: Instituto Nacional de Meteorología e Hidrología (INAMEH)[3][4] | |||||||||||||
Աղբիւր #2: World Meteorological Organization (rainfall data),[5] Hong Kong Observatory (sun only),[6] NOAA(extremes)[7] |
Բնակչութիւն, լեզու եւ կրօն
ԽմբագրելՔարաքասի բնակչութիւնը արուարձաններով, զբաղեցուցած տարածքով եւ դաշնային գաւառէն դուրս ըստ պաշտօնական տուեալներու կը կազմէ 3.3 մլն մարդ։ Իրականութեան մէջ մայրաքաղաքի եւ արուարձաններու մէջ քանակը կը կազմէ 4.5 միլիոն բնակիչ։ Քարաքասը խիտ բնակեցուած քաղաք է։ Այնտեղ կը բնակին Վենեզուելլայի բնակչութեան 1/6-րդ մասը։ Մայրաքաղաքի բնակչութեան մէջ կը գերակշռեն սպանօ-հնդկական մեթիսներ։ Մօտ 20%-ը կը կազմեն սպանացիներու, իտալացիներու, փորթուկալացիներու եւ եւրոպական այլ ազգերու ներկայացուցիչներու ժառանգները։ Բացի այդ Քարաքասի մէջ կ'ապրին հարեւան Քոլումպիայէն բազմաթիւ գաղթածներ։ Ընդհանուր բնակչութեան 10%-ը կը կազմէ սեւամորթները, իսկ հնդկացիները՝ 2%-ից ոչ աւելի։ Պաշտօնական լեզուն սպաներէնն է։ Հնդկացիները կը խօսին մօտաւորապէս տարբեր խմբերու 40 լեզուներով։ Վենեզուելլացիներու մեծամասնութիւնը կը պատկանի հռոմէական կաթոլիկ եկեղեցիին։ Երկրի մէջ կը տիրէ կրօնի ազատ ընտրութիւնը, այդ իսկ պատճառով իրաւաբանօրէն կը գործեն տարբեր կրօնական կազմակերպութիւններ, որոնց հովանիի ներքոյ կը բացուին եկեղեցիներ եւ յատուկ դպրոցներ։
Զարգացման պատմութիւն
ԽմբագրելՅեղափոխութեան ղեկավար Ֆրանսիսքօ Միրանտան կը փորձէր խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը, բայց զինք բռնեցին եւ ուղարկեցին Սպանիա, ուր եւ մահացաւ բանտի մէջ։ Յեղափոխութիւնը ղեկավարեց իր կողմնակիցներէն մէկը, որ 1813 թուականին գրաւեց Քարաքասը, բայց մէկ ամիս յետոյ աքսորուեցաւ սպանական զօրքերու կողմէն։
Վենեզուելլայի անկախութիւնը ամբողջութեամբ վերականգնուեցաւ 1815 թուականին, բայց այդ շատ երկար չտեւեց։ 1818 թուականին ստեղծուեցաւ Ազգային կոնգրես, որ Վենեզուելլան հռչակեց հանրապետութիւն։ Յաջորդ տարի ան մտաւ Մեծ Քոլումպիայի կազմին մէջ, որմէ բաժնուեցաւ 1830 թուականին։ Այդ օրէն ի վեր Քարաքասը դարձաւ Վենեզուելլայի հանրապետութեան մայրաքաղաքը։ 1859-1863 թուականներուն սկսաւ պատերազմ պահպանողականներու եւ (liberal) ազատականներու միջեւ, որու հիմնական գործողութիւնները տեղի կ'ունենային Քարաքասի մէջ։ 1870 թուականին նախագահ դարձաւ ազատական կուսակցութեան ներկայացուցիչը՝ Անթոնիօ Գուսման Պլանքօն, որու ղեկավարութեան տարիներուն տեղի ունեցան զգալի փոփոխութիւններ։ Հին ու նոր թաղամասերու վերանախագծում եղաւ, նաեւ միջոցներ ձեռնարկուեցան կաթոլիկ եկեղեցւոյ ազդեցութիւնը նուազեցնելու ուղղութեամբ, Պլանքօն բարեկարգութիւն իրականացուց կրթութեան ոլորտին մէջ, մասնաւորապէս Քարաքասի համալսարանին մէջ, ինչ որ կը նպաստէր նոր աշխատակիցներու պատրաստմանը, իր կառավարման տարիներուն սկսաւ երկաթուղիի կառուցումը, որոնք կը կապէին մայրաքաղաքը երկրի միւս խոշոր քաղաքներուն, աշխատանքներ կը տանէին կապի միջոցներու բարելաւման ուղղութեամբ։
Մշակութային կեանք
ԽմբագրելԿեդրոնական Փլասա Պոլիվար հրապարակի վրայ կը գտնուի Մայր տաճարը, որ կառուցուեր է 1664-1674 թուականներուն երկրաշարժի ժամանակ աւերուած եկեղեցիի տեղը։ Միւս պատմական կոթողներէն ճարտարապետական տեսանկիւնէն մեծ նշանակութիւն ունի Սուրբ Վարդի տաճարը, ուր 1811 թուականի Յուլիս 5-ին հռչակուեցաւ Վենեզուելլայի անկախութիւնը, Սուրբ Ֆրանսիսքի տաճարը, իր շքեղ խորանով, Ազգային պանթէոնը, որու կամարները 1830-ական թուականներուն կը զարդարէին յայտնի վենեզուելլացի նկարիչ Թիթօ Սափասիի նկարները, ուր պատկերուած էր Սիմոն Պոլիվարի կեանքը, Քարաքասի մէջ կայ նաեւ Սբ․ Գրիգոր Լուսաւորիչ հայկական եկեղեցի։
Քարաքասի մէջ կան շատ թանգարաններ՝ Քրիոլական թանգարանը, Ժամանակակից արուեստի թանգարանը, Վենեզուելլայի թռչուններու թանգարանը, Գաղութային արուեստի թանգարանը, Պոլիվարի թանգարանը, Պոլիվարի տուն-թանգարանը, Նրբագեղ արուեստներու թանգարանը։ Ժամանակակից արուեստի թանգարանը հարուստ է ոչ միայն վենետիկեան նկարիչներու նկարներով, այլեւ այնպիսի նկարիչներու նկարներով, ինչպիսիք են՝ Խուան Միրօն, Ֆեռնան Լեժէն, Մարք Շակալը եւ Փիքասօն։ Ճանչցուած է ազգային արուեստներու թանգարանը, ուր մէկտեղուած են սպանական շրջանի շուրջ 400 հեղինակներու նկարներ, ինչպէս նաեւ հնդկական ցեղերուն պատկանող իրեր, որոնք կը պատկանին մինչեւ գաղութային շրջանին։
Երթեւեկութիւն
Խմբագրել1983 թուականէն ի վեր Քարաքասի մէջ կը գործէ մեթրոփոլիթէնը։
Յայտնի բնակիչներ
Խմբագրել- Քարոլինա Հերերա՝ գծագրող-ոճաբան (տիզայնըր) եւ նախատիպ (model), Carolina Herrera New York կազմակերպութեան հիմնադիր։
- Շանթալ Պոտո, Տաքեր Տաթ, Մարլենէ տե Անտրատէ՝ դերասաններ։
- Խոսէ Սալոմոն Ռոնտոն Խիմենէս՝ Վենեզուելլացի ֆութպոլիսթ, Քազանեան Ռուբին ֆութպոլային ակումբի յարձակող։
- Գաբրիէլա Իսլէր՝ Միսս տիէզերք 2013:
Արտաքին հղումներ
Խմբագրել- Քարաքասի պաշտօնական սերվերը
- Քարաքասի գիշերային կեանքը
- Քարաքասի նորութիւններու ժապաւէն Archived 2011-11-02 at the Wayback Machine.
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ El alcalde de Caracas comienza una huelga de hambre (սպան․)
- ↑ Հ. Ղ. Գրգեարեան, Ն. Մ. Յարութիւնեան (1987)։ Աշխարհագրական անուններու բառարան։ Երեւան: «Լույս»
- ↑ «Estadísticos Básicos Temperaturas y Humedades Relativas Máximas y Mínimas Medias» (PDF)։ INAMEH (Spanish)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 15 June 2013-ին։ արտագրուած է՝ 31 July 2012
- ↑ «Estadísticos Básicos Temperaturas y Humedades Relativas Medias» (PDF)։ INAMEH (Spanish)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 15 June 2013-ին։ արտագրուած է՝ 31 July 2012
- ↑ «World Weather Information Service - Caracas»։ World Meteorological Organization։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 6 July 2012-ին։ արտագրուած է՝ 16 October 2012
- ↑ «Climatological Information for Caracas, Venezuela»։ Hong Kong Observatory։ արտագրուած է՝ 16 October 2012
- ↑ «Caracas-La-Carlota Climate Normals 1961-1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ արտագրուած է՝ 15 January 2013