Քոթէ Մախարաձէ
Քոթէ (Կոնստանտին) Իվանէ Մախարաձէ (17 Նոյեմբեր 1926, Թիֆլիս, Խորհրդային Միութիւն - 19 Դեկտեմբեր 2002, Թիֆլիս, Վրաստան), վրացի մարզական մեկնաբան, թատրոնի ու կինոյի դերասան։
Քոթէ Մախարաձէ վրաց.՝ კონსტანტინე ივანეს ძე მახარაძე վրաց.՝ კოტე (კონსტანტინე) ივანეს ძე მახარაძე | |
---|---|
| |
Ծննդեան անուն | վրաց.՝ კოტე მახარაძე |
Ծնած է | 17 Նոյեմբեր 1926 |
Ծննդավայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 19 Դեկտեմբեր 2002 (76 տարեկանին) |
Մահուան վայր | Թիֆլիս, Վրաստան |
Քաղաքացիութիւն |
Վրաստան Խորհրդային Միութիւն |
Ուսումնավայր | Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ? |
Մասնագիտութիւն | դերասան, հեռուստահաղորդավար, թատերական ուսուցիչ, հեռուստամեկնաբան |
Ամուսին | Սոֆիկո Ճիաուրելի? |
Կենսագրութիւն
ԽմբագրելՔոթէ Մախարաձէ ծնած է 1926 Նոյեմբեր 17-ին Թիֆլիսի մէջ։ Կանուխ տարիքէն կը զբաղի պասքէթպօլով, Թիֆլիսի «Տինամօ» թէմին կազմին մէջ կը դառնայ Վրաստանի պատանիներու առաջնութեան յաղթանակ։
1941-ին աւարտած է Թիֆլիսի պարարուեստի ուսումնարանը։ 1944-ին կ'աւարտէ դպրոցն ու կ'ընդունուի Թիֆլիսի պետական թատերական հիմնարկ, ուր կ'աւարտէ 1948-ին:
1948-1970 թուականներուն կ'ըլլայ Շոթա Ռուսթաւելիի անուան թատրոնի դերասան։ 1950էն կը դասախոսէ Թիֆլիսի պետական թատերական հիմնարկին մեջ։ 1957էն վրացական հեռուստատեսութեան կ'աշխատի որպէս մարզական մեկնաբան[1], 1972էն Թիֆլիսի Կ. Մարջանաշուիլիի անուան թատրոնի դերասան է։
1994էն Թիֆլիսի պետական թատերական հիմնարկին փրոֆեսորն է։ 2001-ին դարձել կ'ըլլայ Վրաստանի առաջին անգամ անցկացուող բալետի Չաբուկեանի-Բալանչին մրցոյթ-փառատոնի համառեժիսորն ու վարողը։
Քոտե Մախարաձէ կը մահանայ 2002 Դեկտեմբեր 19-ին[2]: Թաղուած է Թիֆլիսի Տիտուպէ գերեզմանատանը: Անոր կողքին թաղուած է կինը՝ Սոփիկո Ճիաուրելին:
Ճանաչում
Խմբագրել- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)
- Շոթա Ռուսթաւելիի անուան մրցանակի դափնեկիր
- Մարզական ֆիլմերու միջազգային փառատօնի դափնեկիր
- Աշխատանքային կարմիր դրօշի շքանշան (1967)
- Վրաստանի Պատուոյ շքանշան (1997 եւ 9 Օգոստոս, 2002)
- Քոթէ Մախարաձէի «Քանի դեռ գնդակն օդին մէջն է…» արտայայտութիւնը EA Sports-ի FIFA-10 համակարգչային խաղին մէջ կ'ըսէ Վասիլի Ուտկինը։
Ֆիլմագրութիւն
Խմբագրել- 1975՝ Մի՛ հաւատաք, թե ես այլեւ չի կամ
- 1977՝ Ինչպէս վաղորդեան մշուշ
- 1982՝ Երկու գլուխ ընտանեկան ժամանակագրութիւնէն
- 1984՝ Միայնակ կոմերսանտի շահումը՝ (Խոսէ)
- 1984՝ Մի բախման երկու վարկած՝ (Քարլոյ Մաձոնի)
- 1984՝ Եւ յաղթանակի հիանալի ակնթարթը (Մեկնաբան)
- 1984՝ Խոստովանութիւն (Դատախազ)
- 1985՝ Հակամարտութիւն (Գնդապետ Սերկոյ Սուխիշվիլի)
Ծանօթագրութիւններ
Խմբագրել