Ֆրանսական Ֆլանտրիա
Ֆրանսական Ֆլանտրիա (ֆր.՝ Flandre française, արեւմտ․ ֆլամանտ․՝ Frans-Vloandern, հոլ.՝ Frans-Vlaanderen), նաեւ կը կոչուի Հարաւային Ֆլանտրիա, պատմական (ոչ վարչական) տարածաշրջան Ֆրանսայի Հիւսիսը։ Կը ներկայացնէ 1678-ին Նէյմէյխէնեան հաշտութեան պայմանագրով Ֆրանսային անցած նախկին Ֆրանտրիա (Ֆլանտերս) դքսութեան մէկ մասը։
Ներկայիս կը կազմէ Օ-տէ-Ֆրանս (Նոր[1] եւ Պա տը Կալէ) տարածաշրջանին մէկ մասը։ Կը բաժնուի 3 ենթաշրջանի՝ Վեստհուք կամ Ծովափնեայ Ֆլանտրիա, ռոմանական Ֆլանտրիաեւ Ֆլամանտական Արտուա։
Գլխաւոր քաղաքներն են Լիլ[2], Տուէ, Տիւնքերք, Ազպրուկ, Պայէօլ, Արրաս, Պետիւն, Սենտ Աման լեզ Օ, Լանս, Սան Օմեր, Պուլոն սիւր Մեր։
Խոսուող լեզուներ
ԽմբագրելՊատմականօրէն այս տարածաշրջանը երկլեզու է․ այստեղ կը խօսէին ֆրանսերէն (պիկարտական բարբառ) եւ հոլանտերէն (արեւմտաֆլամանտական բարբառ), թէեւ 21-րդ դարուն սկիզբը ֆլամանտական բարբառը փաստացիօրէն դադրած է օգտագործուելէ։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Атлас։ «Нор — Па-де-Кале, Французская Фландрия»։ Атлас, Города и страны, моря и океаны. Вокруг Света, Тайны ХХ века, Целый мир в твоих руках (ru-ru)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-09-26-ին։ արտագրուած է՝ 2018-09-15
- ↑ Атлас։ «Лилль, Французская Фландрия»։ Атлас, Города и страны, моря и океаны. Вокруг Света, Тайны ХХ века, Целый мир в твоих руках (ru-ru)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-09-19-ին։ արտագրուած է՝ 2018-09-15