Ֆրանսեսք Մասիա
Ֆրանսեսք Մասիա (21 Սեպտեմբեր 1859[1], Վիլյանուևա ի Խելտրու, Garraf[2][3] - 25 Դեկտեմբեր 1933[1][4][5][…], Պարսելոնա, Սպանիա[2][3]), սպանական բանակի գնդապետ, քաթալան կառավարութեան ղեկավար։
Ֆրանսեսք Մասիա կատ.՝ Francesc Macià i Llussà | |
---|---|
| |
Ծննդեան անուն | կատ.՝ Francesc Macià i Llussà |
Ծնած է | 21 Սեպտեմբեր 1859[1] |
Ծննդավայր | Վիլյանուևա ի Խելտրու, Garraf[2][3] |
Մահացած է | 25 Դեկտեմբեր 1933[1][4][5][…] (74 տարեկանին) |
Մահուան վայր | Պարսելոնա, Սպանիա[2][3] |
Քաղաքացիութիւն | Սպանիա |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, զինուորական |
Վարած պաշտօններ | President of the Generalitat of Catalonia?, Member of the Parliament of Catalonia?, member of the Congress of Deputies?, Հանրապետական Կորտեսի դեպուտատ?[6], Հանրապետական Կորտեսի դեպուտատ?[3], Հանրապետական Կորտեսի դեպուտատ?[2] եւ Chairman of Republican Left of Catalonia? |
Կուսակցութիւն | Estat Català?[7] եւ Կատալոնիայի հանրապետական ձախեր?[8] |
Ամուսին | Eugènia Lamarca i de Mier?[9] |
Երեխաներ | Josefina Macià i Lamarca? եւ Q113551823? |
Ստորագրութիւն |
Կենսագրութիւն
ԽմբագրելՄասիա ծնածէ 1859-ին, Պարսելոնայի նահանգի ծովափնեայ Վիլանովա ի լա Կելթրու քաղաքը։ Ան սպանական բանակի գնդապետ էր: Պարսելոնայի մէջ քաթալան լեզուով լոյս տեսնող «Քուքութ» պարբերաթերթին մէջ ստորագրած յօդուածի մը համար 1905-ին կը դատապարտուի եւ բանակէն կ'արձակուի: Իսկ «Քուքութ» 1905 Դեկտեմբերէն մինչեւ 1906 Ապրիլ, վեց ամիսով կը փակուի:
«Քուքութ»-ի փակման պայմաններուն տակ քաթալան քաղաքական կուսակցութիւններ 1906-ին կը միանան եւ կը կազմեն Քաթալան համերաշխութիւնը «Սոլիթարիթաթ Քաթալանա»:
Ֆրանսեսք Մասիա քաթալան համերաշխութեան ցանկէն 1907-ին` Պարսելոնայէն եւ 1923-ին ալ Լէս Պորկէս Պլանքէսէն երեսփոխան կը ընտրուի:
Մասիա 1922-ին կը հիմնէ Էսթաթ Քաթալա կուսակցութիւնը: Ան հետեւողական պայքար կը մղէ Փրիմօ տէ Ռիվերայի եւ թագաւորութեան դէմ:
Էսթաթ Քաթալա զինուորական բաժանմունքներ կ'ունենայ Էքսերսիթ Քաթալա (քաթալան բանակ) անունով, որուն հրամանատարը Մասիան էր: Կը կազմակերպուի նաեւ Կերմանտաթ Քաթալանա տէ լա Պանտերա Նեկրա (Սուրբ Քաթալան եղբայրութիւն սեւ դրօշակի) յատուկ ջոկատը:
Փրիմօ տէ Ռիվերա կ'արգիլէ քաղաքական կուսակցութիւններու գործունէութիւնը, Էսթաթ Քաթալա կ'անցնի ընդյատակեայ գործունէութեան: Ֆրանսեսք Մասիա հալածուելով Սպանիայէն կը հեռանայ եւ ֆրանսական Քաթալոնիոյ Փրաթս տէ Մոլլօ աւանը կ'ապաստանի, ուր կը բռնուի եւ կը բանտարկուի: 1927 Մարտին ան Պրիւքսէլ կ'անցնի, իսկ 1930 Ապրիլին Սպանիա կը վերադառնայ: Շատ չանցած կրկին կ'աքսորուի եւ 1931-ի Փետրուարին կը վերադառնայ:
Ֆրանսեսք Մասիա 14 Ապրիլ 1931-ին, Ալֆոնսօ ԺԳ. թագաւորի հրաժարումէն ետք, եւ Մատրիտի մէջ սպանական երկրորդ հանրապետութեան հռչակումէն քանի մը ժամ առաջ Պարսելոնայի մէջ Իպերիական դաշնակցութեան կազմէն ներս Քաթալոնիոյ անկախութիւնը կը հռչակէ:
Երեք օր ետք, 17 Ապրիլին, հանրապետական կառավարութիւնը երեք նախարարներ կ'ուղարկէ Պարսելոնա, որոնք բանակցութեան մէջ կը մտնեն Մասիայի հետ: Մասիա կ'ընդառաջէ: Քաթալան հանրապետութիւնը ջնջուած կը հռչակուի եւ կը փոխարինուի ինքնավար մարմիններու կազմաւորումով:
Կեներալեթաթ տէ Քաթալունիա (քաթալան կառավարութիւնը), որ 18-րդ դարու սկիզբը ջնջուած էր արքայական Նուէվա Փլաթա հրովարտակով, կը վերահաստատուի: Մասիա կը դառնայ քաթալան կառավարութեան ղեկավարը:
Ֆրանսեսք Մասիա մահացաւ 25 Դեկտեմբեր 1933-ին, Պարսելոնայի մէջ:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=11-11&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%2865070%29.NDIP.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=10-10&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%2865070%29.NDIP.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=9-9&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%2865070%29.NDIP.
- ↑ Estat Català (1922-2022) - Manifest del centenari
- ↑ Les cares d’ERC
- ↑ Eugènia Lamarca, la primera "primera dama" de Catalunya — 2022.