Ֆրանսեսք Քամպօ
Ֆրանսեսք Քամպօ (2 Սեպտեմբեր 1876[1][2][3][…], Վերկէս, Էմփորտա[4][5] - 30 Ապրիլ 1947[1][2][3][…], Պուէնոս Այրես, Արժանթին[6][4]), Քաթալոնիոյ սպանացի քաղաքական գործիչ, Ինքնավար Կուսակցութեան հիմնադիր: Սպանիոյ խորհրդարանի երեսփոխան: Աջակից շարք մը գեղարուեստական եւ մշակութային նպատակներու, մասնաւորապէս, յունարէն եւ լատիներէն դասական նիւթերու թարգմանութիւն՝ քաթալաներէնի:
Ֆրանսեսք Քամպօ սպ.՝ Francesc Cambó | |
---|---|
| |
Ծնած է | 2 Սեպտեմբեր 1876[1][2][3][…] |
Ծննդավայր | Վերկէս, Էմփորտա[4][5] |
Մահացած է | 30 Ապրիլ 1947[1][2][3][…] (70 տարեկանին) |
Մահուան վայր | Պուէնոս Այրես, Արժանթին[6][4] |
Քաղաքացիութիւն | Սպանիա |
Կրօնք | Կաթոլիկութիւն |
Ուսումնավայր | Պարսելոնայի Համալսարան |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, ելեւմտագէտ, փաստաբան, իրաւաբան |
Վարած պաշտօններ | member of the Congress of Deputies?, city councilor of Barcelona?, member of the Congress of Deputies?, member of the Congress of Deputies?, Իսպանիայի հանրային աշխատանքների նախարար?, Minister of the Treasury of Spain? եւ Հանրապետական Կորտեսի դեպուտատ?[4] |
Կուսակցութիւն | Regionalist League? եւ Catalan Solidarity? |
Ամուսին | Mercè Mallol i Codina?[7] |
Երեխաներ | Helena Cambó i Mallol? |
Ստորագրութիւն |
Քամպօ ծնած էր 1876-ին, Վերկէս (Կիրոնա նահանգին մէջ):
Քամպոյի ջանքերով 1901-ին Ունիա Քաթալանիսթա եւ Սենթէր Նասիոնալ Քաթալա կազմակերպութիւնները միացած են եւ կազմած Լիկա Ռեկիոնալիսթա տէ Քաթալունիան: Հիմնադիր անդամներ են Էնրիկ Փրաթ տէ լա Ռիպա, Սեպասթիա Թորրէս, Ալպէրթ Ռուսինիոլ, Պարթոմէօ Ռոպէրթ, Լուիս Տոմէնչ, Ակուսթի Ռիերա, Խուան Վենթոսա եւ Ռամոն տ՛Ապատալ:
Լիկա Ռեկիոնալիսթա տէ Քաթալունիա, ազգայնական, պահպանողական, քրիստոնեայ եւ թագաւորական սկզբունքներով եւ Մեծ Սպանիոյ (Փեր լ՛Էսփանիա Կրան) տեսլականով, Քաթալոնիոյ քաղաքական ամէնէն ազդեցիկ ուժը եղած է: իսկ 1899-ին հիմնուած «Լա Վէու տէ Քաթալունիա» թերթը եղած է Կուսակցութեան օրկանը:
Ֆրանսեսք Քամպօ առաջին անձերէն եղած է, որ Քաթալոնիոյ համար ինքնավար կառավարութիւն նախատեսած է, բայց հանգրուանային կերպով: Ան քանի մը անգամ Սպանիոյ խորհրդարանին երեսփոխան ընտրուած է, եւ վարած նախարարական պաշտօններ:
Քամպօ քաղաքացիական պատերազմի տարիներուն (1936-1939) միացած է ազգայնականներուն այն հիմնաւորումով, որ հանրապետականներու յաղթանակի պարագային Սպանիա Խորհրդային Միութեան արբանեակ երկրի պիտի վերածուի:
Քամպօ հեղինակ է շարք մը աշխատութիւններու:
Ֆրանսեսք Քամպօ մահացած է 1947-ին, Արժանթինի մէջ:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=10-10&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%2819740%29.NDIP.
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.familysearch.org/ark:/61903/3:1:S3HT-XKG9-WFZ?i=52&wc=9PPC-DPD%3A141480501%2C165676301%2C165755701%2C165780901&cc=1784529
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #11870222X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ https://elpais.com/diario/1996/12/03/agenda/849567601_850215.html