1915 (ժապաւէն)
«1915», հոգեբանական տրամա, որու բեմադրիչն ու թատերագիրը Կարին Հովհաննիսեանն ու Ալէք Մուհիպեանն են։ Ֆիլմի արտադրիչներն են Հովհաննիսեանը, Մուհիպեանը եւ Թերի Լեոնարտը։ Ֆիլմի գլխաւոր դերակատարներն են Սիմոն Աբգարեանը, Անժելա Սարաֆեանը, Սամուել Փեյճը եւ Նիգոլայ Քինսգին։ Ֆիլմը կը վերաբերուի հայոց ցեղասպանութեան, որ հերքուած եւ ընդունուած չէ Թուրքիոյ կողմէ[1][2]։
Նիւթ
ԽմբագրելՕսմանեան Թուրքիայի մէջ տեղի ունեցած հայոգ ցեղասպանութենէն ուղիղ մէկ դար անցած առեղծուածային բեմադրիչը Լոս Անճելըսի թատրոնի մը մէջ կը որոշէ բեմադրել ներկայացում մը, որմով հարգանքի տուրք կը մատուցուի եղեռնի զոհերուն։ Քանի որ ներկայացման թեման վիճաբանական էր, մտքի հակառակորդները կը շրջափակեն թատրոնը եւ այդպիսի տարօրինակ իրադարձութիւնները վախ կը տարածեն արտադրիչներու եւ դերասաններու շրջաանին մէջ։ Տպաւորութիւն մը կը ստեղծուի, որ բեմադրիչի մտահղացումը բաւական վտանգաւոր է[3], եւ անցեալի հոգիներն ամենուր են։
Դերեր
ԽմբագրելԳլխաւոր դերերով հանդէս եկած դերասաններ
Խմբագրել- Սիմոն Աբգարեան - Սիմոն
- Անժելա Սարաֆեան - Անժելա
- Սամուէլ Փէյճ - Ճէյմս
Այլ դերերով հանդէս եկած դերասաններ
Խմբագրել- Նիկոլա Քինսքի - Թոնի
- Ճիւ Փիտոք - Ճեֆրի
- Սանի Սալջիչ - Գաբրիել
- Տեպրա Քրիսթոֆերսըն - Լիլիան
- Քըրթնի Հալուերսըն - Լաքի
- Մայլս Քրանտորտ - Ռէյ եւ այլք։
Ստեղծում
Խմբագրել«1915»-ը Կարին Հովհաննիսեանի եւ Ալեք Մուհիբեանի առաջին համատեղ լիամեդրաժ ֆիլմն է։ Հովհաննիսեանը Family of Shadows-ի հեղինակն է[4], ան նաեւ գրած է Los Angeles Times, The New York Times եւ այլ ամսագրերի համար։ Մուհիպեանը գրող եւ կատակերգու է, որու աշխատանքները յայտնուած են Slate, The Weekly Standard եւ բազմաթիւ այլ տեղեր։ Ան նաեւ աշխատած է Սթենֆորտի համալսարանի Հովըրի դպրոցին մէջ։
Հովհաննիսեանը եւ Մուհիպեանը կը համագործակցին թատերական ոլորտման մէջ ավելի քան տաս տարի։
Ֆիլմը արտադրուած է Bloodvine Media, Strongman եւ mTuckman Media ֆիլմի ընկերութիւններու կողմէ[5]։ Ֆիլմը տեղայնացրած են iNexxus Digital Marketing Agency եւ PRodogy Public Relations ընկերութիւնները[6]։
Թողարկում
ԽմբագրելԵւրոպական առաջին թողարկման կայացած է Մաքսիմ Կորգու անուան Թատրոնին մէջ (Պեռլին, Գերմանիա) 2015 թուականի Ապրիլ 5-ին։ ԱՄՆ-ի մէջ ֆիլմի առաջին թողարկումը տեղի ունեցած է Ապրիլ 17-ին, իսկ Հայաստանի մէջ՝ Ապրիլ 25-ին՝ հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի յաջորդ օրը։
Երաժշտութիւն
ԽմբագրելՖիլմի երաժշտութիւնը գրած է Կրեմմիի մրցանակակիր, յօրինող Սերժ Թանքեանը, ով յայտնի System of a Down ռոք խմբի վոկալիստն է[7]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Kieser, Hans-Lukas; Schaller, Dominik J. (2002) (german), Der Völkermord an den Armeniern und die Shoah [The Armenian genocide and the Shoah], Chronos, p. 114, ISBN 3-0340-0561-X
- ↑ Sarafian, Ara, ed։ (2000), The Treatment of Armenians in the Ottoman Empire, 1915–1916: Documents Presented to Viscount Grey of Falloden (uncensored տպ.), Princeton, NJ: Gomidas, pp. 635–49, ISBN 0-9535191-5-5
- ↑ «Thriller '1915' to Hit Theaters & VOD This April»
- ↑ Hovannisian, Garin (2011), The Family of Shadows, Harper Collins Publishers
- ↑ «Film “1915” To Shed Light on Forgotten Genocide of 1.5 Million Armenians in Ottoman Turkey»
- ↑ «AG Campaign Joins Forces with iNexxus Digital Marketing Agency»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-04-16-ին։ արտագրուած է՝ 2015-12-29
- ↑ «‘1915’։ The first film of the centennial»