Dead Poets Society
Dead Poets Society, 1989 թուականի ամերիկեան ֆիլմ մըն է։ Գրող՝ Թոմ Շոլման, բեմադրիչ՝ Փիթըր Ուէյր, արտադրիչներ՝ Սթիվըն Հաֆթ, Փօլ Ճանկըր Ուիթ ու Թոնի Թոմաս։ Dead Poets Society ֆիլմին գլխաւոր դերասանն է Ռոպին Ուիլիամսը։
Dead Poets Society | |
---|---|
Բեմադրիչ | Փիթըր Ուէյր |
Արտադրիչ | Սթիվըն Հաֆթ, Փօլ Ճանկըր Ուիթ եւ Թոնի Թոմաս |
Գրագէտ | Թոմ Շոլման |
Գլխաւոր դերեր | Ռոպին Ուիլիամս |
Երաժշտութիւն | Մաուրիս Ճար |
Կինեմատոգրաֆիստ | Ճոն Սիլ |
Մոնտաժ | Ուիլիամ Անտերսըն |
Արտադրող ընկերութիւններ | |
Թողարկման թուական | 2 Յունիս, 1989 |
Տեւողութիւն | 128 վայրկեան[1] |
Երկիր | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Լեզու | Անգլերէն |
Պիւտճէ | 16.4 միլիոն տոլար[2] |
Շահոյթ | 235.8 միլիոն տոլար |
Ֆիլմը տեղի կ'ունենայ 1959 թուականին, երեւակայական Վերմոնթ Ուելթըն ակադեմիա գիշերօթիկ դպրոցին մէջ[3], ու կը պատմէ անգլերէնի ուսուցիչի մը մասին, որ բանաստեղծութեան ուսուցման միջոցով իր աշակերտներու ներշնչումի աղբիւր կը դառնայ։
Ֆիլմը կը նկատուի անգլերէն գրականութեան ամէնէն յաջող ֆիլմերէն մէկը։ Շահած է BAFTA լաւագոյն ֆիլմի մրցանակը[4], ինչպէս նաեւ César ու David di Donatello մրցանակները լաւագոյն օտար ֆիլմի համար։ Շոլման ստացած է լաւագոյն բնագիր ու ինքնաստեղծ ֆիլմի մրցանակը։
Դերասաններ
Խմբագրել- Ռոպին Ուիլիամս որպէս Ճոն Քիթինկ։
- Ռոպերթ Լէոնարտ որպէս Նիլ Փերրի։
- Էտան Հաուք որպէս Թոտ Անտերսըն։
- Ճոշ Չարլս որպէս Նոքս Ովերսթրիթ։
- Կէյլ Հանսեն որպէս Չարլի Տալթըն։
- Նորման Լոյտ որպէս տնօրէն՝ Տէյլ Նորման։
- Քըրթուուտ Սմիթ որպէս Պարոն Փերրի։
- Տիլան Քըսման որպէս Ռիչարտ Քամերոն։
- Ճէյմս Ուաթըրսթն որպէս Կերարտ Փիթս։
- Ալլելիօ Ռուկիէրօ որպէս Սթիվըն Միքս։
- Ալեքսանտրա Փաուրզ որպէս Քրիս Նոէլ։
- Լէոն Փաունալլ որպէս Մքալիսթըր։
- Ճորճ Մարթին որպէս Հէյկըր։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «DEAD POETS SOCIETY (PG)»։ Warner Bros.։ British Board of Film Classification։ July 27, 1989։ արտագրուած է՝ August 15, 2014
- ↑ «Dead Poets Society (1989)»։ The Numbers։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ April 13, 2016-ին։ արտագրուած է՝ June 1, 2016
- ↑ Canby Vincent (June 2, 1989)։ «Dead Poets Society (1989) June 2, 1989 Review/Film; Shaking Up a Boys' School With Poetry»։ Նյու Յորք Թայմս։ արտագրուած է՝ November 8, 2011
- ↑ «1990 Film Film | BAFTA Awards»։ Awards.bafta.org։ արտագրուած է՝ 2016-11-07
- Dead Poets Society Box Office Mojo կայքէջին վրայ
- Կաղապար:Metacritic film