Mercedes-Benz
Մերսետես-Պենզ (գերմաներէն՝ Mercedes-Benz), գերմանական ինքնաշարժի մակնիշ։ Հիմնուած է 1926 թուականին։ 2014 թուականին Մերսետես-Պենզը գնահատուած է 36.711 միլիար տոլար, երրորդ տեղը կը գտնուէր՝ Թոյոթայէն եւ BMW-էն ետք:
Մերսետես-Պենզ Mercedes-Benz | |
---|---|
| |
Տեսակ | ավտոարտադրող? |
Անուանված է | Մերսեդես Ելինեկ? եւ Կառլ Բենց? |
Հիմնադրուած է | 1926 |
Հիմնադիր | Կառլ Բենց?, Գոթլիբ Դայմլեր? եւ Վիլհելմ Մայբախ? |
Երկիր | Գերմանիա |
Արդիւնաբերութիւն | ավտոմոբիլային արդյունաբերություն? |
Արտադրանք |
Ինքնաշարժներ Օթոպասներ Բեռնատարներ Շարժիչներ |
Հասոյթ | ▲ € 73.548 մլր (2014)[1] |
Զուտ շահոյթ | ▲ € 5.853 մլր (2014) |
Աշխատողներու թիւ | 129 106 (2014) |
Նախկին | Mercedes? |
Սեփականատէր | Daimler? |
Կարգախօս | "Լաւագոյնը Կամ Ոչինչ" |
Կայք |
Անունն առաջին անգամը երեւցաւ 1926-ին: Mercedes-Benz-ի սլոկանն է՝ «Լաւագոյնը Կամ Ոչինչ» ("The Best or Nothing"): Mercedes-Benz-ը աշխարհիս ամենէ ճանաչուող պրենտներէն մէկն է[2]:
Մերսետեսի պատմութիւնը
ԽմբագրելԸնկերութեան հիմնադիրներ
Քարլ Պենզ Եւ Կոթլիպ Տայմլըր |
Այս ընկերութիւնը առաջացած է «Պենզ» եւ «Տայմլըր» ընկերութիւններուն միացումէն։
1886 թուականին Քառլ Պենզի կողմէն ստեղծուեցաւ երեք անիվանի առաջին պենզինային շարժիչով ինքնաշարժը[3] and patented in January 1886,[4]։ Աշխատանքները կը ֆինանսավորէին Կոթլիպ Տայմլըրը եւ շարժիչագործ Ուիլհէլմ Մայպախը: Եօթը տարի անց ստեղծուեցաւ չորս անիւանի մեքենայ Պենզի կողմէն։ Անոնցմէ մէկ տարի անց վերջինս ստեղծեցաւ աւելի զարգացած մեքենայ։ 1907 թուականին «Տայմլըր»-ը կը ստեղծէ «Mercedes-35PS» մեքենան, որմէ ետք ակնհայտ կ'երեւէր թէ որքան վատցած է «Պենզ» ընկերութեան յառաջդիմութիւնը։ 1909 թուականին «Պենզ» ընկերութեան կողմէն կը ստեղծուի այդ ժամանակի ամենէ հզօր մեքենան՝ «Պլիտզեն Պենզը» 200 ձիաոյժ հզօրութեամբ։ Մինչեւ «Տայմլըր» ընկերութեան հետ միացումը «Պենզ» ընկերութիւնը արտադրած էր 47555 մեքենայ։
Առաջին անգամ Mercedes-Benz անունով մեքենայ արտադրուեցաւ 1926-ին Քարլ Պենզի եւ Կոթլիպ Տայմլըրի ընկերութիւններու միացումէն որպէս Daimler-Benz ընկերութիւն: 1930-ականներուն Mercedes-Benz-ը արտադրեցաւ Mercedes-Benz 770 մոտելը, որ պահանջուած էր Նացի Գերմանիոյ ժամանակաշրջանին: Յայտնի է, որ Ատոլֆ Հիթլերը իր իշխանութեան տարիներուն վարած է սա մեքենան հրազենադէմ հողմապակիներով:[5] Պահպանուած մոտելներէն շատերը աճուրդներու միջոցաւ վաճառուած են մասնաւորները:
Հռոմի Պապի «Պապաշարժը» յաճախ Mercedes-Benz-էն կը ծագէ:[6] Mercedes-Benz-ը ներդրած է շատ թեքնըլոջիի եւ անվտանգութեան նորամուծութիւններ, որ հետագային այլ մեքենաներու համար սովորական դարձած են: Mercedes-Benz-ը աշխարհիս ամենէ ճանաչուած ինքնքշարժերու պրենտներէն մէկն է, որ արտադրած է պենզինի շարժիչով աշխատող առաջին ինքնաշարժը:
Mercedes-Benz ընկերութիւնը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ
ԽմբագրելԵրկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Դայմլեր-Պենզ» ընկերութիւնը կ'արտադրէր ինչպէս բեռնատար այնպես ալ սետան մեքենաներ։ Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեծ վնասներու ենթարկուեցաւ «Տայմլըր-Պենզ» ընկերութիւնը։ «Տայմլըր-Պենզ» ընկերութեան շարժիչներու գործարանի 70%-ը աւերուած էր։
Նոր սկիզբ
ԽմբագրելԸնկերութիւնը վերականգնելու համար պէտք էր ժամանակ այդ պատճառով ալ մեքենաներուն արտադրութիւնը սկսաւ 1946 թուականին։ Սակայն ընկերութիւնը չուներ ոչ գործարան, ոչ սարքր եւ ոչ ալ անհրաժեշտ մասեր։ Պատերազմէն ետք առաջին ինքնաշարժը W136-ն էր։ Որ նախագծուած էր դեռ 1930-ական թուականներուն։ Ըստ այդ նախագիծին մեքենան պէտք էր ունենար 38 ձիաուժ հզորութիւն։ Սակայն ստեղծուեցաւ աւելի հզոր 52 ձիաուժանոց «170S» մեքենան։ Յունուար 1952-ին ստեղծուեցաւ W191 աւելի զարգացած ինքնաշարժը։
SL (Sport Leicht)
ԽմբագրելԸնկերութիւնը մարդատար մեքենաներու հետ միասին նաեւ կ'արտադրէր մարզական մեքենաներ։ Մեծ հաջողութիւն բերաւ Mercedes-Benz W196 մոտելը։ Այս մոտելի մեքենայով Խուան Ֆանխիոն դարձավ Ֆորմուլա մէկի մրցումին կրկնակի ախոյան 1954 եւ 1955 թուականներուն։ 1952 թուականին արտադրուեցաւ Mercedes-Benz W194 ինքնաշարժը որ մասնակցած էր Carrera Panamericana եւ Targa Florio մրցաշավերին։
-
300SL W198 (1954—1957)
-
190SL R121 (1955—1963)
-
300SL W198 (1957—1963)
Նոր ժամանակաշրջան
Խմբագրել1965 թուականին, Ֆրանքֆըրթի մէջ առաջին անգամ ցուցադրուեցաւ s մոտելը։ Այնտեղ ցուցադրուեցան 250S մոտելի 150 ձիաուժանոց եւ 250SE մոտելի 170 ձիաուժանոց ինքնաշարժերը։ Այդ թուականին այդ ինքնաշարժերը համալրուեցան 2,8 լանոց, իսկ 1968 թուականին V8 տեսակի 3,5 եւ 4,5 լիդրանոց շարժիչներով։ Այս մոտելի ամենահզոր եւ ամենահարմարաւետ ինքնաշարժը դարձավ 300SEL մետելի ինքնաշարժը, եւ 300SEL մոտելի 6,3 լիդրանոց ինքնաշարժերով, 220 քմ/ժ ամենաշատ արագութիւն զարգացնող ինքնաշարժերը։
-
W113 (1963—1971)
-
W100 (1963—1981)
-
W108 (1965—1972)
-
W109 (1965—1972)
Եւ այդ ժամանակիցներէն Մերսետես Պենզ ընկերութեան s մոտելի ինքնաշարժերը դարձան ամենազարգացած ինքնաշարժերը։ 1968 թուականին հայտնուեցան W114 եւ W115 դասերու նոր մոտելները, որոնք կը տարբերէին շարժիչի հզորութեամբ։ Մեծ համբավ վայելեցին տիզելային շարժիչով այս ինքնաշարժերը։ Այս ինքնաշարժերը կը թողարկուէին նաեւ Յունիվըրսըլ եւ Քուբէ տեսակներով։
-
W114 (1968—1975)
-
W115 (1968—1975)
-
C115 (1968—1972)
-
V114 (1968—1975)
1970 ական թուականներ
Խմբագրել1972 թուականին Մերսետես Պենզ ընկերութիւնը թողարկեց s դասի W116 մոտելի ինքնաշարժը, որ հագեցած էր ABS համակարգով, որ առաջինն էր աշխարհի վրայ։ Այս ինքնաշարժը հիմնուած էր երկու բազաներով կարճ եւ երկար (V116)։ Եթէ բոլոր s քլասները կ'ըլլային Քուբէ, ապա W116 կ'ըլլար բացառութիւն։ Արդէն հինցած С111 մոտելին փոծարինման եկավ 1972 թուականին C107 SLC մոտել, որ R107 մոտելի բազայի վրայ։
-
R107 SL (1971—1989)
-
C107 SLC (1972—1981)
-
W116 SE (1972—1980)
-
V116 450SEL 6.9 (1972—1980)
1973 թուականին ընկերութեան ֆինանսական գեշ վիճակներուն պատճառով սկսաւ ընկերութեան հզոր ինքնաշարժերը չվաճառուիլ։ Բայց W114/W115 ջանքերու շնորհիվ ընկերութիւնը կրկին հզորացավ։ Նոր W123 ինքնաշարժը դարձավ ընկերութեան ամենալավ ինքնաշարժերէն մէկը։ 1976 թուականին թողարկուեցաւ Յունիվըրսըլ թափքով, իսկ 1977 թուականին թողարուեցաւ քուբէ եւ լիմուզին թափքերը։
-
W123 (1975—1985)
-
S123 (1976—1985)
-
C123 (1977—1985)
-
V123 (1977—1985)
Նշանաւոր մեքենաները
Խմբագրել- SSK (1928)
Արշաւորդներու յայտնի մեքենան - 770 (1930)
«Grosser Mercedes»՝ հանդիսաւոր եւ արարողակարգային մեքենայ - 500 K (1934)
- 260 D (1936)
Աշխարհիս մէջ առաջին տիզըլայինը - W125 Rekordwagen (1938)՝
Արագութեան րեքըրներու յաղթող - 320A (1939)
Ռազմական մեքենայ - Type 300 (1951)
Յայտնի որպէս «Ատենաուէրի Մերսետես» - Ponton (1953)
- 300SL «Gullwing» (1954)
- Fintail (1959)
- 220SE (1960)
- 600 «Grand Mercedes» (1963)
- 230SL "Pagoda" (1963)
- S-Class (1965)
- 300SEL 6.3 (1966)
- C111 (1969)
Փորձնական - W107 350SL (1972)
- 450SEL 6.9 (1974)
- 240D (1974)
- 280 (1975)
- 300D (1976)
- W126 եւ G-Class (1979)
- 190E 2.3-16 (1983)320A|320A A military vehicle]]
- W124 (1984)
- W124#500E (1990)
- W140 600SEL (1991)
- C-Class (1993)՝
C դասերէն առաջինը - C43 AMG (1995)
- SL73 AMG (1995)՝
Mercedes-Benz-ի 7.3 լ-անոց V12 ամենէ մեծ շարժիչը - SL60 AMG (1996)՝
Շատ հազւագիւտ 6.0 լ-անոց V8, 408 ձիաոյժ շարժիչ - RENNtech E7.4RS (1996)՝ 1990-ականներու վերջերու ամենէ արագ սետան
- CL դասի (1996)
Քուփէ 1996-2013 - M դասի (1997)
- CLK GTR (1998)
- CLK DTM AMG (2004)
- SLR McLaren (2004)
- CLS (2004)
- E320 (2007)
- CLC դասի (2008) Լիֆթպեք 2008-2010
Նորամուծութիւններ
ԽմբագրելԻր երկարատեւ արտադրութիւններու ընթացքին Mercedes-Benz-ը ներդրած է բազմաթիւ նորամուծութիւններ՝
- Իրարէ անկախ 1886-ին ներքին այրումին շարժիչներ զարգացրած են Պենզը եւ Daimler & Maybach-ը
- Տայմլըրը ըրաւ բջիջային րատիաթորին գիւտը, որ մինչեւ հիմայ կ'օգտագործուի ջուրով հովացումով մեքենաներուն վրայ
- Առաջին ուղեւորային մեքենան, որ բոլոր չորս անիւներուն վրայ արգելակներ ունեցած է (1924)[7]
- 1936-ին Mercedes-Benz 260 D-ը եղաւ առաջին տիզըլային շարժիչով աշխատող մեքենան
- Արգելակումի Հրաժարումի դէմ Anti-Lock Brake system (ABS) համակարգը առաջին անգամ առաջարկուած է W116 450SEL 6.9-ին վրայ
- Օդային բարձերը Եւրոպայի շուկան առաջին անգամ ներմուծուած են 1981-ի տարուայ մոտել Էս-դասի (S-Class) հետ:
- Mercedes-Benz-ը առաջինը եղած է, որ օգտագործած է նախապէս ձգուող անվտանգութեան գոտիները 1981-ի տարուայ մոտել Էս-դասի (S-Class) վրայ: Վթարի պարագային ան ակնթարթորեն կը ձգուի:
- 2003 Սեպտեմբերին Mercedes-Benz-ը մտցրեցաւ առաջին եօթ արագութիւններով փոխանցումներու 7G-Tronic տուփը։
- Mercedes-Benz A45 AMG-ի վրայ տեղադրուած մէկ լիթրի հաշուով 181 ձիաոյժ հզօրութիւնով M133-ը 2013 Յունիսի դրութեամբ ամենէ ուժեղ սերիական չորսգլանային թուրպոլիցքավորումով շարժիչը եղած է եւ մարդատարներու համար ունեցած է ոյժի ամենաբարձր խտութիւնը:[8]
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Daimler AG Annaul Report, 2014» (անգլերեն)։ Daimler AG։ արտագրուած է՝ 2015-11-18
- ↑ Աշխարհիս Լաւագոյն Պրենտները՝ 2004-ի Վարկանիշները [1] [2] Վերցուած է 2016 Մարտի 31-ին
- ↑ Auer Georg։ «A genius whose three-wheeler is seen as the first car»։ European Automotive Hall of Fame։ արտագրուած է՝ September 2013
- ↑ «Mercedes-Benz History»։ Edmunds.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 1 March 2009-ին։ արտագրուած է՝ 26 September 2010
- ↑ The Guardian 2015 Սեպտեմբերի 13 [3] Վերցուած է 2016 Մարտի 31-ին
- ↑ [4]
- ↑ «Magazine»։ Roadsafe.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 1 December 2008-ին։ արտագրուած է՝ 26 September 2010
- ↑ «Performance: AMG 2.0-Liter Turbo Engine»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-05-16-ին։ արտագրուած է՝ 2016-03-31