Ալեքսան Քոչարեան
Ալեքսան Գարեգին Քոչարեան (17 Օգոստոս 1938, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 24 Յուլիս 2020, Երեւան, Հայաստան) բեմադրիչ, դերասան, բազմավաստակ մանկավարժ:
Ալեքսան Քոչարեան | |
---|---|
Ծնած է | 17 Օգոստոս 1938 |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 24 Յուլիս 2020 (81 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Հայաստան Խորհրդային Միութիւն |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ |
Մասնագիտութիւն | դերասան, բեմադրիչ, մանկավարժ |
1981 թուականին արժանացած է Հայաստանի բարձրագոյն ուսումնական հաստատութիւններու վաստակաւոր գործիչի կոչման:
Կենսագրութիւն Խմբագրել
Ալեքսան Քոչարեան ուսանած է Երեւանի Գեղարուեստաթատերական կաճառի դերասանական բաժնէն ներս: Շուրջ հինգ տարի որպէս դերասան աշխատած է Կապանի շրջանային թատրոնին մէջ, ուր խաղացած է աւելի քան քսան գլխաւոր եւ երկրորդական դերեր: Եղած է Երեւանի Գեղարուեստա-թատերական կաճառի թատերական բաժանմունքի վերատեսուչ, իսկ 1986-1996 թուականներուն՝ ուսումնագիտական գծով փոխ-վերատեսուչ:
1992 թուականէն սկսեալ դասաւանդած է Երեւանի «Խաչատուր Աբովեան» հայկական պետական մանկավարժական կաճառէն ներս: Եղած է կաճառի մասսայական հանդիսութիւններու բեմադրիչներու եւ մշակութաբանութեան ամպիոնի վարիչը[1][2]:
Բեմադրութիւններ Խմբագրել
Բեմադրած է «Եկուորը Ռանգունից», «Լրտեսի հետքերով», «Թանկագին սէր» եւ այլ ներկայացումներ: Ստացած է արուեստագիտութեան թեկնածուի աստիճան, բեմադրիչներու ամպիոնի տոցենթի կոչում:
Անդամակցութիւն Խմբագրել
Հայաստանի թատերական գործիչներու միութեան եւ նախագահութեան անդամ էր:
Ծանօթագրութիւններ Խմբագրել
Աղբիւրներ Խմբագրել
- Մահացեր է դերասան Ալեքսանդր Քոչարեանը Archived 2020-07-28 at the Wayback Machine.