Բացել գլխավոր ցանկը

Ալիսըն Հանիկըն

(Վերայղուած է Ալիսըն Հաննիկան-էն)

Ալիսըն Լի Հաննիկան (ծն.՝ 24 Մարտ 1974(1974-03-24), Ուաշինկթըն[1]) Ան ամերիկացի դերասանուհի է ու ճանչցուած է իր կարեւոր կերպարներով, օրինակ՝ Լիլի Ալտրըն How I Met Your Mother հեռուստաշարէն (2005-2014), Ուիլլօ Ռոզընպըրկ Buffy the Vampire Slayer հեռուստաշարէն (1997-2003), եւ Միշել Ֆլահերթի American Pie ֆիլմի հեռուստաշարէն (1999-2012)[2]:

Ալիսըն Հանիկըն
Alyson Hannigan, 2013-07-20 (cropped).jpg
Ծնած է 24 Մարտ 1974(1974-03-24) (45 տարեկան)
Ծննդավայր Ուաշինկթըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1]
Քաղաքացիութիւն Flag of the United States.svg Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Ուսումնավայր Նորթրիճի Քալիֆորնիայի նահանգի համալսարան
North Hollywood High School
Մասնագիտութիւն դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասան, կինոդերասանուհի
Ամուսին Alexis Denisof
Երեխաներ 2
Կայքէջ alysonhannigan.com
Ստորագրութիւն
Signature of Alyson Hannigan.png

ԿենսագրութիւնԽմբագրել

Հաննիկանը ծնած է Ուաշինկթընի մէջ, ու միակ զաւակն է Էմիլի Հասի եւ Ալ Հաննիկանի (որ վարորդ էր[2][3][4]): Հայրը Իրլանտացիէ իսկ մայրը՝ Հրեայ[5][6]: Անոր ծնողները ամուսնալուծուեցան երբ Ալիսըն միայն 2 տարեկան էր, եւ ան գրեթէ կը մնար իր մօր հետ Աթլանթա, Վրաստանի մէջ[7]:

ԳործընթացքԽմբագրել

ՄանկութիւնըԽմբագրել

Ալիսընը 4 տարեկանէն սկսաւ մաս կազմել ծանոցումներու մէջ[8] եւ 11 տարեկանին փոխադրուեցաւ դէպի Հոլիուոտ[3]: Ան մնաց իր մօր հետ եւ յաճախեց Հիւսիսային Հոլիուոտի դպրոցը: Դպրոցը աւարտելէ ետք ան Քալիֆորնիայի համալսարանին մէջ ուսանեցաւ եւ ստացաւ իր հոգեբանութեան ճիւղին վկայականը[9][10]:

Ալիսընի առաջին գլխաւոր դերերէն մէկը եղաւ My Stepmother Is an Alien ֆիլմին մէջ, որ հրատարակուեցաւ 1988 թուականին: Իր կերպարին ընկերակիցներէն մէկն էր Սեթ Կրինը որ նաեւ ետքը իրեն հետ կրկին միացաւ Buffy the Vampire Slayer հեռուստաշարին մէջ[2]: 1989 թուականին, ան ստացաւ իր առաջին փոքրիկ դերը հեռուստաշարի մը մէջ, որն էր՝ Free Spirit[11]:

Թատրոններ, հեռուստաշարեր եւ ֆիլմերԽմբագրել

2005 թուականին, Ալիսըն որոշեց որ մասնակցի հեռուստաշարերու մէջ, եւ ստացաւ գլխաւոր դեր մը How I Met Your Mother հեռուստաշարին մէջ, որն էր՝ Լիլի Ալտրընին կերպարը: Ան նաեւ ստացաւ փոքրիկ դեր մը Veronica Mars-ին մէջ, որպէս Թրինա Էքոլս[12]: Փետրուար, 2006 թուականին Ալիսընը Date ֆիլմին մէջ մասնակցած է որպէս Ժուլիա Ճոնզ[2][13]:

Հաննիկան կը մասնակցի բարեգործական կազմակերպութիւններու որ կ'օգնեն Քաղցկեղի հիւանդները, որուն անունն էր՝ Stand Up 2 Cancer[14]:

2012 թուականին, Հաննիկան կատարեց Միշել կերպարին դերը American Reunion-ին մէջ[15]:

2016 թուականէն սկսեալ, Ալիսընը կը ղեկավարէ Penn & Teller: Fool Us հեռուստաշարը[16]:

Անձնական կեանքըԽմբագրել

 
Ալիսըն իր ամուսինին հետ՝ Ալեքսիս Տեսինոֆ:

Ալիսընը ամուսնացաւ իր Buffy the Vampire Slayer ընկերակիցին հետ, Ալեքսիս Տեսինոֆը, Քալիֆորնիայի մէջ, 11 Հոկտեմբեր, 2003 թուականին: Անոնք ունին երկու զաւակներ՝ Սաթեանա Մէրի Տեսինոֆ որ ծնած է 24 Մարտ, 2009 թուականին (որ նաեւ Ալիսընին ծննդեան օրն է[17]) եւ Քիվա Ճէյն Տեսինոֆ որ ծնած է 23 Մայիս, 2012 թուականին[18]:

ԴերերԽմբագրել

ՖիլմերԽմբագրել

Տարի Վերնագիր Դեր Ծանօթ
1986 Impure Thoughts Փաթթի Սթապզ
1988 My Stepmother Is an Alien Ճեսի Միլզ
1998 Dead Man on Campus Լիւսի
1999 American Pie Միշել Ֆլահերթի
2000 Boys and Girls Պեթթի
2001 American Pie 2 Միշել Ֆլահերթի
2001 Beyond the City Limits Լեքսի
2003 American Wedding Միշել Ֆլահերթի
2006 Date Movie Ժուլիա Ճոնզ
2007 Farce of the Penguins Թեւատ (ձայնագրութիւմ)
2011 Love, Wedding, Marriage Քորթնի
2012 American Reunion Միշել Ֆլահերթի
2016 Do You Take This Man Ռէյչըլ

ՀեռուստաշարերԽմբագրել

Տարի Վերնագիր Դեր Ծանօթ
1989–90 Free Spirit Ճեսի Հարփըր Գլխաւոր դեր (14 դրուագներ)
1990 Roseanne Ժան Դրուագ: "Like, a New Job"
1991 Switched at Birth Կինա Թուիկ, 13–16 տարեկան Հեռատեսիլի ֆիլմ
1993 Almost Home Սամանթա 2 դրուագներ
1994 Touched by an Angel Քասի Փիթըրզ Դրուագ: "Cassie's Choice"
1995 The Stranger Beside Me Տանա Հեռատեսիլի ֆիլմ
1996 A Case for Life Այրիս Հեռատեսիլի ֆիլմ
1996 For My Daughter's Honor Քելլի Հեռատեսիլի ֆիլմ
1996 Picket Fences Փեկկի Փաթըրսըն Դրուագ: "To Forgive Is Devine"
1996 Friends for Life Էմմա Տանիէլզ Pilot
1997–2003 Buffy the Vampire Slayer Ուիլլօ Ռոզընպըրկ Գլխաւոր դեր
(144 դրուագներ)
1999–2000 100 Deeds for Eddie McDowd Ճիճի Ձայնագրութիւն
2 դրուագներ
1999 Hayley Wagner, Star Ճեննա Ճէյքս Հեռատեսիլի ֆիլմ
2000 Կաղապար:Sortname Կերտա Ձայնագրութիւն
Դրուագ: "Every Little Bit Alps"
2001–03 Angel Ուիլլօ Ռոզընպըրկ 3 դրուագներ
2002–2003 Rugrats Սինթիա / Երիտասարդ Սքարլեթ Ձայնագրութիւն
2 դրուագներ
2004 That '70s Show Սիւզի Սիմփսըն 2 դրուագներ
2004 King of the Hill Սթէյսի Կիպսըն Ձայնագրութիւն
Դրուագ: "Talking Shop"
2004 In the Game Դերը յայտնի չէ Pilot
2004 Americana Անտրիա Հեռատեսիլի ֆիլմ
2005–06 Veronica Mars Թրինա Էքոլս 3 դրուագներ:
"Ruskie Business"
"Hot Dogs"
"My Mother, the Fiend"
2005–14 How I Met Your Mother Լիլի Ալտըրն Գլխաւոր դեր
206 դրուագներ
2009 Gordon Ramsay: Cookalong Live Որպէս ինքզինքը՝ Ալիսըն Հաննիկան Յատուկ դեր
Դրուագ: "Gordon Ramsay: Cookalong Live"
2009 Կաղապար:Sortname Միշել Ձայնագրութիւն
Դրուագ: "Graffiti in Greenville"
2011 Կաղապար:Sortname Մելոտի Ձայնագրութիւն
Դրուագ: "Flaming Moe"
2011 Robot Chicken Սթիլհարթ Ձայնագրութիւն
Դրուագ: "Big Trouble in Little Clerks 2"
2011, 2013 American Dad! Չելսիա Ձայնագրութիւն
2 դրուագներ
2013, 2016 Hollywood Game Night[19] Որպէս ինքզինք Դրուագ: "The One with the Friends"
Դրուագ: "Hannigan, Hale & Hunt... Oh My!"
2014 Sofia the First Ուինթըր Ձայնագրութիւն
Դրուագ: "Winter's Gift"
2014 The McCarthys Փամ Դրուագ: "Red Sox Swap"
2016 Penn & Teller: Fool Us Որպէս ինքզինք

ԾանօթագրութիւններԽմբագրել

  1. 1,0 1,1 Գերմանիոյ Ազգային Գրադարան, Բեռլինի պետական գրադարան, Բավարիական պետական գրադարան եւ ուրիշներ Record #103376759X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «How I Met Your Mother Cast: Alyson Hannigan»։ CBS։ արտագրուած է՝ 2012-06-12 
  3. 3,0 3,1 «Former Atlantan Alyson Hannigan interview for ‘How I Met Your Mother’»։ The Atlanta Journal-Constitution։ September 21, 2009։ արտագրուած է՝ 2012-06-12 
  4. «Film Reference Alyson Hannigan Bio»։ Filmreference.com։ արխիւացուած բնօրինակէն 10 February 2010-ին։ արտագրուած է՝ 2010-03-07 
  5. Bloom, Nate (2004-07-09)։ «Celebrity Jews»։ the Jewish News Weekly of Northern California։ արտագրուած է՝ 2006-07-16 
  6. «Hollywood Now: Alyson Hannigan, Jewish Male Actors, Fall Feature - InterfaithFamily»։ արտագրուած է՝ 27 October 2014 
  7. Կաղապար:IMDb name
  8. «Interview: Alyson Hannigan on American Pie»։ Scotland on Sunday։ April 22, 2012։ արտագրուած է՝ 2012-06-12 
  9. «Alyson Hannigan»։ SuperiorPics.com։ արտագրուած է՝ 2010-04-18 
  10. «Alyson Hannigan Biography»։ Biography.com։ արտագրուած է՝ 13 August 2015 
  11. "It's Evening in America". Vanity Fair. May 2012. Page 158.
  12. «'Veronica Mars' scoop»։ Chicago Tribune։ January 20, 2006։ արտագրուած է՝ 2012-06-12 
  13. Կաղապար:IMDb name
  14. Kate Stanhope (2009-10-01)։ «Deschanel, Hannigan and Others Cop a Feel for a Cause»։ TVGuide.com։ արխիւացուած բնօրինակէն 1 October 2009-ին։ արտագրուած է՝ 2009-10-01 
  15. «Alyson Hannigan, Cobie Smulders and 'Mother'-hood»։ USA Today։ April 15, 2012։ արտագրուած է՝ 2012-06-12 
  16. Alyson Hannigan tapped to host Penn & Teller: Fool Us in season 3
  17. Alyson Hannigan Welcomes a Daughter!, People Magazine, March 31, 2009
  18. «Alyson Hannigan Welcomes Daughter Keeva Jane!»։ usmagazine.com։ 12 June 2012։ արտագրուած է՝ 19 September 2016 
  19. Virtel Louis (July 12, 2013)։ «"Hollywood Game Night": Jane, We Love You, But Let’s Revamp»։ The Backlot։ արտագրուած է՝ July 13, 2015