Այնթապ
Ուիքիփետիայի՝ ազատ հանրագիտարանի կողմէն Ուշադրութի՛ւն, այս յօդուածը աղբիւրներու կարիք ունի։ |
Այնթապ, գիւղ Հայաստանի Արարատի մարզին մէջ, մարզի կեդրոնէն՝ 25 ք․մ․ հեռաւորութեան վրայ։ Կը գտնուի Երեւան քաղաքէն հարաւ-արեւելք։ Նախապէս ունեցած է Այնթապ նոր, Պէյպուտապատ, Թազագիւղ, Թազաքենդ, Նորագեղ անուանումները։
Գիւղ | |
---|---|
Այնթապ | |
Երկիր | Հայաստան |
Մարզ | Արարատի |
Տարածութիւն | 8,8 քմ² |
ԲԾՄ | 912,5±43,5 մեթր |
Պաշտօնական լեզու | հայերէն |
Բնակչութիւն | 9550 մարդ |
Ազգային կազմ | Հայեր |
Ժամային գօտի | UTC+4։00 |
Անուանուած է | Այնթէպ |
Պատմութիւն
ԽմբագրելԱյնթապ վերանուանուած է 1970 թուականին, ի յիշատակ Կիլիկիոյ Այնթապ քաղաքին։ Նորագիւղ անունով Այնթապը յիշատակուած է 1465 - 1466 թթ.։ 1679 թուականին՝ Երեւանի աւերիչ երկրաշարժի հետեւանքով, գիւղն ամբողջովին աւերուած է եւ ամայացած։ Յետագայ տարիներուն վերակառուցուածէ Խոյ գաւառէն եկած վերաբնակիչներու կողմէ։
Կլիման
ԽմբագրելԳիւղը տեղադրուած է Արարատեան դաշտին՝ ծովի մակարդակէն 865 մ․ բարձրութեան վրայ։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռը կը սկսի Դեկտեմբերի կէսերուն, Յունուարեան միջին ջերմաստիճանը կը տատանուի 30-50։ Ամառը տեւական է՝ Մայիսէն մինչեւ Հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմութիւնը կը հասնի 24-էն 26, իսկ առաւելագոյնը՝ 42։ Յաճախ կ'ըլլային խորշակներ, որոնք զգալի վնաս կը հասցնէին գիւղատնտեսութեան։ «Մթնոլորտային» տարեկան տեղումներու քանակը 250-300 մ․մ․ է։
Բնական լանտշաֆթները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքին վերացուած են կուլտուր-ոռոգելի լանտշաֆթի։ Կլիմայական ցանքի (Ագրոկլիմայական) տեսակէտէն, համայնքն ինկած է բացարձակ ոռոգման գօտին։
Բնակչութիւն
ԽմբագրելՏարի | 1831 | 1873 | 1914 | 1967 | 1975 | 1979 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 866 | 827 | 1255 | 5001 | 5746 | 6608 | 7712 | 7200 | 9550 |
Տնտեսութիւն
ԽմբագրելԲնակչութիւնը կը զբաղի բանջարապոսթանային կուլտուրաներու մշակութեամբ եւ այգեգործութեամբ։ Գիւղն ունեցած է եկեղեցի մը՝ Սուրբ Գրիգոր, որուն կից կը գործէր փոքր վարժարանը (Նորագեղ, Թազագիւղ)։
Արտաքին յղումներ
Խմբագրել- Այնթապ Archived 2014-09-12 at the Wayback Machine.
- Արարատի մարզպետարան Archived 2012-04-13 at the Wayback Machine.