Աշոտ Սաթեան
Աշոտ Մովսէսի Սաթեան (5 (18) Յունուար 1906[1], Մարի, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական Կայսրութիւն[1] - 30 Սեպտեմբեր 1958[1], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1]), հայ խորհրդային երաժշտահամ եւ խմբավար-ղեկավար։ ՀԽՍՀ արուեստի աստակաւոր գործիչ (1947)։
Աշոտ Սաթեան |
---|
Կենսագրութիւն
ԽմբագրելԱշոտ Սաթեանը ծնսծ է 1906 թուականին Մերվ քաղաքին մէջ: Հետագային ընտանիքը տեղափոխուեր է Պաքու, ուր Սաթեանը մտեր է Կարմիր Բանակի շարքերը, 1921-1926 թուականներուն եղեր է փողային նուագախումբի երաժիշտ, այնուհետեւ նուագախմբի ղեկավար (կապելմայստեր): 1926-1930 թուականներուն սորված է Պաքուի Հայարտան երաժշտական տաղաւարին մէջ (Ա. Մայիլեանի ղեկավարութեամբ)։ 1930 թուականէն բնակած է Երեւանի մէջ, 1936 թուականին աւարտել է [[Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի ստեղծագործական (դասատուներ՝ Հարօ Ստեփանեան, ապա՝ Սարգիս Պարխուտարեան, Վարդգէս Տալեան) եւ խմբավարական (դասատու՝ Կոստանտին Սարաճեւ) դասարանները։ 1930-1939 թթ.՝ Սունդուկեանի անուան թատրոնը երաժշտական մասի վարիչ եւ խմբավար, 1939-1947 թթ. ղեկավարեր է «Հայկինո» տաղաւարի երաժշտական մասը։ 1947-1952 թթ.՝ Հայաստանի երաժշտահաններու միութեան վարչության նախագահ, ԽՍՀՄ երաժշտահաններու միութեան վարչութեան անդամ[2][3]։
Երաժշտութիւն բեմադրութիւններու համար
Խմբագրել- Պոմարշէի «Ֆիկարոյի ամուսնութիւն կամ խելահեղ օր» (1933)
- Նիկոլայ Կոկոլի «Ռեւիզոր» (1934)
- Լ. Սլավինի «Ինթերվենցիա» (1934)
- Դերենիկ Դեմիրճեանի «Քաջ Նազար» եւ «Նափոլէոն Կորկոտեան կամ համառօտ երջանկութիւն» (1934)
- Հակոբ Պարոնեանի «Ատամնաբոյժն արեւելեան» (1935)
- Ալեքսանդր Օսթրովսքու «Ամպրոպ» (1936)
- Յոհան Ֆրիտրիխ Շիլլերի «Սէր եւ խարդաւանք» (1938)
- Ճաֆար Ճապարլիի «1905 թուական» (1939)
Երաժշտութիւն ֆիլմերու համար
Խմբագրել- «Դաւիթ Պէկ »
- «Մեր կոլխոզի մարդիկ»
- «Արարատեան դաշտի աղջիկը»
- «Ում է ժպտում կեանքը»
- «Գվարդիականի կինը»
- «Դուստրը»
- «Երկիր հարազատ»
- «Անահիտ»
- «Լեռնային լճի գաղտնիքը»
- «Սովետական Հայաստան»
- «Դարեր եւ տարիներ»
Պարգեւներ
Խմբագրել- «Պատւոյ նշան» շքանշան (1939)
- ՀԽՍՀ արուստի վաստակաւոր գործիչ (1947)
- Աշխատանքային Կարմիր դրօշի շքանշան (1956)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնուէր աշխատանքի համար» մետալ
- Սթալինեան մրցանակ (1952)
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 — հատոր 10. — է. 113.
- ↑ «AV Production - Աշոտ Սաթյան»։ avproduction.am։ արտագրուած է՝ 2019-01-05[permanent dead link]
- ↑ «САТЯН Ашот Мовсесович»։ archive.vn։ 2012-08-04։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-08-04-ին։ արտագրուած է՝ 2019-01-05
Աղբիւրներ
Խմբագրել- Гл. ред. Ю. В. Келдыш. Музыкальная энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1978. — Т. 4. — С. 866. — 975 с.