Ատոնիս Սամարաքիս

Ատոնիս Սամարաքիս (յուն․՝ Αντώνης Σαμαράκης, 14 Օգոստոս 1919(1919-08-14) կամ 16 Օգոստոս 1919(1919-08-16)[2], Աթէնք, Յունաստան[3] - 8 Օգոստոս 2003(2003-08-08)[4][5][6][…], Փիլոս), միջազգային համբաւի արժանացած յոյն արձակագիր։

Ատոնիս Սամարաքիս
յուն․՝ Αντώνης Σαμαράκης
Նաեւ յայտնի է իբրեւ Ιωσήφ Κυπριανός[1]
Ծնած է 14 Օգոստոս 1919(1919-08-14) կամ 16 Օգոստոս 1919(1919-08-16)[2]
Ծննդավայր Աթէնք, Յունաստան[3]
Մահացած է 8 Օգոստոս 2003(2003-08-08)[4][5][6][…] (83 տարեկանին)
Մահուան վայր Փիլոս
Քաղաքացիութիւն  Յունաստան[7]
Ուսումնավայր Աթէնքի Համալսարան և Վարվակիյոսի դպրոց?
Տեսակ քրեական գրականություն?
Մասնագիտութիւն գրագէտ, բանաստեղծ, վիպասան և վիպասան
Ստորագրութիւն

Կենսագրական գիծեր

Խմբագրել

Ատոնիս Սամարաքիս ծնած է Աթէնք 1919-ին։  Սամարաքիս երբ կ՛ աւարտէ Վարվաքիօ Դպրոցը, ուսումը կը շարունակէ Աթէնքի համալսարանը, ուր իրաւաբանութիւն կ՛ ուսանի։ 

Գերմանական գրաւման ընթացքին (Բ․ Համաշհարհային Պատերազմ) յունական ընդիմութեան մաս կազմած է։  1944-ին գերմանացիները զայն կը ձերբակալեն եւ մահուան կը դատապարտեն, սակայն կը յաջողի փախչիլ։ 

1954-ին «Յոյս կը փնտռուի» Ζητείται ελπίς պիտակին տակ կը հրապարակէ իր առաջին բանաստեղծութիւնները։  Շնորհիւ իր ջանքերուն կը հիմնուի Պատանիներու Խորհրդարանը․ անպաշտօն ժողովահաւաքներ, որոնք կը կատարուին Յունաստանի Խորհրդարանի կեդրոնական դահլիճին մէջ եւ ուր բոլոր երիտասարդները խօսքի իրաւունքը ունին։

1963-ին կ՛ ամուսնանայ Էլենի Քուրեպանային հետ։

Եունիսեֆի Բարիկամեցողութեան դեսպան

Խմբագրել

Մ․Ա․Կ․-ի «Աշխատանքի Միջազգային Ընկերութեան» իբրեւ փորձագէտ կ՛ աշխատի տարբեր երկիրներու մէջ եւ 1989-ին Եունիսեֆի Բարիկամեցողութեան դեսպան կը յայտարարուի։

Գործեր

Խմբագրել

Ատոնիս Սամարաքիսի գործերուն մէջ նշմարելի է հասարակութեան, ընկերութեան գանգատի, պահանջի տարրը, որ կը պատկերացնէ իր անձնական մտահոգութիւնները ժամանակակից ընկերութեան ներկայ եւ ապագայ վիճակին համար։  Անոր գործերը թարգմանուած են 30-է աւելի լեզուներու։  Գլխուոր գործերն են՝

  • Յոյս կը փնտռուի Ζητείται Ελπίς (1954)
  • Ահազանգ Σήμα κινδύνου (1959)
  • Կը մերժեմ Αρνούμαι (1961)
  • Գաղափարներու գրասենեակ Γραφείον Ιδεών (1962)
  • Սխալը Το λάθος (1965)
  • Անցագիրը Το Διαβατήριο (1973)
  • Բանավէճը Η Κόντρα (1992)
  • Ինքնակենսագրութիւն Αυτοβιογραφία (1919-1996)

Մրցանակներ

Խմբագրել
  • Վիպագրութեան Պետական Մրցանակ, 1962, «Գաղափարներու գրասենեակ» (Γραφείον Ιδεών) գործին համար
  • Գոստաս Ուրանի Մրցանակ, 1966, «Սխալը» (Το λάθος) գործին համար
  • Ֆրանսայի Ոստիկանական Գրականութեան Մեծ Մրցանակ, 1970, «Սխալը» (Το λάθος) գործին համար
  • Europalia, 1982, իր գործերուն համար
  • Գիրերու եւ Արուեստի Ասպետի Խաչ, 1995
  • Արուեստի եւ Գրականութեան Պետական Մրցանակ, 1995, Ֆրանսա

[8] [9] [10] [11]

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. http://www.peri-grafis.net/ergo.php?id=1311
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118899376 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան
  7. LIBRISՇուէտի Ազգային Գրադարան, 2012.
  8. ΕΡΤ Յունաստանի Պետական ձայնասփիւռի եւ հեռասփռման կայան – Ատոնիս Սամարաքիս(յունարէն)
  9. ΕΡΤ Յունաստանի Պետական ձայնասփիւռի եւ հեռասփռման կայան - Ատոնիս Սամարաքիս․ Յոյսը դասատու(յունարէն)
  10. Եունիսեֆ - Ատոնիս Սամարաքիս(յունարէն)
  11. varvakio – Վարվաքիօ Դպրոցի Շրջանաւարտներու Միութիւն․ յօդուածագրութիւն՝ Ատոնիս Սամարաքիս(յունարէն)

Արտաքին յղումներ

Խմբագրել
  1. Եունիսեֆ(յունարէն)