Արաբական Թիւեր
Արաբական թիւեր, ինչպէս նաեւ՝ հինտու-արաբական թիւեր[1][2] կամ հնդարաբական թիւեր,[3], տասնորդական թուային համակարգ, որ ունի հետեւեալ թուանշանները՝ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9: Հիմնուած է հնդարաբական թուային համակարգին վրայ[4] եւ ամենատարածուած նշանային համակարգն է ժամանակակից աշխարհին մէջ։ Նրանում թիւերը բաղկացած են թվանշաններից, որոնցից յուրաքանչյուրը իրենից արժեք է ներկայացնում։ Արաբական թիւերուն նախորդած հռոմէական թիւերուն մէջ զերօ թիւը գոյութիւն չուներ, որուն պատճառով մեծ թիւեր գրելը կը դժուարանար, եւ կը բարդանար հաշուողական համակարգը։
Թուային համակարգը ընդունուած է Պարսիկ եւ Արաբ մաթեմաթիքոսներու կողմէ՝ Արաբական խալիֆայութեան մայրաքաղաք Պաղտատի մէջ, ապա արաբներու միջոցով տարածուած է Միջերկրական ծովի աւազանին մէջ[5]: Թիւերու ժամանակակից տեսքը զարգացած է Հիւսիսային Ափրիկէյի մէջ՝ որպէս նախահիմք ունենալով հնդկական եւ արաբական թիւերը։ Այդ տեղի ունեցած է Պեճայա քաղաքի յայտնի իտալացի մաթեմաթիքոս Ֆիպոնաչիի կողմէ, որ ստեղծած է սեփական թիւերը: Որոշ ժամանակ անց թուային համակարգը կ'ընդունուի ամբողջ քաղաքակիրթ աշխարհին մէջ, աւելի ուշ՝ եւրոպացի գաղութարարաներու կողմէ կը ստանայ համաշխարհային տարածում։
Արաբական թուային համակարգը կ'ընդունուի նաեւ արաբական երկիրներէն արեւելք գտնուող իսլամական երկիրներուն մէջ (Իրան, Աֆղանիստան, Փաքիստան), որտեղ կը գործածուի որոշ փոփոխութիւններով։ Տարբերելու համար, անոնց կ'անուանեն «արեւելեան արաբական թիւեր», իսկ բուն արաբական թիւերը երբեմն ընդունուած է անուանել նաեւ «արեւմտեան» արաբական թիւեր։
Թիւերու տարատեսակներ
ԽմբագրելԱրաբական թիւեր, որոնք կը գործածուէին Հիւսիսային Ափրիկէյի մէջ մինչեւ 2014 թուական (բացի Եգիպտոսէն) | 0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հնդարաբական թիւեր, որ կը գործածուին Ասիոյ արաբական երկիրներուն եւ Եգիպտոսի մէջ | ٠ | ١ | ٢ | ٣ | ٤ | ٥ | ٦ | ٧ | ٨ | ٩ |
Պարսկական թիւեր (արեւելեան արաբական թիւեր) | ۰ | ۱ | ۲ | ۳ | ۴ | ۵ | ۶ | ۷ | ۸ | ۹ |
Հնդկական թիւեր (դեւանագարի), Հնդկաստան | ० | १ | २ | ३ | ४ | ५ | ६ | ७ | ८ | ९ |
Հնդկական թիւեր (կուճարատի) | ૦ | ૧ | ૨ | ૩ | ૪ | ૫ | ૬ | ૭ | ૮ | ૯ |
Հնդկական թիւեր (կուրմուքխի) | ੦ | ੧ | ੨ | ੩ | ੪ | ੫ | ੬ | ੭ | ੮ | ੯ |
Չինական հիրոկլիֆներ, որոնք կը համապատասխանեն թիւերուն | 一 | 二 | 三 | 四 | 五 | 六 | 七 | 八 | 九 | |
Հնդկական թիւեր (Պենկալերէն) | ০ | ১ | ২ | ৩ | ৪ | ৫ | ৬ | ৭ | ৮ | ৯ |
Թիւեր՝ Օրիա գրային համակարգին մէջ | ୦ | ୧ | ୨ | ୩ | ୪ | ୫ | ୬ | ୭ | ୮ | ୯ |
Թիւեր՝ Թելուկու գրային համակարգին մէջ | ౦ | ౧ | ౨ | ౩ | ౪ | ౫ | ౬ | ౭ | ౮ | ౯ |
Թիւեր՝ Քաննատա գրային համակարգին մէջ | ೦ | ೧ | ೨ | ೩ | ೪ | ೫ | ೬ | ೭ | ೮ | ೯ |
Թիւեր՝ Մալայալամ գրային համակարգին մէջ | ൦ | ൧ | ൨ | ൩ | ൪ | ൫ | ൬ | ൭ | ൮ | ൯ |
Թիւեր՝ թամիլերենի գրային համակարգին մէջ | ೦ | ௧ | ௨ | ௩ | ௪ | ௫ | ௬ | ௭ | ௮ | ௯ |
Թիւեր՝ Թիպետական գրային համակարգին մէջ | ༠ | ༡ | ༢ | ༣ | ༤ | ༥ | ༦ | ༧ | ༨ | ༩ |
Թիւեր՝ Թայերենի գրային համակարգին մէջ | ๐ | ๑ | ๒ | ๓ | ๔ | ๕ | ๖ | ๗ | ๘ | ๙ |
Թիւեր՝ Քհմերերէնի գրային համակարգին մէջ | ០ | ១ | ២ | ៣ | ៤ | ៥ | ៦ | ៧ | ៨ | ៩ |
Թիւեր՝ Լաոսական գրային համակարգին մէջ | ໐ | ໑ | ໒ | ໓ | ໔ | ໕ | ໖ | ໗ | ໘ | ໙ |
Տե՛ս նաեւ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Schipp, Bernhard; Krämer, Walter (2008), Statistical Inference, Econometric Analysis and Matrix Algebra: Festschrift in Honour of Götz Trenkler, Springer, p. 387, ISBN 9783790821208, https://books.google.am/?id=t6XfLJzqO_kC&pg=PA387
- ↑ Lumpkin, Beatrice; Strong, Dorothy (1995), Multicultural science and math connections: middle school projects and activities, Walch Publishing, p. 118, ISBN 9780825126598, https://books.google.am/?id=2LgG8lsJQmAC&pg=PA118
- ↑ Fenna Donald (2002)։ A Dictionary of Weights, Measures, and Units։ New York: Oxford University Press։ էջեր 90 & 202։ ISBN 978-0198605225;"Fibonacci, in a book of 1202, brought the Indo-Arabic numerals, with their zero cypher and decimal point, into European culture."; "... these characters are more appropriately called at least Indo-Arabic numerals."
- ↑ Bulliet Richard, Crossley Pamela, Headrick, Daniel, Hirsch Steven, Johnson Lyman (2010)։ The Earth and Its Peoples: A Global History, Volume 1։ Cengage Learning։ էջ 192։ ISBN 1439084742։ «Indian mathematicians invented the concept of zero and developed the "Arabic" numerals and system of place-value notation used in most parts of the world today»
- ↑ On the Origin of Arabic Numerals[permanent dead link] - A. Boucenna - Université Ferhat Abbas Setif (ֆր.)