Արամ Լեւոնի Անանեան (2 Սեպտեմբեր 1980(1980-09-02), Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ, պատմական գիտութիւններու թեկնածու։

Արամ Անանեան
Ծնած է 2 Սեպտեմբեր 1980(1980-09-02) (44 տարեկան)
Ծննդավայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Ուսումնավայր Երեւանի Պետական Համալսարան
Մասնագիտութիւն պատմաբան, Խմբագիր, հանրային գործիչ
Աշխատավայր Հայաստանի Հանրապետութեան Ազգային Վիճակագրական Ծառայութիւն
Հայոց Ցեղասպանութեան Թանգարան
Հայաստանի Հանրապետութեան Արտաքին Գործոց Նախարարութիւն
Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի Պատմութեան Հիմնարկ
Արմենպրես?
Ծնողներ հայր՝ Լևոն Անանյան?

Կրթութիւն

Խմբագրել
  • 1996-2000 թթ. - Երեւանի պետական համալսարան, Միջազգային յարաբերութիւններու հիմնարկ, պսակաւոր արուեստի աստիճան։
  • 2000-2002 - Երեւանի պետական համալսարան, Միջազգային յարաբերութիւններու հիմնարկ, համալսարանի աստիճան։
  • 2002-200 - ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանութեան թանգարան- հիմնարկի ընկերութիւն, «Հայոց ցեղասպանութեան գործոնը հայ-թրքական յարաբերութիւններուն մէջ 1991-2005» թեմայով թեզ։

Աշխատանքային Գործունէութիւն

Խմբագրել
  • 2001՝ ՀՀ Քաղաքաշինութեան Նախարարութիւն, առաջին կարգի մասնագէտ։
  • 2001-2003՝ ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայութիւն, բաժինի պետ, գլխաւոր մասնագէտ։
  • 2003-2005՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկ, կրտսեր գիտաշխատող, աւագ գիտաշխատող։
  • 2005՝ ՀՀ ԱԳՆ, ռեֆերենտ։
  • 2005-2006՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի գիտական գծով փոխտնօրէն։
  • 2006-2009՝ ՀՀ ԳԱԱ Պատմութեան հիմնարկի աւագ գիտաշխատող։
  • 2007-2008՝ «Ֆորում» պարբերականի գլխաւոր խմբագիր։
  • 2008-2009՝ ՀՀ նախագահի ռեֆերենտ։
  • 10 Օգոստոս 2009-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակուած է Հայաստանի Հանրապետութեան վարչապետի օգնական[1]:
  • 18 Հոկտեմբեր 2011-ին ՀՀ վարչապետի որոշմամբ աւարտած է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտօնը՝ այլ աշխատանքի անցնելու պատճառով[2]:
  • 18 Հոկտեմբեր 2011-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակուած է Հայաստանի Հանրապետութեան վարչապետի մամուլի քարտուղար՝ հասարակական հիմունքներով[3]:
  • 20 Հոկտեմբեր 2011-էն - «Արմենպրես» գործակալութեան տնօրէն։
  • 25 Մայիս 2011-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակուած է Հայաստանի Հանրապետութեան վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով՝ աւարտելով Հայաստանի Հանրապետութեան վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնը[4]:

2009-ին պարգեւատրուած է «Ֆրիտյոֆ Նանսեն» մետալով: Երեք մենագրութիւններու, շուրջ 20 գիտական յօդուածներու եւ 200-է աւելի հրապարակումներու հեղինակ է։[5]

Աղբիւրներ

Խմբագրել