Արայիկ Յարութիւնեան
Արայիկ Յարութիւնեան (14 Դեկտեմբեր 1973, Ստեփանակերտ, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ պետական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետութեան գործող նախագահ[2], մեծ գործարար[3], Արցախի նախկին պետական նախարար,« Ազատ Հայրենիք» կուսակցութեան նախագահ, գիտարուեստական գիտութիւններու թեկնածու։
Արայիկ Յարութիւնեան | |
---|---|
| |
Ծնած է | 14 Դեկտեմբեր 1973 (50 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Արցախի Հանրապետութիւն |
Մայրենի լեզու | հայերէն |
Ուսումնավայր |
Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան Արցախի Պետական Համալսարան |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ |
Վարած պաշտօններ | Արցախի նախագահ[1], Լեռնային Ղարաբաղի վարչապետ եւ Արցախի Հանրապետության Պետական նախարար? |
Կուսակցութիւն | Ազատ հայրենիք? |
Ամուսնացած է, ունի երեք դուստր:
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած է Ստեփանակերտ։
1990-1994 թուականներուն ուսում ստացած է Երեւանի ժողտնտեսութեան հիմնարկին մէջ:
1995-ին աւարտած է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական բաժանմունքը:
1996-1998 թուականներուն ուսումը շարունակած է Արցախի պետական համալսարանի իբրեւ յետ-ընթացաւարտ ուսանող (postgraduate student) «Տնտեսագիտութիւն» մասնագիտութեամբ:
2013-ին պաշտպանած է ատենախօսութիւն եւ դարձած է գիտարուեստական գիտութիւններու թեկնածու:
Վարած պաշտօններ
Խմբագրել1992-ին անդամագրուած է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանութեան ուժերուն եւ աշխոյժ մասնակցութիւն ունեցած է պատերազմական գործողութիւններուն:
1995-1997 թուականներուն՝ Լեռնային Ղարաբաղի էքոնոմիքայի եւ ֆինանսներու նախարարի օգնական։
2005-2006 թուականներուն՝ «Ազատ Հայրենիք» կուսակցութեան նամանախագահ։
2005-2007 թուականներուն՝ Ստեփանակերտի թիւ 4 ընտրատարածքի կողմէն ընտրուած է Լեռնային Ղարաբաղի չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամաւոր, եղած է «Հայրենիք» խմբակցութեան ղեկավար, խորհրդարանի ելեւմտական եւ տնտեսական կառավարման հարցերու մշտական յանձնաժողովի նախագահ:
2006-2007 թուականներուն՝ «Ղարաբաղ Կոլտ» փակ բաժնետիրական ընկերութեան գործադիր տնօրէն։
2007-ի Սեպտեմբեր 14-ին՝ Լեռնային Ղարաբաղի Նախագահի հրամանագիրով նշանակուած է Լեռնային Ղարաբաղի վարչապետ։
2012-ի Սեպտեմբեր 14-ին՝ Լեռնային Ղարաբաղի Նախագահի հրամանագրով նշանակուած է Լեռնային Ղարաբաղի վարչապետ։
2017-ին Սեպտեմբեր 25-էն՝ Արցախի Հանրապետութեան պետական նախարար[4]։
2018-ի Յունիս 6-ին՝ Արայիկ Յարութիւնեան ազատ կացուցուած է Արցախի Հանրապետութեան պետական նախարարի պաշտօնէն՝ իր դիմումին համաձայն, ապա նշանակուած է Բակօ Սահակեանի յատուկ յանձնարարութիւններու գծով խորհրդատու:
2020-ին կայացած նախագահական ընտրութիւններու գլխաւոր թեկնածու:
Արցախի Հանրապետութեան գործող նախագահ:
Պարգեւներ
ԽմբագրելՊարգեւատրուած է․
- «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով,
- «Գրիգոր Լուսաւորիչ» շքանշանով (Լեռնային Ղարաբաղի նախագահի թիւ 198-Ա հրամանագիր 30.08.2016-ին),
- «Շուշիի ազատագրման համար» մետալով (Լեռնային Ղարաբաղի նախագահի թիւ 39 հրամանագիր 08.05.2003-ին)[4]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել
- ↑ «Արայիկ Յարութիւնեան Ընտրուեցաւ Արցախի Նախագահ»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2020-04-16։ արտագրուած է՝ 2020-11-04
- ↑ «Միչեւ վարչապետ դառնալը եղել եմ Արցախի ամենախոշոր գործարարը. Արայիկ Յարութիւնեանը՝ իր ունեցուածքի մասին»։ news.am (Արեւելահայերէն)։ արտագրուած է՝ 2020-11-04
- ↑ 4,0 4,1 «Յարութիւնեան Արայիկ Վլադիմիրի»։ www.nankr.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-10-21-ին։ արտագրուած է՝ 2020-11-04