Արարատ Միրզոյեան
Արարատ Սամուէլ Միրզոյեան (23 Նոյեմբեր 1979, Երեւան, ԽՍՀՄ), կուսակցական, պետական-քաղաքական գործիչ, ՀՀ 7-րդ գումարման ԱԺ նախագահ (14 Յունուար 2019-էն սկսեալ):
Արարատ Միրզոյեան | |
---|---|
| |
Ծնած է | 23 Նոյեմբեր 1979 (44 տարեկան) |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Ուսումնավայր |
Երեւանի Պետական Համալսարանի Պատմութեան Բաժանմունք Հայաստանի պետական կառավարման ակադեմիա? Հայոց Ցեղասպանութեան Թանգարան |
Մասնագիտութիւն | պատմաբան, քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Վարած պաշտօններ | Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր, Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր, Հայաստանի արտաքին գործերու նախարար[1], Հայաստանի փոխվարչապետ? եւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ? |
Կուսակցութիւն | «Ելք» դաշինք?, Քաղաքացիական Պայմանագիր եւ «Իմ քայլը» դաշինք? |
Կենսագրութիւն
ԽմբագրելԱրարատ Միրզոյեանը ծնած է Երեւան, 23 Նոյեմբեր, 1979-ին[2]:
Կրթութիւն
Խմբագրել- 2000-ին աւարտած է Երեւանի Պետական Համալսարանի պատմութեան բաժանմունքի արուեստի բաժինը:
- 2002-ին աւարտած է ԵՊՀ պատմութեան բաժանմունքը որպէս պատմաբան ստանալով Պսակաւոր արուեստից վկայական (Masters):
- 2004-ին աւարտած է ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ որպէս պետական ծառայող, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագէտ:
- 2005-ին աւարտած է ՀՀ Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի ասբիրանդուրան (antiperspirant) որպէս պատմական գիտութիւններու թեկնածու։
Աշխատանքային գործունէութիւն
Խմբագրել- 2003-2005 թուականներուն աշխատած է ՀՀ Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի Հայոց ցեղասպանութեան թանգարան-ուսումնարանին մէջ՝ որպէս կրտսեր գիտաշխատող:
- 2005-2007 թուականներուն աշխատած է Հայաստանի ազգային արխիւի մէջ՝ որպէս հասարակական-քաղաքական փաստաթղթերու բաժնի գլխաւոր արխիւագէտ։
- 2007-2010 թուականներուն աշխատած է «Էյչ-Էս-Պի-ՍԻ Պանք Հայաստան» (HSBC) Փակ բաժնետիրական ընկերութեան (ՓԲԸ) մէջ:
- 2011-2012 թուականներուն որպէս վերլուծաբան՝ աշխատած է «Ռեկնում» միջազգային լրատուական գործակալութեան մէջ:
- 2012-2013 թուականներուն աշխատած է Ընտրական համակարգերու միջազգային հիմնադրամի մէջ (IFES)՝ որպէս ընտրողներու իրազեկման ծրագրի համակարգող:
- Հոկտեմբեր 2012-էն մինչեւ Փետրուար 2013 դասաւանդած է Երեւանի Պետական Համալսարանին մէջ:
- 2013-2015 թուականներուն եղած է «Հայաստանի զարգացման նախաձեռնութիւններ» (IDEA) հիմնադրամի «Աուրորա մրցանակ եւ 100 կեանք» (Aurora Prize and 100 Lives) նախաձեռնութեան հետազօտական խումբի ղեկավարը։
- 2014-2017 թուականներուն աշխատած է որպէս Բազմակուսակցական ժողովրդավարութեան Հոլանտական ուսումնարանի (NIMD) քաղաքական կուսակցութիւններու եւ ռազմավարական ծրագիրներու փորձագէտ։
Քաղաքական գործունէութիւն
Խմբագրել- Արարատ Միրզոյեանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան հիմնադիր անդամ է:
- 2016-ին հանդիսացած է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան վարչութեան անդամ:
- 2 Ապրիլ 2017-ին «Ելք» կուսակցութիւններու դաշինքի թիւ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրուած է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամաւոր:
- 2018-ին եղած է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խումբի անդամ:
- 11 Մայիս 2018-ին նշանակուած է ՀՀ առաջին փոխվարչապետ[3]:
- 9 Դեկտեմբեր 2018-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրութիւններուն Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջանները ընդգրկող թիւ 3 ընտրատարածքին մէջ ըլլալով «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներէն մէկը՝ ստացած է 25 550 ձայն:
- 10 Յունուար 2019-ին ստացած է պատգամաւորական յանձնագիրը:
- 14 Յունուար 2019-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրուած է ԱԺ նախագահ 131 կողմ ձայնով:
- 16 Յունիս 2019-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան 5-րդ համագումարի ժամանակ ընտրուած է Քաղաքացիական պայմանագիր Կուսակցութեան վարչութեան անդամ:
Պարգեւներ
Խմբագրել2016-ին պարգեւատրուած է ՀՀ ՊՆ պատուագրով:
Ընտանիք
ԽմբագրելԱմուսնացած է Գոհար Ապաճեանի հետ, ունի երկու զաւակ։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Government - Team Members - The Government of the Republic of Armenia
- ↑ «Կենսագրութիւն - Կառավարութիւն - Հայաստանի Հանրապետութեան վարչապետ»։ www.primeminister.am (հայերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-09-23-ին։ արտագրուած է՝ 2019-09-23
- ↑ May 14 Victor-, Said 2018 (2018-05-12)։ «Արարատ Միրզոյեան՝ Առաջին Փոխվարչապետ, Տիգրան Աւինեան՝ Փոխվարչապետ»։ Asbarez - Armenian (en-US)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-09-23-ին։ արտագրուած է՝ 2019-09-23