Արեգ (թերթ, Մարսէյլ)
Քաղաքական եւ տնտեսական շաբաթաթերթ։
«Արեգ», քաղաքական եւ տնտեսական շաբաթաթերթ։ Լոյս տեսած է 1932-1933 թուականներուն, Մարսէյլ։ Տնօրէն-խմբագիր՝ Թ. Խաչիկեան։
Արեգ Արեգ | |
---|---|
Տեսակ | շաբաթաթերթ[1] |
Լեզու | հայերէն |
Հիմնադրուած է | 23 Յուլիս 1932 |
Երկիր | Ֆրանսա |
Հրատարակման վայր | Մարսէյլ |
Գրասենեակ | Մարսէյլ[1] |
ISSN | 1967-9599 |
Համայնավար գաղափարախօսութեան դիրքերէն տպագրած է նիւթեր ու հաղորդագրութիւններ միջազգային կեանքին, ֆրանս-խորհրդային յարաբերութիւններուն, դրամատէր երկրներու տնտեսական ճգնաժամին ու անոր հետեւանքներուն մասին։
Մեծ տեղ տուած է Մարսէյլի ու շրջակայքի հայ գաղութի կեանքին, Սովետական Հայաստանի անցուդարձի լուսաբանման, հանդէս եկած է յօգուտ սփիւռք-հայրենիք կապերու ամրապնդման։
Ըլլալով ներգաղթի եռանդուն կողմնակից՝ պաշտպանած է ՀՕԿ-ի, հայրենակցական-վերաշինաց միութիւններու գործունէութիւնը։
Ծանոթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.