Արիս Մկրտչ Շաքլեան (1900, Կիլիկիա - 13 Նոյեմբեր 1959(1959-11-13), Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ բանաստեղծ, արձակագիր, ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ 1947-էն։ Կրած է Վարուժնակ Արիս գրական անունը, առաջին գիրքը լոյս տեսած է այդ անունով, ստորագրէր է նաեւ Ա. Շ.։

Արիս Շաքլեան
Նաեւ յայտնի է իբրեւ Վարուժնակ Արիս եւ Ա. Շ.
Ծնած է 1900
Ծննդավայր Կիլիկիա
Մահացած է 13 Նոյեմբեր 1959(1959-11-13)
Մահուան վայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Մասնագիտութիւն Խմբագիր, արձակագիր, բանաստեղծ
Աշխատավայր Եփրատ (թերթ)
Անդամութիւն Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն

Ծնած է Հայկական Կիլիկիոյ Չորք Մարզպան (Տէօրթեոլ) քաղաքի մէջ։ Աւարտած է տեղի միջնակարգ դպրոցը, ապա որպէս ուսուցիչ աշխատած է Ալեքսանդրետի եւ Դամասկոսի հայկական դպրոցներուն մէջ։ Ա. Շաքլեանը «Եփրատ» թերթի խմբագիր եղած է 1929-ի ամառը, 1931-1932-ին, 1936-1937-ին (թերթը դարձած է երկօրեայ) եւ 1943-1945-ին։ 1945-ին ներգաղթած է Հայաստան։ Մահացած է Երեւանի մէջ[1]:

Ա. Շաքլեանի գործեր

Խմբագրել
  • Դեղին երգեր, Հալէպ, տպարան Արարատ, 1927, 40 էջ։
  • Միջինք, Հալէպ, տպարան Տէր-Սահակեան, 1943, 80 էջ։
  • Կար ու չկար... (պատմուածքներ), Հալէպ, տպարան Ա. Տէր-Սահակեան, 1946, 147 էջ։
  • Մեր Հայաստանն է, Երեւան, Հայպետհրատ, 1949, 82 էջ։
  • Հեքիաթներ (գրքում տեղ ունեցած է Ա. Շաքլեանի «Բախտի անիւը» հեքիաթը), Հալէպ, տպարան Տէր-Սահակեանի, 1950, 11 էջ։
  • Հեքիաթներ, Հալէպ, տպարան «Նայիրի», 1950, 28 էջ։
  • Բախտն ու աշխատանքը (հեքիաթներ եւ զրոյցներ), Երեւան, Հայպետհրատ, 1956, 123 էջ։
  • Ինձնից քեզ խրատ (հեքիաթներ եւ զրոյցներ), Երեւան, Հայպետհրատ, 1957, 112 էջ։
  • Ֆալլահներ (վէպ), Երեւան, Հայպետհրատ, 1958, 416 էջ։
  • Հեքիաթներ, Երեւան, Հայպետհրատ, 1960, 103 էջ։

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. Գրական տեղեկատու։ Երեւան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 426