Արմինիըն Ռիփորթըր (թերթ)
Արմինիըն Ռիփորթր ("The Armenian Reporter", «Հայկական լրատու») Միացեալ Նահանգներու մէջ տպուող հայկական անգլիատառ անկախ շաբաթաթերթ[1]։
Արմինիըն Ռիփորթըր The Armenian Reporter | |
---|---|
Տեսակ | շաբաթաթերթ |
Լեզու | անգլերէն |
Հիմնադրուած է | 1967 |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման վայր | Նիւ Եորք |
Կայք | reporter.am(անգլերէն) |
Լոյս տեսած է 1967 թուականի Նոյեմբեր 2-էն մինչեւ 2009 թուական, Նիւ Եորք, անգլերէն։ Հիմնադիր խմբագիրը եղած է Եդուարդ Պօղոսեանը (1927-2006)։
Շաբաթաթերթը ներկայացուցած է լուրեր ամերիկահայ գաղութի, Հայաստանի եւ Արցախ Հանրապետութեան կեանքէն, հանդէս եկած է խմբագրականներով։
2006 թուականին վաճառուած է հայաստանեան «CS Media» ընկերութեան։ Պօղոսեանին դուստրը՝ Սիլվա Պօղոսեան, մինչեւ 2009 թուականի Մարտի վերջ շարունակած է թերթի հրատարակումը։
2010-2014 թուականներուն թերթը լոյս տեսած է միայն առցանց տարբերակով, 2014 թուականի Դեկտեմբերէն դադարեցոիցած է գործունէութիւնը։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Բարի Տարեդարձ»։ Asbarez - Armenian (en-US)։ 2008-08-05։ արտագրուած է՝ 2023-08-21
Աղբիւրներ
ԽմբագրելԱրտաքին յղումներ
ԽմբագրելՊաշտօնական կայք(անգլերէն)