Արտակ Վարդանեան (քաղաքական գործիչ)

Արտակ Ալբերտ Վարդանեան (24 Նոյեմբեր 1966(1966-11-24), Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ տնտեսագէտ, պետական եւ քաղաքական գործիչ։ ՀՀ փոխադրամիջոցի եւ կապի նախարար (1999-2000)[1]։

Արտակ Վարդանեան
 
Կրթութիւն՝ Մոսկուայի պետական համալսարան
Մասնագիտութիւն՝ քաղաքական գործիչ
Ծննդեան օր 24 Նոյեմբեր 1966(1966-11-24) (57 տարեկան)
Ծննդավայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Հայաստան

Կենսագրութիւն

Խմբագրել

Արտակ Վարդանեան ծնած է 24 Նոյեմբեր1966-ին, Երեւան։

1983-1988 ուսանած է Մոսկուայի պետական համալսարանը՝ ստանալով տնտեսագէտի որակաւորում։

1988-1989 Երեւանի պետական համալսարանին մէջ եղած է տարրալուծարանի օգնական, յետագային դասաւանդած է նոյն համալսարանէն ներս։

1989-1990 թուականներին եղած է Հայաստանի առեւտրաարդիւնաբերական պալատի գլխաւոր մասնագէտ, 1990-1993 ՝ «Հայարդշին» արտադրական միաւորման բաժնի վարիչ։

1993-1998 աշխատած է բելառուսա-զուիցարական «Բջջային հաղորդակցութիւններ» ձեռնարկութեան ղեկավար մարմինին մէջ, իսկ աւելի ուշ` որպէս տնօրէն (Մինսկ)։

1998-1999 եղած է Հայաստանի փոստի եւ հեռահաղորդակցութեան նախարար, 1999-էն եղած է ԱՊՀ տնտեսական խորհուրդին առընթեր տնտեսական հարցերու յանձնաժողովի Հայաստանի լիազօր ներկայացուցիչը[2]։

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. «ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ, MINISTRY OF HIGH-TECH INDUSTRY OF THE REPUBLIC OF ARMENIA,МИНИСТЕРСТВО ВЫСОКОТЕХНОЛОГИЧЕСКОЙ ПРОМЫШЛЕННОСТИ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ»։ Նախկին նախարարներ | hti.am (անգլերեն)։ արտագրուած է՝ 2021-08-29 [permanent dead link]Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
  2. «Варданян Артак Альбертович — Энциклопедия фонда «Хайазг»»։ ru.hayazg.info։ արտագրուած է՝ 2021-08-29