«Բանուորի խօսք», Պաքուի հայերէն շաբաթաթերթ, ՌՍԴԲԿ Պաքուի կոմիտէի օրգան։ Լոյս տեսած է 1918-ին, Պաքուի մէջ։

Պայքարած է Անդրկովկասի մէջ խորհրդային կարգերու հաստատման համար։ Տպագրած է Քարլ Մարքսի, Ֆրիտրիք Էնկելսի, Վլատիմիր Լենինի գործերը։ Աշխատակցած են Ստեփան Շահումեանը, Ա. Միկոյեանը, Ա. Յովհաննիսեանը, Արտաշէս Կարինեանը, Վահան Տէրեանը, Ասքանազ Մռավեանը, Սարգիս Կասեանը եւ այլք։

Աղբիւրներ

Խմբագրել
  • Հայ Սփիւռք հանրագիտարան, Երեւան, Հայկական հանրագիտարան հրատարակչութիւն, 2003, էջ 29։