Բացել գլխավոր ցանկը

Վլատիմիր Իլիչ Լենին (ռուս.՝ Владимир Ильич Ленин, 22 Ապրիլ 1870(1870-04-22)[1][2][3][4][5][6][7], Ուլյանովսկ[8][2]21 Յունուար 1924(1924-01-21)[9][10][4][5][6][7], Bolshiye Gorki, Մոսկվայի մարզ), ռուս յեղափոխական գործիչ եւ պոլշեւիք, Հոկտեմբերեան յեղափոխութեան ղեկավար, Ռուսական Խորհրդային Ընկերվարական Հանրապետության առաջին ղեկավարը եւ ԽՍՀՄ փաստացի ղեկավարը 1922 թուականէն։ Վլատիմիր Լենինի կողմէն Մարքսիստական փիլիսոփայութեան յետագայ զարգացման շնորհիւ այդ յեղափոխական ուսմունքը կոչուեցաւ Լենինիզմ

Վլատիմիր Լենին
ռուս.՝ Владимир Ильич Ленин
LeninEnSuizaMarzo1916--barbaroussovietr00mcbr.png
Ծննդեան անուն ռուս.՝ Владимир Ильич Ульянов
Նաեւ յայտնի է որպէս Ленин, Ильин, Н. Ленин, Старик եւ К. Тулин
Ծնած է 22 Ապրիլ 1870(1870-04-22)[1][2][3][4][5][6][7]
Ծննդավայր Ուլյանովսկ, Ռուսական Կայսրութիւն[8][2]
Վախճանած է 21 Յունուար 1924(1924-01-21)[9][10][4][5][6][7] (53 տարեկանում)
Մահուան վայր Bolshiye Gorki, Q61858378?, Podolsky uezd, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւններու Միութիւն
Քաղաքացիութիւն Flag of Russia.svg Ռուսական Կայսրութիւն
Flag of the Soviet Union (1924–1955).svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւններու Միութիւն
Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg ՌԽՖՍՀ
Ազգութիւն ռուս
Մայրենի լեզու ռուսերէն
Կրօնք Աթէիզմ[11]
Ուսումնավայր Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Կազանի կայսերական համալսարան
Q4419529?
Ազդուած է Կարլ Մարքս, Ֆրիդրիխ Էնգելս, Գեորգի Պլեխանով, Ալեքսանդր Գերցեն, Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել, Կարլ Կաուցկի եւ Joseph Dietzgen
Երկեր Imperialism, the Highest Stage of Capitalism
Մասնագիտութիւն քաղաքական գործիչ, Յեղափոխական
Աշխատավայր Սենթ ­Փե­թերս­պուր­կի Համալսարան
Վարած պաշտօններ Q56919889?, Chairman of the Council of People's Commissars եւ Q61899333?
Պարգեւներ եւ
մրցանակներ
Work order of Corasmia
Անդամութիւն Կենտկոմի Պոլիտբյուրո
Կուսակցութիւն Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն, Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) եւ Խորհրդային Միութեան Կոմունիստական Կուսակցութիւն
Ամուսին Նադեժդա Կրուպսկայա
Ծնողներ հայր՝ Իլյա Ուլյանով, մայր՝ Մարիա Ալեքսանդրովնա Ուլյանովա
Ստորագրութիւն
Unterschrift Lenins.svg

ԿենսագրութիւնԽմբագրել

Լենինը 1887 թուականին ընդունուեր է Կազանի Համալսարանի իրաւաբանական ֆակուլտետը, բայց դեկտեմբերին ուսանողական ցույցերուն մասնակցելու համար հեռացուեր է եւ աքսորուեր է։ 1891 թուականին աւարտական քննութիւններ յանձներ է Սանկտ Պեթերպուրկի համալսարանի իրաւաբանական ֆակուլտետին մէջ։ 1893 թուականին տեղափոխուեր է Սանկտ Պեթերպուրկ, մասնակցեր է «Բանուոր դասակարգի Ազատագրութեան Պայքարի Միութեան» ստեղծմանը եւ ձերբկարուեր է։ 1897 թուականին 3 տարիով աքսորուեր է Ենիսեյան նահանգի Շուշենսկոյէ գիւղ։ 1900 թուականին մեկներ է արտասահման, փիլիսոփա մարքսիզմի տեսաբան Գեորգի Պլեխանովի եւ ուրիշներու հետ սկսեր է «Իսկրա» («Կայծ») թերթի տպագրութիւնը։ Ռուսաստանի Սոցեալ Դեմոկրադական Բանուորական Կուսակցութեան (ՌՍԲԿ) 2-րդ համագումարին (1903) թուականին ստեղծեր է Բոլշեւիկներու կուսակցութիւնը։

1907 թուականին տարագրուեր է։ 1917 թուականին վերադարձեր է Պետրոկրատ (Սանկտ Պետերբուրկ) եւ առաջադրել «Ապրիլեան Թեսիզները» սոցեալիստական յեղափոխական կուրսը (Մարտավարութիւն եւ Ռազմավարութիւն)։ Նոյն տարուայ Հոկտեմբերին ղեկավարեր է զինուած ապստամբութիւնը։ Խորհուրդներու համառուսաստանեան 2-րդ համագումարին (հոկտեմբեր 25-ին) ընտրուեր է խորհրդային առաջին կառավարութեան՝ ժողկոմխորի նախագահ, միաժամանակ, 1918 թուականէն բանուորագիւղացիական պաշտպանութեան խորհուրդի նախագահն էր, համառուսաստանեան կեդրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ), հետագային՝ նաեւ ԽՍՀՄ ԿԸՀ-ի անդամ։ 1918 թուականէն ապրեր է Մոսկուայի մէջ, որը նույն թուականի Մարտէն՝ ՌԽՖՍՀ, իսկ 1922 թուականէն ԽՍՀՄ մայրաքաղաքն էր։ Վճռորոշ դեր խաղցեր է Ռուսաստանի եւ Գերմանիոյ, Աւստրո-Յունգարիայի, Պուլղարիայի ու Թուրքիայի միջեւ Բրեստի խաղաղութեան պայմանագիրը (1918 թուականի մարտի 3-ին) կնքելիս։ Նույն օրը։ Նույն օրը ծանր վիրավորվեր է ահաբեկչական գործողության հետեւանքով։ Քաղաքացիական պատերազմի (1918–1920 թվականներ) տարիներուն եղեր է «ռազմական կոմունիզմի» քաղաքականության գլխավոր նախաձեռնողը։ Հավանութիւն տուեր է հակահեղափոխության եւ նենգադուլի դեմ պայքարի համառուսաստանեան արտակարգ հանձնաժողովի ստեղծմանը, որը բռնի միջոցներով անզիջում պայքար էր ծավալելու՝ վերացնելու համար ընդդիմադիր կուսակցություններն ու նրանց մամուլի օրգանները։ Այդ քաղաքականութիւնը հանգեցուց միակուսակցական համակարգի առաջացմանը, ընդդիմադիր անվանի մտավորականներու արտաքսմանը երկրէն։ Ռուսաստանի մէջ սկսած սոցիալ-տնտեսական խոր ճգնաժամը հաղթահարելու նպատակով 1921 թվականին որդեգրեր է նոր տնտեսական քաղաքականութիւն, որը հնարավորութիւն կուտար մասամբ ազատականացնել նյութական արտադրության ոլորտը։ 1922 թվականին հիվանդացել է եւ այլեւս չի մասնակցել երկրի քաղաքական կյանքին։

ԳործունէութիւնըԽմբագրել

Լենինը Քարլ Մարքսի եւ Ֆրիտրիխ Էնկելսի գաղափարներուն հավատարիմ հետեւորդն էր եւ ձգտեր է ատոնք կիրառել Ռուսաստանի հասարակական զարգացման խնդիրները լուծելու համար։ Ընդունելով ռուս մարքսիստներու տեսակետն այն մասին, թե երկիրը թեւակոխած է զարգացման կապիտալիստական ուղի, ան պաշտպաներ է բուրժուադեմոկրատական հեղափոխութեան անհրաժեշտութիւնը Ռուսաստանի եւ անոր վերափոխումը սոցիալիստական յեղափոխության։ Հեղափոխական պայքարի հիմնական միջոցը Լենինը համարեր է պրոֆեսիոնալ հեղափոխականներու կուսակցութեան ստեղծումը՝ ի տարբերութիւն դումայական սոցիալ-դեմոկրատական կուսակցություններու։ Առաջ քաշեր է կապիտալիզմի զարգացման բարձրագույն՝ իմպերիալիզմի փուլին անցնելու գաղափարը եւ անոր հիման վրա եզրակացրեր, որ Եւրոպայի առաջաւոր երկրները հասունցեր են համաշխարհային սոցիալիստական յեղափոխության համար, որը պիտի սկսի Ռուսաստանը՝ որպէս համաշխարհային իմպերիալիստական համակարգի ամենաթույլ օղակ։ Խորհրդարանական ժողովրդավարութեան փոխարէն պաշտպաներ է պրոլետարիատի (չունեւոր բանուոր դասակարգ) դիկտաթուրան՝ որպէս սոցիալիզմի եւ կոմունիզմի կառուցման գործիք։ Լենինի մահվանէն յետոյ անոր մշակած տեսութիւնը ԽՍՀՄ-ի եւ շարք մը սոցիալիստական երկրներուն կանոնակարգվեր եւ կոչվեր է լենինիզմ։

Գրական գործունէութիւնըԽմբագրել

Լենինի հիմնական երկերն են «Ի՞նչ են «ժողովուրդի բարեկամները», եւ ինչպէ՞ս անոնք կը պայքարին սոցիալ-դեմոկրատներու դէմ» (1894 թվական), «Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանի մէջ» (1899 թվական), «Ի՞նչ ընել» (1902 թվական, «Մէկ քայլ՝ առաջ, երկու քայլ՝ ետ» (1904 թվական), «Մատերիալիզմ եւ էմպիրիոկրիտիզմ» (1908 թվական), «Իմպերիալիզմը որպէս կապիտալիզմի բարձրագույն աստիճան» (1916 թվական), «Պետութիւն եւ հեղափոխութիւն», «Ձախութեան» մանկական հիվանդութիւնը կոմունիզմի մեջ» (երկուքն ալ՝ 1917 թվական) «Նամակ համագումարին» (1922 թվական), «Էջեր օրագրէն», «Կոոպերացիայի մասին», «Մեր յեղափոխութեան մասին» (երեքն ալ՝ 1923 թուական) եւ այլն։

Լենինը եւ ՀայաստանըԽմբագրել

Լենինը տարբեր առիթներով անդրադարձեր է հայ ժողովորրդի եւ Հայաստանի համար ճակատագրական նշանակութեան հարցերուն։ Անձնական եւ նամակագրական կապեր ունեցեր է ճանաչուած հայ մարքսիստներ Իսահակ Լալայանցի, Բոգդան Կնունյանցի, Ստեփան Շահումյանի, Սուրեն Սպանդարյանի եւ ուրիշներու հետ։ 1917 թվականի դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի կառավարութիւնը Լենինի ստորագրութեամբ ընդուներ է «Թուրքահայաստանի մասին» դեկրետը (որոշում), որով պաշտպանում էր հայերու ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ լիակատար անկախութիւնը՝ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–1918 թվականներ) ժամանակ ռուսական զորքերու գրաված Հայաստանի տարածքին։ Սակայն, իր իսկ նախաձեռնութեամբ զորքերն այդ տարածքէն դուրս բերելով, զրկեց այդ դեկրետն իրագործելու հնարավորությունէն։

Լենինի գլխավորած կառավարութիւնը ճանաչեր է Հայաստանի առաջին հանրապետութիւնը (1918–1920 թուականներ), սակայն միաժամանակ ձգտեր է այնտեղ հաստատել խորհրդային կարգեր եւ Խորհրդային Ռուսաստանի գերիշխանութիւնը։ Առաջնորդուելով համաշխարհային սոցիալիստական յեղափոխութեան մոտալուտ հաղթանակի գաղափարներով՝ մերձեցեր է քեմալական Թուրքիային եւ, անտեսելով հայ ժողովրդի կենսական շահերը, 1921 թվականի մարտի 16Մոսկուայի պայմանագրով Հայաստանի Կարսի մարզը եւ Սուրմալուի գավառը զիջեր է Թուրքիային։ Հայ ժողովրդի շահերը ոտնահարուեր են նաեւ 1921–1923 թվականներուն Անդրկովկասի մէջ ազգային տարածքային խնդիրներու լուծման ժամանակ. Լեռնային Ղարաբաղն ու Նախիջեւանը յանձնվեր են Ազրպէյճանին, Ջավախքը՝ Վրաստանին։ Լենինի երկերը հայերէն հրատարակուեր են 1903 թուականէն։ Լենինի անունով կը կոչուէին Գյումրի քաղաքը (1924–1990 թուականներուն՝ Լենինական), հանրապետութեան խոշոր քաղաքներու գլխավոր հրապարակներն ու փողոցները։

ԾանօթագրութիւններԽմբագրել

  1. 1,0 1,1 data.bnf.fr: open data platform — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Գերմանիոյ Ազգային Գրադարան, Բեռլինի պետական գրադարան, Բավարիական պետական գրադարան եւ ուրիշներ Record #118640402 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 Indiana Philosophy Ontology Project
  4. 4,0 4,1 4,2 4,3 Eesti biograafiline andmebaas ISIK
  5. 5,0 5,1 5,2 5,3 Munzinger-Archiv — 1913.
  6. 6,0 6,1 6,2 6,3 https://brockhaus.de/ecs/julex/article/lenin-wladimir-iljitsch
  7. 7,0 7,1 7,2 7,3 (unspecified title)
  8. 8,0 8,1 P. Vi. Lenin, Vladimir Ilich // The Enciclopædia Britannicа — 12 — London, New York City: 1922. — Vol. XXXI English History to Oyama, Iwao.
  9. 9,0 9,1 Ленин Владимир Ильич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1973. — Т. 14 : Куна — Ломами. — С. 294–300.
  10. 10,0 10,1 Encyclopædia Britannica
  11. Ленин В. И. Соціализмъ и религія // Novaya Zhizn — 1905. — вып. 28.
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցուած է Հայկական սովետական հանրագիտարանէն, որի նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։