Արտաշէս Բ. Կարինեան

Արթաշէս Բալասիի Կարինեան (Գաբրիէլեան), ծնած է Պաքու, 24 Նոյեբմեր, 1886-ին:

Արտաշէս Բ. Կարինեան
Ծննդեան անուն հայ.՝ Արտաշես Բալասիի Գաբրիելյան
Ծնած է 24 Նոյեբմեր, 1886-ին:
Ծննդավայր Պաքու
Մահացած է 29 Մային 1982-ին:
Մահուան վայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
 Խորհրդային Միութիւն
Ուսումնավայր Սան Փեթերսպուրկի համալսարանի իրաւաբանական բաժանմունք[1]
Կոչում ակադեմիկոս[1]
Մասնագիտութիւն կուսակցական աշխատող, պետական գործիչ, գրաքննադատ, պատմաբան, Յեղափոխական
Աշխատավայր Բաքվի կոմունա?[1]
Հայկական գործերի կոմիսարիատ?[1]
Հ.Հ. ԳԱԱ Գրականութեան համալսարան
Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա
Անդամութիւն Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1]

Կենսագրութիւն

Խմբագրել

1905-ին կ'աւարտէ ծննդավայրի միջնակարգ դպրոցը ու կ'անցնի Բեթերսպուրկ, ու մուտք կո գործէ տեղւոյն համալսարանի իրաւաբանական բաժանմունքը, որուն ընթացքը կ'աւարտէ 1910-ին: Ապա կը վերադառնայ Պաքու, եւ սակայն քաղաքական պատճառներով կը դատապարտուի հեռանալ քաղաքէն: 1918-ին Ա. Կարինեան կրկին կը վերադառնայ Պաքու: Ապա կ'անցնի Մոսկուա, ուր աշխատանքի կը կոչուի Ազգութիւններու կոմիսարիատին կից Հայկական գործերու կոմիսարիատի բաժնի վարիչի պաշտօնով: Այստեղ ան միաժամանակ կը խմբագրէ «Կոմինիստ» ամսագիրը եւ «Կարմիր Դրօշակ» թերթը: Ապա: 1924-ին կը հաստատուի Երեւան, ուր մինչեւ 1930 կը ստանձնէ պետական մէկէ աւելի պատասխանատու պաշտօններ: 1929-1930 թուականներուն կը խմբագրէ «Անդրկովկասի Ժողովրդական Տնտեսութիւն»(ռուսերէն) եւ «Նոր Ուղի» պարբերականները: 1941-էն սկսած, Ա. Կարինեան ամբողջապէս կը նուիրուի գիտական աշխատանքի: 1943-ին պաշտօնի կը կոչուի գիտութիւններու Ակադեմիայի Գրականութեան Ինստիտուտին մէջ՝ իբրեւեւ աւագ գիտաշխատող, ուր ապա իրեն կը վստահուի բաժնի վարիչի պաշտօնը: 1956-ին կ'ընտրուի Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի ակադեմիկոս: 1960-1963 թուականներուն կը վարէ Ակադեմիայի Հասարակական Գիտութիւններու բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի, իսկ 1963-1965 թուականներուն ՝ Ակադեմիայի փոխ նախագահ պաշտօնները:

Հասարակական ու գիտական իր ծառայութիւններուն համար Ա. Կարինեան կը պարգեւարտուի «Լենին»ի, «Հոկտեմբերեան Յեղափոխութեան», «Աշխատանքային Կարմիր Դրօշ»ի շքանշաններով, իսկ 1976-ին, ան կ'արժանանայ «Սոցեալիստական Աշխատանքային Հերոս»կոչումին:

Հարուստ է Ա. Կարինեանի գրականագիտական, պատմագրական ու մատենագիտական վաստակը: Առանձին հատորներով լոյս տեսած են անոր՝ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԿԵԱՆՔ (1906), ԻՄԲԵՐԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ (Երեւան, 1924), ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄԵԱՆ (Երեւան, 1925), ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ՄԷՋ 1905-ԻՆ (Երեւան, 1924), ՄԻՔԱՅԷԼ ՆԱԼԲԱՆԴԵԱՆԸ ԵՒ 19-ՐԴ ԴԱՐԻ 60-ԱԿԱՆ ԹՈՒԱԿԱՆՆԵՐՈՒՆ ՈՒ ՌՈՒՍ ԱՌԱՋԱՏԱՐ ԳՈՐԾԻՉՆԵՏԵ (Երեւան, 1949), ԳՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆԳՆԵՐ (Երեւան, 1955), ԱԿՆԱՐԿՆԵՐ ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ (Երեւան, Ա. Հատոր, 1956, Բ. Հատոր, 1960), ԳՐԱԿԱՆ-ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՅՕԴՈՒԱԾՆԵՐ (Երեւան, 1962), ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ (Երեւան, 1971), ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ (Երեւան, 1972), ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԵՂԲԱՅՐՈՒԹԵԱՆ ԴՐՕՇԻ ՆԵՐՔՈՅ (Երեւան, 1976), ՄԵԾ ՀՈՒՄԱՆԻՍՏ-ԳՐՈՂ ՅԱԿՈԲ ՊԱՐՈՆԵԱՆԸ (Երեւան, 1979) աշխատասիրութիւնները:

Արտաշէս Կարինեան կը մահանայ 29 Մային 1982-ին Երեւանի մէջ:

Աղբիւրներ

Խմբագրել
  • Հայկազեան Հայագիտական Հանդէս, Պէյրութ 1982-1984 ,էջ (360-361)
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.