Բնագիտութեան Պատմութեան Թանգարան (Վիեննա)
Բնագիտութեան Պատմութեան Թանգարան (գերմաներէն՝ Naturhistorisches Museum), բնագիտութեան պատմութեան մեծ թանգարան, կը գտնուի Աւստրիոյ մայրաքաղաք Վիեննայի մէջ[7]։
Բնագիտութեան Պատմութեան Թանգարան | |
---|---|
| |
Տեսակ | բնագիտական թանգարան?[1][2], հավաքածու? եւ ակադեմիական հրատարակիչ? |
Երկիր | Աւստրիա[3][1] |
Տեղագրութիւն | Ներքին Քաղաք[3][1] եւ Վիեննա |
Վայր | Վիեննա |
Հասցէ | Museumsplatz 3[3]Burgring? |
Հիմնադրուած է | 1889 |
Հիմնադիր | Ֆրանց Ժօզէֆ I[4] |
Պատուիրող | Ֆրանց Ժօզէֆ I |
Այցելուներ | 564 512 |
Տնօրէն | Քրիստիան Կոեբերլ?[5], Katrin Vohland?[5], Hans Rebel?[5], Hermann Michel?[5], Otto Pesta?[5], Hans Kummerlöwe?[5], Hermann Michel?[5], Hans Strouhal?[5], Karl Heinz Rechinger?[5], Friedrich Bachmayer?[5], Oliver Paget?[5], Heinz Kollmann?[5] եւ Bernd Lötsch?[5] |
Հաւաքածոյի չափ | 30 000 000 |
48°12′18″N 16°21′36″E / 48.205131°N 16.359931°E | |
Կայքէջ | nhm-wien.ac.at(գերմ.)(անգլերէն)[6] |
Թանգարանի ցուցադրած իրերուն ամէնահին հաւաքածոները ունին 250 տարուան պատմութիւն[7] եւ կը ցուցադրուին 8,700 քառակուսի մեթր տարածքի վրայ։
Ըստ 2011-ի տուեալներուն, թանգարանին մէջ գոյութիւն ունին շուրջ 30 միլիոն նմուշներ, իսկ այդ թիւը մշտապէս աճման մէջ է: Հաւաքածուին նմուշները հիմք կը հանդիսանան 60 գիտնական աշխատակիցներու ուսումնասիրութիւններուն, որոնց շրջանակը կ'ընդգրկէ Արեգակնային համակարգի ծագումը, կենդանիներու եւ բոյսերու եւ մարդու եղափոխութիւնը, նախապատմական աւանդոյթներն ու սովորոյթները[7]։
Շինութիւնը
ԽմբագրելԹանգարանի գլխաւոր շէնքը մանրակրկիտ քանդակներով հարուստ պալատ է, ուր 1889 թուականէն սկսեալ կը ծառայէ իբրեւ բնագիտութեան պատմութեան թանգարան[7]։
Շէնքին բարձրակարգ ճարտարապետական ձեւաւորումը, կահոյքը եւ թանկարժէք ցուցանմուշներու համադրութիւնը անոր կու տան ինքնին պատմական պահպանման կարեւորագոյն առարկայի արժէք[7]։
Ցուցանմուշներ
ԽմբագրելՎերջին յարկին մէջ ցուցադրուած թանկարժէք քարերու, հանածոներու եւ մետեորիտներու կողքին կարելի է տեսնել հոյամողէսի հսկայ կմախք, նախապատմական գեղարուեստական գործեր, բիւրեղեայ հսկայական տոպազ եւ թանկարժէք ադամանդեայ ծաղկեփունջ, որ Մարիա Թերեզան նուիրեր էր իր ամուսինին[7]։
Առաջին յարկին մէջ ցուցադրուած է կենդանական աշխարհի բազմազան տեսակները՝ պարզագոյն ձեւերէն մինչեւ միջատներ ու կաթնասուններ: 200 տարուան նմուշները հետաքրքրական են ո՛չ միայն իբրեւ ցուցանմուշներ, այլեւ՝ իբրեւ գիտութեան պատմութեան մասին պատմական գրառումներ[7]։
Պատկերասրահ
Խմբագրել-
Թանգարանին դահլիճներէն մէկը
-
Վեներա Վիլենդորֆէն
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 archINFORM — 1994.
- ↑ https://www.nhm-wien.ac.at/en/mission_statement
- ↑ 3,0 3,1 3,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ https://www.nhm-wien.ac.at/en/museum/history__architecture/architecture
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 https://www.nhm-wien.ac.at/museum/geschichte__architektur/direktoren_ab_1876
- ↑ Կենսաբազմազանության տվյալների գլոբալ բազա — 2001.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Պաշտօնական կայք (գերմ.)