Ֆրանց Ժօզէֆ I
Ուիքիփետիայի՝ ազատ հանրագիտարանի կողմէն Ուշադրութի՛ւն, այս յօդուածը աղբիւրներու կարիք ունի։ |
Ֆրանց Ժօզէֆ I (18 Օգոստոս 1830, Վիեննա, Աւստրիա - 21 նոյեմբեր 1916, Վիեննա, Աւստրիա) Աւստրիայի թագաւորութեան, հետագային նաեւ Աւստրո-Հունգարիայի կայսր՝ Հապսպուրկներու արքայատոհմէն։ Ծնվել է 1830-ին։ Իր կառավարման տարիները կը համընկնին Ավստրո-Հունգարիայում բռնկուած յեղափոխութեան հետ։ Աւստրիայի ամենաերկար կառավարած կայսրն է։ Կառավարման առաջին տարիներուն Աւստրիան սահմանադրական միապետութիւն էր, սակայն կառավարման կէսերուն ղեկավարեր է միահեծան կերպով՝ ցրելով Ռայխսթակը։ 1860-1870 թուականներին կայսրը երկրին մէջ տիրող խառնակ շրջանը ցրելու նպատակով կը կատարէ բարենորոգումներ։ 1916-ին կը մահանայ, եւ գահը կ'անցնի որդւոյն։
Ֆրանց Ժօզէֆ I գերմաներէն՝ Franz Joseph I. հունգարերէն՝ I. Ferenc József չեխ․՝ František Josef I. | |
---|---|
| |
Ծնած է | 18 Օգոստոս 1830 |
Ծննդավայր | Շյոնբրուն պալատ, Հիտցինգ, Վիեննա, Աւստրիական Կայսրութիւն[1] |
Մահացած է | 21 նոյեմբեր 1916 |
Մահուան վայր |
Շյոնբրուն պալատ, Հիտցինգ, Վիեննա, Աւստրո-Հունգարիա[1] Վիեննա, Աւստրո-Հունգարիա[2] |
Քաղաքացիութիւն |
Աւստրիական Կայսրութիւն Սիսլեթանիա Հունգարիոյ Կայսրութիւն Տրանսլեյտանիա |
Կրօնք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, միապետ |
Վարած պաշտօններ | Ավստրիայի կայսր?, Հունգարիայի թագավոր?, King of Bohemia?, Head of the House of Habsburg? եւ Member of the Sejm of the Polish People's Republic?[3] |
Ամուսին | Էլիզաբեթ Բավարացի? |
Ծնողներ | հայր՝ Ֆրանց Կառլ?, մայր՝ Princess Sophie of Bavaria? |
Երեխաներ | Սոֆյա Ֆրիդերիկա Ավստրիացի?, Ավստրիայի էրցհերցոգուհի Գիզելա?, Ռուդուլֆ? եւ Ավստրայի էրցհերցոգուհի Մարիա Վալերիա? |
Ստորագրութիւն |
Կենսագրութիւն
ԽմբագրելՖրանց Ժօզէֆ I-ը Ֆրանց Գարլի աւագ որդին է եւ կայսր Ֆերտիանտ I-ի կրտսեր եղբայրը։ Իր մայրը գերմանացի արքայադուստր Սոֆիա Պավարիացին է։ Աւստրիական յեղափոխութեան շրջանին 1848, իր հայրը հրաժարեցաւ Աւստրիայի գահէն՝ այն յանձնելով իր տասնութամեայ որդւոյն՝ Ֆրանց Ժօզէֆին եւ 18-ամյա Ֆրանցը հայտնվեց բազմազգ Հապսպուրկեան պետութեան գահին։
Անձնաւորութիւն
ԽմբագրելԿայսրը յայտնի էր իր պահպանողական հայացքներով, հասարակ կենցաղով եւ ուշադրութիւն կը դարձնէր բարոյագիտութեան ու աւանդոյթներուն։ Իրեն կ'անուանէին «հին դպրոցի վերջին միապետ»։ Այն բանէն յետոյ, երբ եղբայրը գնդակահարուեցաւ Մեքսիքայի մէջ, կայսրը մինչեւ կեանքի վերջ՝ շուրջ 50 տարի, չէր ընդուներ մեքսիքացի պատուիրակներու։ Ան այդպէս ալ հեռաձայն թոյլ չտուաւ օգտագործել պալատին մէջ եւ մեծ դժուարութեամբ համաձայնեցաւ ելեկտրականութիւն կիրառմանը։ Երբ որդին մահացաւ ինքնասպանութեան նմանուող հանգամանքներու մէջ, Ֆրանց Յոզեֆը գրեց եւրոպական բոլոր միապետներուն, որ որդու մահուան պատճառը որսի ժամանակ պատահական արձակուած գնդակն էր, սակայն Լեո XIII Հռոմի պապին յայտնեց իր կասկածներու մասին առ այն, որ որդին ինքնասպան եղեր է։
Կոչումներ
Խմբագրել- Կաղապար:Country data Ավստրիա - Աւստրիական մարշալ (դեկտեմբերի 2, 1848 թուական)
- Կաղապար:Country data Պրուսիա - Պրուսիական Կեներալ-մարշալ (փետրուարի 27, 1895 թուական)
- Մեծ Բրիտանիա - Բրիտանական մարշալ (սեպտեմբերի 1, 1903 թուական)
Պատկերասրահ
Խմբագրել-
Ֆրանց Յոզեֆ I-ը մարշալի հագուստով
-
Ֆրանց Յոզեֆ I-ի կիսանդրին
- ↑ 1,0 1,1 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ https://bs.sejm.gov.pl/F?func=find-acc&acc_sequence=000053433&find_code=SYS&local_base=ARS10