Գառնի (գիւղ)

գիւղ Հայաստանի Կոտայքի մարզին մէջ

Գառնի գիւղը կը գտնուի Հայաստան Կոտայք մարզին մէջ, մարզի կենդրոնէն 63քմ դէպի հարաւ, Երեւան քաղաքէն 28քմ հեռաւորութեան վրայ։ Կը գտնուի աջ ափի հովիտին մէջ։ Յայտնի է նոյնանուն հեթանոսական տաճարով։ 1225 թուականին այստեղ տեղի ունեցած է գառնիի ճակատամարտը։

Գիւղ
Գառնի
Երկիր  Հայաստան
Տարածութիւն 33,42 քմ²
ԲԾՄ 1400±1 մեթր
Պաշտօնական լեզու հայերէն
Բնակչութիւն 8111 մարդ (2020),
6910 մարդ (2011)[1],
7215 մարդ (2001)[2],
5016 մարդ (1979)[3],
4554 մարդ (1970)[3],
3176 մարդ (1959)[3],
3083 մարդ (1939)[3],
2812 մարդ (1926)[3],
1507 մարդ (1897)[3],
809 մարդ (1873)[4]
Կը գտնուի ափին Ազատ (գետ)
Ժամային գօտի UTC+4։00
Փոստային ցուցանիշ 2215

Քանդուած է 1679 թուականին աղէտալի երկրաշարժէն եւ վերականգնուած է 1828-1829 թ.թ֊ին պարսկահայաստանէն գաղթած հայերու կողմէն։

Տնտեսութիւն

Խմբագրել

Բնակչութիւնը կը զբաղի անասնապահութեամբ, պտղաբուծութեամբ, խաղողագործութեամբ, բանջարաբուծութեամբ եւ մեղուաբուծութեամբ։

Պատմամշակութային կառոյցներ

Խմբագրել

Հայաստանի հնագոյն բնակավայրերէն մէկն է։ Որպէս բնակավայր կը յիշատակուի թերեւս ՔԱ 2166 թուականին։ Ըստ կիսաւանդական պատմութեան, կառուցուած է աւելի քան 2000 տարի առաջ։ խորենացին անոր կառուցումը կը վերագրէ Հայկ Նահապետի ծոռ՝ Գեղամին։ Իբր վերջին թոռին՝ Գառնիկին անունով կոչուած է Գառնի։

Առաջին անգամ կը յիշուի հռոմէական պատմագիր Տակիտոսը՝ գորնիա անունով։ Հայկական աղբիւրներու մէջ կը յիշուին նաեւ Գեղամի բերդ, Գեղամի դաստակերտ անունով։ Հաւանաբար հիմնադրուած է մ.թ.ա. 3֊2֊րդ դարերուն։ մ.թ.ա. առաջին դարու կէսերուն գիւղը քանդուած է հռոմէական զօրքերու կողմէն ապա վերականգնուած է Տրդատ Ա֊ի օրով՝ հաւանաբար 77 թոուականին։ Արտաշէսեաններու եւ արշակունիներու օրով եղած է զօրակայան, ամառանոց,եպիսկոպոսանիստ։

Ամրոցը արաբական նուաճումներու ժամանակ քանդուելէ ետք ետ վերականգնուած է Աշոտ Բ֊ի օրով , իսկ անոր կից աւանը ոչ միայն կը շարունակէր պահպանել այլեւ 10֊րդ դարուն կը համարուէր գիւղաքաղաք։

Գառնիի մէջ յայտնաբերուած են վաղ բրոնզեդարեան բնակավայրեր, ուշ բրոնզեդարեան դամբարաններ, հնագիտական զանազան նիւթեր Արգիշտի թագաւորի սեպագիր արձանագրութիւն մը եւ այլն[5]։

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները
  2. Հայաստանի 2001 թ. մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Հայաստանի բնակավայրերի բառարանԵրևան: 2008. — է. 51. — 184 է.
  4. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)Երևան: 1932. — 185 է.
  5. Հռիփսիմե Սիմոնյան (2008)։ Սա մեր երկիրն է, Հայաստան։ Երևան: Հեղինակային հրատարակություն։ էջեր 376–419։ ISBN 978-99930-4-959-3