Գեղամ Տէր Կարապետեան
Գեղամ Տէր Կարապետեան (1866[1], Խէյպան, Օսմանեան Կայսրութիւն[1] - 28 Նոյեմբեր 1918[1], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1]) Տատրակ, Տարօնցի, Ասողիկ, Մշոյ Գեղամ: Ագգային-ագատագրական շարժման գործիչ, գրող, գաւառական գրականութեան ներկայացուցիչներէն, լրագրող եւ քաղաքական գործիչ։
Գեղամ Տէր Կարապետեան | |
---|---|
| |
Ծնած է | 1866[1] |
Ծննդավայր | Խէյպան, Օսմանեան Կայսրութիւն[1] |
Մահացած է | 28 Նոյեմբեր 1918[1] |
Մահուան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1] |
Քաղաքացիութիւն | Օսմանեան Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Գէորգեան Հոգեւոր Ճեմարան |
Մասնագիտութիւն | գրագէտ, բանահաւաք |
Վարած պաշտօններ | Օսմանեան կայսրութեան պատգամաւորներու պալատի անդամ.[1] |
Կուսակցութիւն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Երեխաներ | Արմենուհի Գեւոնեան |
ՀՅԴ կուսակցութեան անդամ։ 1915-ին չէ տարագրուած ծանր հիւանդութեան պատճառով: Մահացած է Կ. Պոլսոյ մէջ։
Ուսումը
ԽմբագրելՈւսումը ստացած է Մշոյ Ս. Կարապետի ժառանգաւորաց դպրոցին մէջ, 1885-87՝ Էջմիածինի Գէորգեան ճեմարանին մէջ։
Գործունէութիւնը
Խմբագրել1888-894 եւ 1896-1908-ին եղած է Մշոյ առաջնորդարանի քարտուղար, սերտ յարաբերութիւններ պահպանած է յեղափոխական գործիչներու եւ հայդուկներու հետ։ Բողոքած է գաւառապետ Մուսա բեկի վարած հակահայկական արարքներուն դէմ, յաջողած է դատավարութեան կանչել զինք, մասնակցած է Կ.Պոլսոյ 1890-ին անոր դատավարութեան։ Յետոյ հեռացած է Տիգրանակերտ եւ 1894-96-ին վարած է տեղի Առաջնորդարանի քարտուղարի պաշտօնը։ 1908-ի երիտթրքական յեղաշրջումէն ետք ընտրուած է օսմանական խորհրդարանի երեսփոխան։ Գեղամ Տէր-Կարապետեանի ջանքերով շատ դպրոցներ բացուած են Տարօնի գիւղերուն մէջ։
Գործերը
ԽմբագրելԳրած է յօդուածներ (հողային հարցի մասին), վէպեր, բանասիրական ուսումնասիրութիւններ։
1931-ին հրատարակուած է Գեղամ Տէր-Կարապետեանի «Տարօն աշխարհի պատկերները ու պատմուածքները», նաեւ «Ապրիլեան կոտորածը» երկը, ուր դատապարտած է Թալեաթն ու էնվերը[2]։[3][4][5]
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Հիշի՛ր»։ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ։ արտագրուած է՝ 25 Մարտ 2014-ին
- ↑ J. Hacikyan Agop J. Hacikyan (2005)։ The Heritage of Armenian Literature From The Eighteenth Century To Modern Times.։ Detroit: Wayne State Univ Pr։ էջ 565։ ISBN 9780814332214։ արտագրուած է՝ 2012 թ․ դեկտեմբերի 13
- ↑ Kaligian Dikran Mesrob։ Armenian organization and ideology under Ottoman rule, 1908-1914 (Rev. ed. հրտրկթն․)։ New Brunswick, N.J.: Transaction Publishers։ ISBN 9781412842457
- ↑ Mouradian George (1995)։ Armenian infotext (1st ed. հրտրկթն․)։ Southgate, Mich.: Bookshelf Publishers։ ISBN 9780963450920։ արտագրուած է՝ 2013 11 Սեպտեմբեր