Գիւղացի Կանանց Միջազգային Օր
Գիւղացի կանանց միջազգային օր (անգլերէն՝ International Day of Rural Women), Հոկտեմբեր 15-ր կը յիշատակուի որպէս Գիւղացի կանանց միջազգային օր։
Գիւղացի Կանանց Միջազգային Օր | |
---|---|
| |
Տեսակ | Միջազգային օր[1] |
Ամսաթիւ | 15 Հոկտեմբեր[1] |
Պատմութիւն Խմբագրել
1995 թուականին, Փեքինի մէջ՝ Չինաստան, ՄԱԿ-ի Կանանց 4-րդ միջազգային համագումարին ընթացքին առաջարկուած է Հոկտեմբեր 15-ը յիշատակել որպէս գիւղացի կանանց միջազգային օր։ Սակայն տօնն հաստատուած է 2008 թուականի Դեկտեմբեր 18-ին[2], 136/62 որոշումամբ[3][4]: Օրը կոչուած է յիշեցնելու, թէ որքա՛ն շատ բաներու համար հանրութիւնը պարտական է գիւղացի կնոջն ու անոր կատարած աշխատանքին[5]:
Ըստ վիճակագրութեան` գիւղացի կանայք աշխարհի բնակչութեան մէկ քառորդէն աւելին կը կազմեն: Անոնք մեծ ներդրում ունին արդիւնաբերութեան եւ գիւղական համայնքներուն կայուն զարգացման ընթացքին մէջ։ Գիւղական միջավայրերու մէջ ամէն տարի տեղի կ՛ունենան տարբեր միջոցառումներ[6]:
Տօնը Հայաստանի Մէջ Խմբագրել
Տօնը տարբեր միջոցառումներով կը յիշատակուի նաեւ Հայաստանի մէջ: Ըստ Հայաստանի հանրապետութեան աշխատանքային աղբիւրներուն, գիւղատնտեսական ոլորտը կը զբաղեցնէ շուրջ 37,1 %-ը, որնցմէ 58.7 %-ը կանայք են, հետեւաբար կանայք կը հանդիսանան գիւղատնտեսութեան զարգացման առաւել կարեւոր մասնիկը[7]։
2013 թուականի Հոկտեմբեր 15-ին, այս օրուան առթիւ, Սիրահարներու այգիին մէջ տեղի ունեցած է «Գիւղմթերքների արտադրութեան ոլորտի կին հերոս-2013» մրցոյթի մրցանակաբաշխութիւնը, անոր զուգահեռ կազմակերպուած է գիւղատնտեսութեան ոլորտի հերոս կանանց մասին պատմող գրքոյկի շնորհանդէս եւ անոնց կողմէ արտադրուող գիւղմթերքներու ցուցահանդէս:
Ծանօթագրութիւններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.un.org/ar/events/ruralwomenday/
- ↑ International Day of Rural Women(անգլերէն)
- ↑ Advancement of women, Report of the Third Committee Archived 2019-04-07 at the Wayback Machine.(անգլերէն)
- ↑ General Assembly of the United Nations(անգլերէն)
- ↑ Այսօր գիւղացի կանանց միջազգային օրն է
- ↑ What Do People Do?(անգլերէն)
- ↑ «Հոկտեմբերի 15-ը` գիւղի կանանց միջազգային օր»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-04-30-ին։ արտագրուած է՝ 2016-10-15
Արտաքին յղումներ Խմբագրել
- Հոկտեմբերի 15-ը գիւղացի կանանց միջազգային օրն է։ Archived 2019-04-07 at the Wayback Machine.
- International Day of Rural Women - 15 October։ Archived 2017-06-23 at the Wayback Machine.(անգլերէն)
- International Day of Rural Women։[permanent dead link](անգլերէն)