Գրիգոր Անուշեան
Գրիգոր Անուշեան, Հայ անդրանիկ երգիծաբան (1760-1830), ծնած է Ագուլիս (Կովկաս) 1760-ին:
Գրիգոր Անուշեան | |
---|---|
Նաեւ յայտնի է իբրեւ | Գրիգոր Անուշ[1] |
Ծնած է | 15 (26) Մարտ 1768[1] |
Ծննդավայր | Ռուսէ, Պուլկարիա[1] |
Մահացած է | 1830[1] |
Մահուան վայր | Պուխարեստ, Ռումանիա[1] |
Քաղաքացիութիւն | Պուլկարիա |
Ազգութիւն | Հայ[1] |
Մասնագիտութիւն | գրագէտ, երգիծաբան, հանրային գործիչ |
Կենսագրութիւն
ԽմբագրելԻր նախահայրը Անուշ աղա Ագուլիսի Ս. Թովմավանքին կառուցանողն է, որուն որդին, այսինքն Գրիգորի հայրը Պոլիս կը փախի, երբ Թահմազ-Ղուլի խան (Նատիր շահ) Ագուլիսը կ՛աւերէ: Գրիգոր Պուքրէշ կ՛երթայ, կը գրէ ձեռագիր մը 1800-ին եւ հատ մը 1828-ին. կը վախճանի 1830-ին:
(Երգիծական կտոր մը տես Դէոդիկի 1914-ի «Ամէնուն Անուշեան Գրիգոր Տարեցոյց»ի մէջ էջ 169-71):
Գրիգորի որդին պիտի ըլլայ Կարապետ Անուշեան:
Անուշեան Կարապետ՝ որդի Գրիգոր Ագուլեցւոյ բարերար Պուքրէշի ազգային Հաստատութեանց:
Վախճանած է 23 Յունիս 1870ին Պուքրէշի մէջ (Ընթ. Օրացոյց Ազգ. Հիւանդանոցի 1901): Անուշպաքցի, Հայ տաղասաց ժԷ. դարուն. ողբացած է Երզնկայի 1482-ի երկրաշարժին (տե՛ս Պալեանի Հայ Աշուղներ կամ Հ. Ալիշանի Հայապատումը):
Անուզ կամ Անուրջ գզ. Նոր Ջուղայի Քիաղազ գաւառակի, 25 տուն Հայ բնակչութիւն ունի, առանց եկեղեցիի եւ դպրոցի:
Աղբիւրներ
Խմբագրել- Հայ Հանրագիտակ, Հայր Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, Պուքրէշ 1938, էջ 179: