Գրիգոր Թորոսեան (նկարիչ)

Գրիգոր (Գրիշա) Կարապետի Թորոսեան (8 Ապրիլ 1948(1948-04-08), Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ նկարիչ։

Ալեքսանտր Գրիգորեան
Ծնած է 8 Ապրիլ 1948
Ծննդավայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Ազգութիւն հայ
Ուսումնավայր Փանոս Թէրլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարան
Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ
Մասնագիտութիւն նկարիչ
Անդամութիւն Հա­յաս­տա­նի Նկա­րիչ­նե­րու Միու­թիւն եւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն?

Կենսագրութիւն

Խմբագրել
  • 1964-ին աւարտած Է Երեւանի գեղարուեստի ուսումնարանը, 1970-ին՝ Երեւանի գեղարուեստա-թատերական ուսումնարանը
  • 1969-1974՝ «Էկրան» հանդէսի, 1991-1994՝ «Երկիր», 1997-էն՝ «Հայոց աշխարհ» թերթերու գեղարուեստական խմբագիր
  • 1974-1980՝ Մոսկուա կինոթատրոնի գլխաւոր նկարիչ
  • 1980-1999՝ Հայֆիլմի բեմադրող-նկարիչ
  • 1996-էն սկսեալ կը դասաւանդԷ ԵԳՈՒ-ի մէջ
  • 1998-2003 եղած է Հայաստանի Նկարիչներու Միութեան վարչութեան եւ գեղանկարչութեան բաժանմունքի բիւրոյի անդամ[1]։

Ստեղծագործութիւններ

Խմբագրել

Նկարած Է բնանկարներ («Սեւան», 1982), պատկերներ («Լուսամուտ», 1982), խորհրդանշական յօրինում («Միստիկա», 1990, «Քարոնի նաւակը երկրում», 1991, «Եկեղեցի», 2000), դիմանկարներ («Կոմիտաս», 1995 թ.) եւ գծագրական շարքեր։

Ֆիլմեր

Խմբագրել

որպէս բեմադրող-նկարիչ հանդէս եկած հետեւեալ ֆիլմերուն մէջ՝

  • «Աշնան արեւ» (1977 թ.)
  • «Թթենի» (1979 թ.)
  • «Լիրիկական երթ» (1981 թ.)
  • «Անուշ մայրիկը» (1983 թ.)
  • «Վառած լապտեր» (1983 թ.)
  • «Կապիտան Առաքել» (1986 թ.)
  • «Օդապարուկի օրը» (1986 թ.)
  • «Մեզանից երեքը» (1988 թ.)
  • «Բումերանգ» երգիծական ժողովածուներ

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005