Գրիգոր Յարութիւնեան

Գրիգոր Յարութիւնեան, Գորգին Խան (անհայտ[1][2], Նոր Ջուղա, Աֆշարեան կայսրութիւն, Իրան - 11 Օգոստոս 1763(1763-08-11)[1][2]), Պենկալի 1760-63-ին անգլիացի գաղութարարներու դէմ հնդիկ ժողովուրդի մղած ազատագրական պայքարի առաջնորդ։

Գրիգոր Յարութիւնեան
Ծնած է անհայտ[1][2]
Ծննդավայր Նոր Ջուղա, Աֆշարեան կայսրութիւն, Իրան
Մահացած է 11 Օգոստոս 1763(1763-08-11)[1][2]
Մասնագիտութիւն զինուորական

Կենսագրութիւն

Խմբագրել

1760 թուականին Գրիգոր Յարութիւնեանը օգնած է Պենկալի կառավարիչ Միր Քասիմը ապստամբութիւն մը կազմակերպելու անգլիացիներուն դէմ։ Հնդկաստանի թագաւոր Շահ Ալեմ II-ը Գրիգոր Յարութիւնեանը ճանչցած է իբրեւեւ Պենկալի զորքերու գլխաւոր հրամանատար։ Տեղացի հնդիկ եւ հայ զինագործներու օգնութեամբ Գրիգոր Յարութիւնեանը կազմակերպած է զէնքի ու զինամթերքի արտադրութիւն եւ զինած՝ բանակը։ Բարեփոխումներ մտցուցած է հնդկական զօրքին մէջ, ստեղծած՝ հետեւակազօրք եւ հեծելազօրք (12 գունդ), դասաւորած՝ յատուկ ռազմակարգով ու կազմակերպած՝ հրետանային գումարտակներ։ Ան ներգրաւած է նաեւ հայ զօրականներ (Գրիգոր Այվազեան, Մկրտիչ Զաքարեան, Մարգար Յովհաննիսեան, Նիկողայոս Երեւանցի եւ ուրիշներ)։

Միր Քասիմի եւ Գրիգոր Յարութիւնեանի գլխաւորութեամբ, ապստամբները 1760 թուականի աշնան Պենկալը հռչակած են անկախ իշխանութիւն։ Անգլիացիները փորձած են Գրիգոր Յարութիւնեանը ներգրաւել, բայց՝ ապարդիւն։ Սանթա Դարիա դաշտավայրին մէջ տեղի ունեցած ճակատամարտին ընթացքին, անգլիացիները պարտութեան մատնած են ապստամբները, սակայն Յարութիւնեանը չէ յուսահատած եւ շարունակած է պայքարը։ Բայց անգլիացիները յաջողած են դաւադրաբար սպաննել տալ հայ հրամանատարը։

Գրականութիւն

Խմբագրել
  • Խոջամալեան Թ., Պատմութիւն Հնդկաց, Կալկաթա, 1849։
  • Աբրահամեան Ռ.Ա., Հնդիկ ժողովրդի 1760-1763 թթ. ապստամբութիւնը անգլիական գաղութարարների դէմ եւ հնդկահայ գաղութը, «ՊԲՀ», 3, 1960։


  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.