Եուրա Մովսիսեան

Եուրա Սարգիսի Մովսիսեան (ծնած՝ 2 Օգոստոս 1987, Պաքու[1]հայ մասնագիտական ֆութպոլիստ, որ հանդէս եկած է Մոսկուայի Սպարտակին մէջ եւ Հայաստանի ազգային հաւաքականին մէջ՝ որպէս յարձակող։

Եուրա Մովսիսեան
Ծնած է 2 Օգոստոս 1987
Ծննդավայր Պաքու
Քաղաքացիութիւն  Հայաստան
 Ամերիկայի Միացեալ Նահանգներ
 Խորհրդային Միութիւն
Ուսումնավայր Պասադենայի քաղաքի քոլեջ?
Մասնագիտութիւն ֆութպոլիստ

Կենսագրութիւն Խմբագրել

Եուրա Մովսիսեանը ծնած է 2 Օգոստոս 1987-ին Պաքուի մէջ, Ազրպէյճանական ՍՍՀի մէջ Սերգէյ Մովսիսեանի եւ Այտա Սահակեան ընտանիքին մէջ։ Եուրան չունի յիշողութիւններ իր տան մասին։ Ան կը յիշէ, որ իր ընտանիքը Պաքուի մէջ մնացած է մինչեւ «1991-ի վերջը կամ 1992-ի սկիզբը», այն պատճառով, թէ ինչպէս «մարդիկ կը սպաննէին ... ամէն բան»։

Անոր ընտանիքը տեղափոխուած է ԱՄՆ եւ բնակութիւն հաստատած Լոս Անճելըսի տարածքին մէջ, ուր կայ մեծ հայկական համայնք։ Մովսիսեանը յաճախած եւ ֆութպոլ խաղացած է Փասատենա քաղաքի աւագ դպրոցին մէջ։ Այնտեղ խաղացած է մէկ տարի, որմէ ետք ՄԼՍ֊ին մէջ «յայտնաբերած են» զայն եւ 2006-ին Եուրան տեղափոխուած է ՄԼՍ Սուպերդռաւթ։

Անոր կուռքն էր Թիէրի Հենրին։

Ասպարէզ Խմբագրել

2001-2002 թուականին սկսած է ֆութպոլ խաղալ Փասատենա ֆութպոլային քոլէճին մէջ, ուր սորվեցաւ 1 տարի։ Առաջին պաշտօնական պայմանագիրը կնքած է 2006 թուականին Քանսաս Սիթի ակումբի հետ, որուն կազմին մէջ անցուցած է 28 խաղ եւ հարուածած 5 գնդակ։ 2007 թուականին Եուրան պայմանագիր կնքած է Ռէալ Սոլթ-Լեյք ակումբին հետ, որու կազմին մէջ անցուցած է 2 տարի եւ 53 խաղին մէջ հարուածած է 15 գնդակ։ Այդ ընթացքին Եուրա Մովսիսեանը նաեւ դարձած է MLS-ի ախոյեան։ Տաղանդաւոր խաղացողի նկատմամբ սկսած է հետաքրքրութիւն ցուցաբերել Դանիոյ բարձրագոյն առաջնութիւնը ներկայացնող Ռանթերս ակումբը, ուր հանդես եկած էր Հայաստանի հաւաքականի անդամ Ռոպերթ Արզումանեանը։[2] Մրցաշարային աղիւսակի վտանգաւոր գօտիի մէջ «ամրապնդուած» ակումբը 2009 թուականին պայմանագիր ստորագրած է Եուրա Մովսիսեանի հետ, որու հարուածած 7 կոլերը առաջնութեան մնացած 13 խաղին մէջ օգնեցին Ռանթերսին պահպանել տեղը Դանիոյ բարձրագոյն առաջնութեան մէջ։

11 Օգոստոս 2010-ին Մովսիսեանը իր առաջին հանդիպումը անցուց Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի կազմին մէջ։ Հրազդանի մարզադաշտին մէջ եղած Հայաստան-Իրան հանդիպումը վերջացաւ Իրանի ֆութպոլիստներու յաղթանակով ՝ 3-1 հաշիւով, իսկ Եուրան դաշտին մէջ անցուց միայն 15 վայրկեան, որ պայմանաւորուած էր թեթեւ վնասուածքով։[3] 3 Սիպտեմբեր-ին Եուրա Մովսիսեանը իր առաջին գնդակը կը հարուածէ Հայաստանի հաւաքականի կազմին մէջ ՝ բանալով հաշիւը Մակեդոնիոյ հետ, որ վերջացաւ հաւասարութեամբ ՝ 2-2։

Մովսիսեանը մէկական կոլի հեղինակ դարձաւ նաեւ Սլովագիոյ եւ Անտորրայի հաւաքականներու հետ խաղին մէջ ՝ օգնելով Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականին յաղթանակ տօնել այդ խաղերուն մէջ։

Հայաստանի հաւաքականին մէջ անցուցած է 4 պաշտօնական խաղերուն մէջ հեղինակած 3 գնդակներէն ետք Եուրա Մովսիսեանով սկսած են հետաքրքրուիլ շարք մը եւրոպական խումբեր, որոնց շարքին մէջ էին սպանական Էսփանյոլը, Կիեւի Տինամօն,Մոսկուայի Լոքոմոթիւը եւ Քազանի Ռուպինը։ Սակայն ձմեռային դրանսֆերային պատուհանի փակուելէն մի քանի օր առաջ յայտնի դարձած է, որ Մովսիսեանը պայմանագիր կնքած է Ռուսաստանի առաջնակարգ լիգայի նորեկ Կրասնոտար ՖԱ խումբի հետ։

Ակումբային Վիճակագրութիւն Խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիկա Գաւաթ Մայրցամաքային Ընկերականներ Ընդհանուր
Խաղեր Կոլեր Խաղեր Կոլեր Խաղեր Կոլեր Խաղեր Կոլեր Խաղեր Կոլեր
Քանսաս Սիթի Ուիզարդս 2006 10 0 0 0 0 0 0 0 10 0
2007 18 5 0 0 0 0 0 0 18 5
Total 28 5 0 0 0 0 0 0 28 5
Ռէալ Սոլթ Լեյք 2007 5 0 0 0 0 0 0 0 5 0
2008 22 7 3 1 0 0 0 0 25 8
2009 26 8 4 0 0 0 0 0 30 8
Total 53 15 7 1 0 0 0 0 60 16
Ռանտերս 2009–10 13 7 0 0 0 0 0 0 13 7
2010–11 17 5 3 4 5 5 1 0 26 14
Total 30 12 3 4 5 5 1 0 39 21
Կրասնոտար 2011–12 37 14 1 0 0 0 6 8 44 23
2012–13 13 9 0 0 0 0 0 0 13 9
Total 50 23 1 0 0 0 6 8 57 32
Սպարտակ 2012–13 8 4 0 0 0 0 0 0 8 4
2013–14 23 14 1 0 2 2 0 0 26 16
Ընդհանուր 31 18 1 0 2 2 0 0 34 20
Ընդհանուր 192 73 12 5 7 7 1 0 212 85

Ակումբային ասպարէզ Խմբագրել

Աղբիւրներ Խմբագրել

  1. http://www.yuramovsisyan.com/biography/ Archived 2015-09-30 at the Wayback Machine.
  2. Movsisyan signs pre-contract with Randers, will leave RSL after season (անգլ.)
  3. U.S. striker joins Armenia’s national soccer team, Արմենիան Ռեպորտեր, 2010-08-09, վերցված է 2010 թ․ օգոստոսի 9–ին

Արտաքին յղումներ Խմբագրել

Ծանօթագրութիւններ Խմբագրել