Եուրի Վարդանեան

Եուրի Վարդանեան (13 Յունիս 1956(1956-06-13), Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 1 Նոյեմբեր 2018(2018-11-01)[1], Ամերիկայի Միացեալ Նահանգներ[2]), հանգստեան կոչուած հայ ( նախապէս՝ սովետական հայ) ծանրաբարձ։ Վարդանեան ոսկէ մետալ շահեցաւ 1980 թուականի Ամառնային Ողիմպիականին, դառնալով աշխարհի առաջին ծանրաբարձը որ կ՛իրագործէր ընդհանուրը 400 քիլոկրամի բարձրացում՝ 82.2 քիլոկրամ կարգին մէջ։ Իր ասպարէզի ընթացքին ան հաստատեց զանազան մրցանիշներ։ Ան մարզուեցաւ Լոգոմոթիվի մօտ, Լենինական (այժմ՝ Գիւմրի), Հայաստան։ Ան ստացաւ Խորհրդային Միութեան մարմնակրթութեան վաստակաւոր վարպետի կոչում 1977-ին եւ պարգեւատրուեցաւ Լենինի անուան շքանշանով 1985-ին։ 1994-ին ան անդամ ընտրուեցաւ Ծանրաբարձութեան միջազգային ֆետերասիոնի Հռչակի ակումբին։

Եուրի Վարդանեան
Ծնած է 13 Յունիս 1956(1956-06-13)
Ծննդավայր Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Մահացած է 1 Նոյեմբեր 2018(2018-11-01)[1] (62 տարեկանին)
Մահուան վայր Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
 Հայաստան
Մասնագիտութիւն ծանրամարտիկ
Կուսակցութիւն Հայաստանի հանրապետական կուսակցութիւն
Երեխաներ Նորայր Վարդանյան?

2009-ին Վարդանեան եղաւ Հայաստանի հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի խորհրդական եւ Մարմնակրթութեան նախարար նշանակուեցաւ Մայիս 2013-ին։ Յունիսին ան խնդրայարուցօրէն նշանակուեցաւ Վրաստանի մօտ Հայաստանի դեսպան։

Ծանօթագրութիւններ

Խմբագրել

Աղբիւրներ

Խմբագրել
  • Հայկական Սովետական հանրագիտարան, 1980, Հայկական Սովետական հանրագիտարանի գիտահրատարակչական խորհուրդ, Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա։