Երաժշտական գործիքներու թանգարան (Միլանօ)
Երաժշտական գործիքներու թանգարան (իտալ.՝ Museo degli strumenti musicali), երաժշտական գործիքներուն նուիրուած թանգարան Միլանոյի Սֆորցա ամրոցին մէջ, ուր կը ցուցադրուի ԺԵ. դարէն մինչեւ Թ. դարու վերջը երաժշտական գործիքներու հարուստ եւ բազմազան հաւաքածոյ մը։
Երաժշտական գործիքներու թանգարան | |
---|---|
Տեսակ | Երաժշտական գործիքներու թանգարան, Պատկերասրահ[1] եւ պատմական շենք-թանգարան?[1] |
Երկիր | Իտալիա[2] |
Տեղագրութիւն | Միլանօ |
Մասն է | Sforza Castle Civic Museums? |
Հասցէ | Piazza Castello |
Մակերես | 4500 քառակուսի մետր |
Հաւաքածոյի չափ | 2500 արխիվային միավոր[1] |
45°28′14″N 9°10′43″E / 45.4706°N 9.1786°E | |
Կայքէջ | strumentimusicali.milanocastello.it |
Պատմութիւն
ԽմբագրելԹանգարանը ստեղծուած է 1958-ին ուսուցիչ Նաթալէ Գալինիի երաժշտական գործիքներու հաւաքածոյին գնման իբրեւ արդիւնք։ Սկիզբը գործիքները տեղադրուած են Մորանտօ պալատին մէջ, ապա հաւաքածոյին ընդլայնումէն ետք, 1963-ին տեղափոխուած են Սֆորցա ամրոցին առաջին յարկը։
Թանգարանը կը գտնուի Սֆորցա ամրոցին համալիրին մէջ, ուր բացուած է նաեւ Սֆորցա ամրոցին պատկերասրահը, Հին արուեստի թանգարանը, Միլանոյի եգիպտական թանգարանը, հնագիտական թանգարանը, Կիրառական արուեստի հաւաքածոն, Հին կահոյքի եւ փայտէ քանդակներու թանգարանը։
Հաւաքածոյ
ԽմբագրելՄիլանոյի երաժշտական գործիքներու թանգարանին մէջ կը ցուցադրուին ԺԵ. դարէն մինչեւ Ի. դարու վերջը շուրջ 700 երաժշտական գործիքներ՝ յատուկ ուշադրութիւն դարձնելով Լոմպարտիա շրջանի գործիքներուն։ Հաւաքածոն կը ներառէ կսմիթահար գործիքներ, լոմպարտեան եւ քրեմոնեան ջութակներ, որսորդական փողեր, բազմաթիւ փայտէ գործիքներ, օրինակ՝ սրինգ, հոպոյ, քլառինեթ, անգլիական եղջերափողեր, ինչպէս նաեւ ֆակոթ, դաշնամուր քանի մը հին երգեհոններ (flutes, oboes, clarinets, English horns, bassoons, pianos, ancient organs): Թանգարանին մէջ կը ցուցադրուին նաեւ նախկին Studio di fonologia musicale di Radio Milano-ի սարքաւորումները։
2000-ին Անթոնիօ Մոնցինօ (Antonio Monzino) հիմնադրամը ԺԸ. դարէն Ի. դար, Մոնցինօ ընտանիքին հաւաքածոյէն թանգարանին նուիրած է 79 երաժշտական գործիքներ։ Այս երաժշտական գործիքները կը ներկայացնեն լոմպարտեան ջութակագործ վարպետներու աւանդոյթները։
Պատկերասրահ
Խմբագրել-
Թանգարանին սրահներէն մէկը
-
Փողային գործիքներու սրահ
-
Բնական եղջերափողերու կրկնօրինակներ, Michael Leichamschneider, Վիեննա, 1712
-
Ընձուղտ դաշնամուր, Վիեննա, ԺԹ. դար
-
Դաշնամուր, Johann Fritz, Վիեննա, 1815
-
Մոնցինօ կիթառ
-
Կուաթանինի կիթառ
-
Մանտոլինայի ստեղնաշար
Գրականութիւն
Խմբագրել- Le città d'arte:Milano, Guide brevi Skira, ed.2008, autori vari
- Milano e provincia, Touring Club Italiano ed.2003, autori vari
- Andrea Gatti, Museo degli strumenti musicali, Milano, Electa, 1997, ISBN 88-435-4681-3.
Ծանօթագրութիւններ
ԽմբագրելԱղբիւրներ
Խմբագրել- Le città d'arte:Milano, Guide brevi Skira, ed.2008, eutori vari
- Milano e provincia, Touring Club Italiano ed.2003, autori vari
- http://www.comune.milano.it/dseserver/webcity/documenti.nsf/0/5A4CA30F4FDC7CA8C125726C005484BE?opendocument
- COLLECTIONS OF APPLIED ARTS AND THE MUSEUM OF MUSICAL INSTRUMENTS ON THE FIRST AND SECOND FLOORS OF THE ROCCHETTA Archived 2013-01-13 at the Wayback Machine.
- http://www.ufficiostampa.rai.it/comunicati_aziendali/20120614/rai__lo_studio_di_fonologia_torna_a__suonare_.html Archived 2013-02-18 at Archive.is
Արտաքին յղումներ
Խմբագրել- Սֆորցա ամրոցին համալիրին կայքը Archived 2012-06-26 at the Wayback Machine.