Զուրապ Աւալիշվիլի
Զուրապ Դաւիթ Աւալիշվիլի (վրաց.՝ ზურაბ დავითის ძე ავალიშვილი, 1876, Թիֆլիս — 21 մայիս, 1944, Շուարցենֆելդ, Գերմանիայ), վրացի պատմաբան, դիւանագէտ ու իրաւաբան։ կ'աշխատի Վրաստանի Դեմոկրատական Հանրապետութեանմէջ[1]:
Զուրապ Աւալիշվիլի վրաց.՝ ზურაბ დავითის ძე ავალიშვილი | |
---|---|
| |
Ծնած է | 1876 |
Ծննդավայր | Թիֆլիս |
Մահացած է | 21 Մայիս 1944 |
Մահուան վայր | Միւնիխ, Նացիական Գերմանիա |
Քաղաքացիութիւն | Վրաստան |
Ուսումնավայր | Սան Փեթերսպուրկի Համալսարան |
Մասնագիտութիւն | Դիւանագէտ եւ պատմաբան |
Աշխատավայր |
Լուտվիկ-Մաքսիմիլիան Համալսարան, Միւնիխ Թիֆլիսի Պետական Համալսարան |
Կենսագրութիւն
ԽմբագրելԶուրապ Աւալիշվիլին ծնած է 1876-ին Թիֆլիսի մէջ։ Կը սերի Աւալիշվիլիներու իշխանական տունէն[1]:
1900-ին ոսկիէ մետալով կ'աւարտէ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը՝ ստանալով իրաւաբանական կրթութիւն։ Յետագային կրթութիւնը կը շարունակէ Սորբոնի համալսարանին մէջ, ուր կը սորուի 1901—1903 թուականներուն[1]: 1917-ին Զուրապ Աւալիշվիլին կընտրուի սահմանադիր ժողովի անդամ, սակայն ցանկութիւն կը հայտնէ ծառայել Վրաստանի Դեմոկրատական Հանրապետութեան[1]: Վրաստան վերադառնալէն ետք՝ 1918-ին, Աւալիշվիլին կը դառնայ գլխաւոր խորհրդական արտաքին գործերուն գծով[1]:
Զուրապ Աւալիշվիլին կը մասնակցի Թիֆլիսի պետական համալսարանի հիմնադրմանը, ուր կը դասաւանդէ 1918—1921 թուականներուն[1]:
Ստացած ըլլալով իրաւաբանական կրթութիւն՝ Զուրապ Աւալիշվիլին մեծ ներդրում կ'ունենա Վրաստանի Սահմանադրութեան ստեղծման գործին մէջ[1]: Որպէս Վրաստանի գլխաւոր դիւանագէտ՝ Աւալիշվիլին կը հասնի Գերմանիոյ հետ Վրաստանի յարաբերութիւններուն լաւացմանը, ինչու շնորհիւ Գերմանիան կը ճանչնայ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետութեան ինքնիշխանութիւնը[1]: Զուրապ Աւալիշվիլին 1919-ին Վրաստանը կը ներկայացրէ Փարիզի խաղաղութեան վեհաժողովման մէջ, ուր կը պնդէ Արեւմտեան Վրաստանի հողերու՝ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետութեան պատկանելու հարցը եւ դէմ կու գայ Բաթումի մարզը երեք մասի բաժանելուն ու Բաթումը անկախ քաղաք հռչակելուն, ինչէն կարող էին օգտուիլ Ազգերու լիգայի ենթակայութեան տակ գտնուող երկիրները[1]: Վրաստանի ու ԽՍՀՄ միջեւ տեղի ունեցած պատերազմէն ետք Աւալիշվիլին կը մեկնի Գերմանիայ[1]: Այստեղ ան կը դառնայ Գերմանիոյ Վրացական միութեան հիմնադիրներէն մէկը, կ'աշխատի «Գեորգիկա» եւ «Բիզանդիոն» ամսագիրներու խմբագրութիւններուն մէջ[1]: կը գրէ բազմաթիւ հոդուածներ Կովկասի, Վրաստանի պատմութեան ու գրականութեան, դիւանագիտութեան ու այլ հարցերու վերաբերեալ[1]:
Իշխան Զուրապ Աւալիշվիլին կը մահանայ 1944 թոականին Գերմանիոյ Շուարցենֆելդ քաղաքին մէջ[1]: 1993 մայիսին անոր աճիւնը կը տեղափոխուի Վրաստան եւ կը թաղուի Թիֆլիսի մէջ՝ պետական ու հասարակական գործիչներու Դիդուբէի պանթեոնի մէջ[1]:
Ծանօթագրութիւններ
ԽմբագրելԱշխատութիւններ
Խմբագրել- Авалов З. Д. Присоединение Грузии к России. — СПб.: Тип. А. С. Суворина, 1901. на сайте Руниверс (Repr. New York: Chalidze Publications, 1981)
- Авалов Зураб. Областные сеймы (федерализм. Отт. из кн. «Конституционное государство». Сб. ст. Изд. I. СПБ. 1905, с. 273—312
- Авалов Зураб. Независимость Грузии в международной политике 1918—1921 гг.: Воспоминания. Очерки. — Париж, 1924
- ზ. ავალიშვილი, ჯვაროსანთა დროიდან (ოთხი საისტორიო ნარკვევი), პარიზი, 1929 (მე-2 გამ. თბ., 1989)
- ზურაბ ავალიშვილი, სოციალისტური პროპაგანდის წარმატება საქართველოში / ზურაბ ავალიშვილი ; თარგმნ. დ. აბაშიძემ // ჩვენი მწერლობა. — თბილისი, 2008. — აგვისტო. — N16(68). — გვ.2—4
- ზურაბ ავალიშვილი, «საქართველოს დამოუკიდებლობის» წინასიტყვაობა: ერი და ბედისწერა; ინგლ. თარგმნა დ. აბაშიძემ // ჩვენი მწერლობა. — თბილისი, 2009. — ISSN: 1987-7730
Գրականութիւն
Խմբագրել- Баринов Д.А., Ростовцев Е.А. Авалишвили (Авалов) Зураб Давидович // Сетевой биографический словарь историков Санкт-Петербургского университета XVIII-XX вв. СПб., 2012-2014.
- Гиоргидзе М. Грузины в Петербурге. Тбилиси, 1976. С.179-181.
- Катели Л. Будущее всегда гадательно // Вечерний Тбилиси. Март 2012. №20 (18444)