Էզէքիել Լաւէզի

Էզէքիել Եան Լաւէզի (սպ.՝ Ezequiel Iván Lavezzi, ծնած է 3 Մայիս, 1985, Սանթա Ֆե), արժանթինցի ֆութպոլիստ, յարձակող: Հանդէս կու գայ ֆրանսական «ՊՍԺ» եւ Արժանթինի ազգային հաւաքականին հետ։

Էզէքիել Լաւէզի
Ezequiel Lavezzi.jpg
Անձնական տեղեկութիւն
Սեռ` արական
Ամբողջական անուն` սպ.՝ Ezequiel Iván Lavezzi
Բնօրինակ անուն` սպ.՝ Ezequiel Lavezzi
Մասնագիտացում` ֆութպոլիստ
Երկիր` Flag of Argentina.svg Արժանթին
Ծննդեան ամսաթիւ` 3 Մայիս 1985(1985-05-03)[1][2][3][…] (35 տարեկան)
Ծննդավայր` Villa Gobernador Gálvez, Rosario Department, Սանտա Ֆե նահանգ, Արժանթին

Լաւէզիին Իտալիոյ մէջ անուանեցին «Նոր Մարատոնա»[4][5]:

Ակումբային ասպարէզԽմբագրել

«Էստուդիանտես»Խմբագրել

2003 թուականին Լաւէզին պայմանագիր կնքած է «Էստուդիանտեսի» հետ։ Առաջին խումբի կազմէն մեկ մրցաշրջանի ընթացքին մասնակցած է 39 խաղի՝ դառնալով 17 կոլի հեղինակ։

«Ջենոա» եւ «Սան Լորենսո»Խմբագրել

2004թուականին մեկ միլիոն եւրոյի դիմաց ֆուտբոլիստը տեղափոխուած է իտալական «Ջենոա»: Իր առաջին մրցաշրջանին ան վարձավճարով տեղափոխուած է «Սան Լորենսո»:

Մրցաշրջանի արդիւնքին «Ջենոան» տեղափոխուած է Սերիա C1, այդ պատճառով Լաւէզին 1.2 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխուած է «Սան Լորենսո»:

«Նափոլի»Խմբագրել

2007 թուականի յուլիս 5-ին արժանդինացին տեղափոխուած է իտալական «Նապոլի»: Ան խումբին հետ կնքած է 5 տարուայ պայմանագիր։ Խումբը անոր համար վճարած է 6 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը նոր խումբին կազմ մէջ ստացած է թիւ 7 համարով մարզաշապիկը։

Խումբին կազմին մէջ Լաւէզին սկսած է իր մրցումները լաւ ցուցանիշով՝ Իտալիայի գավաթի շրջանակներուն կայացած «Պիզայի» դեմ խաղին դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Իտալիայի առաջնութեան մէջ իր առաջին կոլը Լաւէզին հեղինակած է 2007 սեպտեմբեր 2-ին՝ «Ուդինեզեի» դեմ խաղին։

2010 թուականի յունուար 12-ին Լաւէզին երկարաձգած է իր գործող պայմանագիրը խումբին հետ մինչեւ 2015 թուական։

խումբին կազմին հետ 2012 թուականին Լաւէզին դարձած է Իտալիայի գաւաթակիր։

«ՊՍԺ»Խմբագրել

2012 թուականին յուլիս 2-ին Լիգա 1-ը ներկայացնող «ՊՍԺ»-ն 30 միլիոն եվրոյի դիմաց գնած է արժանդինցի հարձակողին[6]: Լիգա 1 մէջ իր նորամուտը Լաւէզին նշած է 2012 թուականի օգոստոս 11-ին՝ «Լորիենի» դեմ խաղին, որ վէրջացած է 2:2[7]: Խումբին կազմին մէջ իր առաջին կոլերը խփած է նոյեմբեր 21-ին՝ Չեմպիոնների լիգայի շրջանակներուն կայացած «Դինամո Կիևի» դեմ խաղին[8]:

Չէմբյոնզ լիկայի իր երրորդ կոլը Լաւէզին խփած է դեկտեմբեր 4-ին՝ «Պորտուի» դէմ խաղին, գրաւելով Հելթոնի պաշտպանած դարպասը[9]: Ֆրանսայի առաջնութեան մէջ իր առաջին կոլը Լաւէզին խփած է 2012 թուականի դեկտեմբեր 8-ին՝ «Պարկ դե Պրանս»ի մէջ կայացած «Էվիանի» դէմ խաղին[10]:

Միջազգային ասպարէզԽմբագրել

Ազգային հաւաքականի կազմէն իր մասնակցիլը Լաւէզին նշած է 2007 թուականի ապրիլ 18-ին՝ Չիլիի հաւաքականի դէմ խաղին:

2008 թուականին ընդգրկուած է Արժենդինի Օլիմպիական հաւաքականի կազմին մէջ, եւ մասնակցած է Պեկինի Օլիմպիական խաղերուն[11]:

Լաւէզին 2014 թուականին մասնակցած է Աշխարհի առաջնութեան[12]:

ՎիճակագրութիւնԽմբագրել

Ակումբային վիճակագրութիւնԽմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Կաղապար:Country data Արգենտինա Էստուդիանտես 2003/04 39 17 - - - - 39 17
Արդյունք 39 17 - - - - 39 17
Կաղապար:Country data Արգենտինա Սան Լորենսո 2004/05 29 9 - - 8 0 37 9
2005/06 22 9 - - - - 22 9
2006/07 33 7 - - 5 1 38 8
Արդյունք 84 25 - - 13 1 97 26
  Իտալիա Նապոլի 2007/08 35 8 5 3 - - 40 11
2008/09 30 7 1 0 3 1 34 8
2009/10 30 8 1 1 - - 31 9
2010/11 31 6 1 1 9 2 41 9
2011/12 30 9 4 0 8 2 42 11
Արդյունք 156 38 12 5 20 5 188 48
  Ֆրանսիա ՊՍԺ 2012/13 28 3 5 3 9 5 42 11
2013/14 32 9 6 1 10 2 48 12
2014/15 31 8 7 1 8 0 45 9
2015/16 16 2 4 1 4 0 24 3
Արդյունք 107 22 22 6 31 7 163 35
Կարիերայի արդյունք 386 102 34 11 64 13 484 126

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Կաղապար:Country data Արգենտինա Արգենտինա 2007 2 0
2008 1 0
2009 3 0
2010 3 0
2011 7 2
2012 4 0
2013 8 2
2014 9 0
2015 11 3
Արդյունք 48 7

ՁեռքբերումներԽմբագրել

«Սան լորենսո»Խմբագրել

  • Արգենտինայի ախոյան - 2007

«Նապոլի»Խմբագրել

  • Իտալիայի գաւաթակիր - 2012

«ՊՍԺ»Խմբագրել

  • Ֆրանսայի ախոյան - 2013, 2014, 2015
  • Ֆրանսայի սուպերգաւաթակիր - 2013, 2014, 2015
  • Ֆրանսայի գաւաթակիր - 2015
  • Ֆրանսայի լիգայի գավաթակիր - 2014, 2015

ՄիջազգայինԽմբագրել

  • Օլիմպիական խաղերու ախոյան - 2008
  • Աշխարհի փոխչեմպիոն - 2014
  • Ամերիկայի գաւաթի արծաթէ մետալակիր - 2015

ԾանոթագրութիւններԽմբագրել

  1. Transfermarkt.com — 2000.
  2. (unspecified title)
  3. (unspecified title)
  4. Spotlight: King Ezequiel (անգլերէն)
  5. Livewire Lavezzi sparks Napoli into life, before the inevitable (անգլերէն)
  6. «Lavezzi signs, Dani Alves & Moutinho could follow - how PSG are shaping up for a Champions League assault»։ Goal.com։ հուլիսի 3, 2012 
  7. «Ibrahimovic rescues PSG in 2-2 draw with Lorient»։ Yahoo Sports։ օգոստոսի 11, 2012 
  8. «Lavezzi double seals place»։ ESPNFC։ նոյեմբերի 21, 2012 
  9. «Lavezzi sinks Porto to put PSG top»։ UEFA։ դեկտեմբերի 4, 2012 
  10. ՊՍԺ 4:0 Էվիան
  11. «Argentina 2008 Olympic Football Squad»։ Soccer Lens։ հուլիսի 10, 2008 
  12. «Ezequiel LAVEZZI - International Competitions and Statistics»։ http://www.fifa.com։ FIFA։ արտագրուած է՝ մարտի 3, 2015 

Արտաքին յղումներԽմբագրել