Էռնեստ Դուլգարեան
Էռնեստ Դուլգարեան (ծնած՝ 11 Ապրիլ 1988, Պաքու), հայ երգահան:
Ծնած է | 11 Ապրիլ 1988 |
---|---|
Ծննդավայր | Պաքու |
Մասնագիտութիւն | Երաժիշտ, երգահան |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է 1988-ին, Պաքու: 1989-ին ընտանիքին հետ տեղափոխուած է Հայաստան: 2004-ին աւարտած է Ալավերդիի Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը: 2008-ին, Վանաձորի Միքայէլ Թաւրիզեանի անուան երաժշտական ուսումնարանի երաժշտութեան տեսութիւն բաժինը[1]:
2012-ին, Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի երգահաններու բաժինի Էդուարդ Միրզոյեանի ստեղծագործական դասարանը` ըլլալով անոր վերջին ուսանողը:
Ուսումը շարունակած է նաեւ երաժշտանոցի մագիստրոսի աստիճանի` Վարդան Աճեմեանի ստեղծագործական դասարանէն ներս:
Մրցանակներ
Խմբագրել2012-ին Ս. Փեթերսպուրկի մէջ կայացած Եուրի Ֆալիքի անուան երգահաններու միջազգային մրցումին արժանացած է առաջին մրցանակին: Նոյն թուականին ան դարձած է Փարիզի մէջ կայացած Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան եւ ԵՈՒՆԵՍՔՕի կազմակերպած «Սայեաթ-Նովա» երգահաններու միջազգային երկրորդ մրցումի մրցանակակիր[2]: Յաղթած է նաեւ միջազգային շարք մը մրցումներ։
2014-ի 27 Յուլիսէն 5 Օգոստոսին Չեխիոյ մայրաքաղաք Փրակի մէջ կայացող «Անթոնին Տվորժաք» երգահաններու միջազգային 5-րդ մրցումին գրաւած է երկրորդ հորիզոնականը[3]։ Համաձայն մրցումի կանոններուն՝ Դուլգարեան հինգ օրուան ընթացքին գրած է երկու նոր ստեղծագործութիւն՝ մասնակիցներուն առաջարկուած երաժշտական նիւթերու հիման վրայ։ Երգահանը գրած է կրկնակի խուսափերգ (ֆիուկ) լարային քառեակի համար եւ «Էքսփրոմ»չ լարային նուագախումբի եւ հարուածայիններու համար՝ արժանանալով դատական կազմի բարձր գնահատականին[4]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «ԷՌՆԵՍՏ ԴՈՒԼԳԱՐԵԱՆ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-06-25-ին։ արտագրուած է՝ 2016-12-05
- ↑ «2012 AGBU Sayat Nova International Composition Competition»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-07-ին։ արտագրուած է՝ 2016-12-05 (անգլերէն)
- ↑ «ԼՐԱՀՈՍ Էռնեստ Դուլգարյանը Պրահայում անցկացված ” Անտոնին Դվորժակ” կոմպոզիտորների 5-րդ միջազգային մրցույթում ճանաչվել է հաղթող»
- ↑ «Авиабилеты в Ереван Авиабилеты в Ереван на Яндекс.Авиа. Летайте по низким ценам.»