Էրիք Քանթոնա
Էրիք Քանթոնա (ֆրանսերէն՝ Éric Daniel Pierre Cantona, 24 Մայիս, 1966, Մարսել), ֆրանսացի ֆութպոլիստ, յարձակող։
Կենսագրութիւն
ԽմբագրելԷրիք Տանիէլ Փիէր Քանթոնան ծնած է 1966 թուական Մայիս 24-ին Ֆրանսայի Մարսել քաղաքին մէջ։ Ան յայտնի ֆութպոլիստ էր, խաղացած է յարձակող դիրքին մէջ։ Առաւել յայտնի է իր մասնակցութեամբ Ֆրանսայի հաւաքականի եւ «Մանչեսթըր Իւնայթըտի» կազմերուն մէջ։ Վերջինին հետ արժանացած է Բրիմիոր Լիկայի չորս յաղթական տիտղոսներու։ Մինչեւ հիմա Իւնայթըտի երկրպագուներու կողմէ կը համարուի կենդանի հերոս մը, որոնք անոր տուած են «Էրիք թագաւոր» մականունը։ Ֆութպոլիստի գործի ասպարէզը աւարտած է 1997 թուականին, որմէ ետք սկսած է նկարահանել Գինոյի մէջ։ Ան նկարահանած է «Եղիսաբէթ» ֆիլմին մէջ, որուն մէջ կատարած է Ֆուայի դերը։ Հիմա կ՛աշխատի որպէս մարզական ղեկավար «Նիւ Յորք Կոսմոս» ակումբին մէջ։ Անոր անգլիացի ռեժիսոր Քեն Լոուչը նուիրած է «Էրիքին փնտրելով» ֆիլմը։
Իր ֆութպոլիստի գործի ասպարէզը սկսած է «Օսերի մէջ»։ Խաղացած է «Մարտինգ», «Նանդ», «Մարսել» եւ «Փորթօ» խումբերուն մէջ։ Եռամեայ կարգապահական տուգանքէն ետք կը որոշէ աւարտել գործի ասպարէզը, սակայն Ֆրանսայի հաւաքականի մարզիչ Միշել Պլատինին, որ Կանտոնայի մոլի երկրպագու է, կը համոզէ զայն շարունակել գործի ասպարէզը։ Էրիքը կը որոշէ տեղափոխուիլ Անգլիա։
Գալով Անգլիա՝ ան որոշ ժամանակ կը խաղայ «Լիդս» խումբին մէջ։ 1992 թուական Նոյեմբերին կը տեղափոխուի «Մանչեսթըր Իւնայթըտ» 1,2 միլիոն ֆոնտով։ Առաջին խաղը խաղացած է Դեկտեմբեր 6-ին, ուր Իւնայթըտ յաղթեց 2-1 հաշիւով։ Անոր նորամուտը յաջող կը ստացուի, որովհետեւ ան ոչ միայն կոլերու հեղինակ կը դառնայ, այլ նաեւ կը կատարէ մասնագիտական գնդակներու փոխանցում (assist)։ Սակայն անոր տաղանդը չէր համակերպեր անոր բնաւորութեան հետ։ Լիդսի հետ խաղի ժամանակ ան կը թքէ երկրպագուներէն մէկուն վրայ, որուն համար կը պատժուի վճառելով հազար ֆոնտ։ Կարգապահական խնդիրները կը շարունակուին զայն հետապնդել։ Մէկ մրցաշրջանի ընթացքին ան կը ստանայ չորս կարմիր քարթ։
Գործի ասպարէզը կ՛աւարտի 1997 թուականին։ Այդ նորութիւնը կը ցնցէ Իւնայթըտի երկրպագուներուն, որոնց համար ան կենդանի հերոս մըն էր։
2004 թուականին Կանտոնան հայտարարեց. «Ես հպարտ եմ, որ երկրպագուները դեռ կ՛երգեն իմ անունս, բայց կը վախնամ, որ վաղը անոնք կը հակարակեն։ Կը վախնամ, քանի որ կը սիրեմ, իսկ ինչ կը սիրենք, կը վախնանք կը կորսնցնենք»։
Ակումբային Գործի Ասպարէզ
ԽմբագրելԱկումբ | Սեզոն | Լիկա | Բաժակի առաջնութիւններ[1] | Եւրոպայի Բաժակ[2] | Այլ[3] | Արդիւնք | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Կոլեր | Խաղեր | Կոլեր | Խաղեր | Կոլեր | Խաղեր | Կոլեր | Խաղեր | Կոլեր | ||
Օսեր | 1983/84 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
1984/85 | 5 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 2 | |
1985/86 | 7 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 8 | 0 | |
1986/87 | 36 | 13 | 4 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 40 | 17 | |
1987/88 | 32 | 8 | 5 | 1 | 2 | 1 | 0 | 0 | 39 | 10 | |
Արդիւնք | 82 | 23 | 9 | 5 | 3 | 1 | 0 | 0 | 94 | 29 | |
Օսեր Բ | 1982/83 | 16 | 6 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 16 | 6 |
1983/84 | 25 | 18 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 25 | 18 | |
1984/85 | 16 | 16 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 16 | 16 | |
1985/86 | 7 | 10 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 7 | 10 | |
Արդիւնք | 64 | 50 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 64 | 50 | |
Մարտիգ | 1985/86 | 15 | 4 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 15 | 4 |
Արդիւնք | 15 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 4 | |
Օլիմբիք (Մարսել) | 1988/89 | 22 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 5 |
1989/90 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
1990/91 | 18 | 8 | 0 | 0 | 3 | 1 | 0 | 0 | 21 | 9 | |
Արդիւնք | 40 | 13 | 0 | 0 | 3 | 1 | 0 | 0 | 43 | 14 | |
Փորթօ | 1988/89 | 11 | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 6 |
Արդիւնք | 11 | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 6 | |
Մոնպելիէ | 1989/90 | 33 | 10 | 6 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 39 | 14 |
Արդիւնք | 33 | 10 | 6 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 39 | 14 | |
Օլիմբիք Բ | 1990/91 | 1 | 0 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 1 | 0 |
Արդիւնք | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
Նիմ Օլիմբիք | 1991/92 | 16 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 2 |
Արդիւնք | 16 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 2 | |
Լիդս իւնայթեդ | 1991/92 | 15 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 3 |
1992/93 | 13 | 6 | 1 | 0 | 5 | 2 | 1 | 3 | 20 | 11 | |
Արդիւնք | 28 | 9 | 1 | 0 | 5 | 2 | 1 | 3 | 35 | 14 | |
Մանչեսթըր Իւնայթըտ | 1992/93 | 22 | 9 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 23 | 9 |
1993/94 | 34 | 18 | 10 | 5 | 4 | 2 | 1 | 0 | 49 | 25 | |
1994/95 | 21 | 12 | 1 | 1 | 2 | 0 | 1 | 1 | 25 | 14 | |
1995/96 | 30 | 14 | 8 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 38 | 19 | |
1996/97 | 36 | 11 | 3 | 0 | 10 | 3 | 1 | 1 | 50 | 15 | |
Արդիւնք | 143 | 64 | 23 | 11 | 16 | 5 | 3 | 2 | 185 | 82 | |
Ողջ գործի ասպարէզին ընթացքին | 433 | 181 | 40 | 20 | 27 | 9 | 4 | 5 | 504 | 215 |
Ծանօթագրութիւններ
ԽմբագրելԱրտաքին յղումներ
Խմբագրել- Ֆութպոլիստին էջը «Մանչեսթըր Իւնայթըտի» պաշտօնական կայքին մէջ
- Էջը soccerbase.com կայքին մէջ (անգլերէն)
- Կանտոնան յաջողութեան բանալին է։ Լիդսը Անգլիոյ 1992 թուականի առաջնութեան (ռուս.)