Թալինի շրջան
Երկիր Կաղապար:Դրօշաւորում/Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն, Հայաստան
Կարգավիճակ ԽՍՀՄ շրջան?
Մտնում է Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն եւ Հայաստան
Վարչկեդրոն Թալին?
Բնակչութիւն 39 578 մարդ (1989)[1]
Տարածք 1336 քմ²
Հիմնադրուած է 9 Սեպտեմբեր 1930 թ.

Պատմութիւն

Խմբագրել

Թալինի շրջանի տարածքը դեռ հնադարուն եղեր է Հայաստանի կազմի մէջ՝ Երվանդունիների (Ք.Ա. 570-201) եւ Արտաշէսանների (Ք.Ա. 189-1) թագաւորության ժամանակ։ Աւելի ուշ Թալինի շրջանի տարածքը կազմեր է Մեծ Հայքի Այրարատ նահանգի մէջ։ Տարբեր ժամանակաշրջաններուն այն եղեր է Կամսարականներու, Պահլավունիներու, Վաչուտեաններու եւ այլ իշխաններու տոհմական կալուածքը։ 9-րդ դարու վերջը մտեր է Բագրատունեաց թագաւորութեան, ապա՝ Զաքարեան իշխանապետութեան մէջ։ 14-16-րդ դարերուն այն մտեր է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու եւ ակկոյունլու թուրքմենական պետութիւններու մէջ։

Պարսկական տիրապետութեան ժամանակ Թալինի շրջանը Երեւանի կուսակալութեան, ապա Երեւանի խանութեան մէկ մասն էր։ Արեւելեան Հայաստանը Ռուսաստանին միանալէն յետոյ, այն մտեր է Հայկական մարզի, Երեւանի նահանգի Ալեքսանտրափոլի գաւառի, Հայաստանի մէջ խորհրդային կարգեր հաստատուելէն յետոյ՝ Լենինականի եւ Էջմիածնի գաւառներու մէջ։

Ճարտարապետական յուշարձաններէն նշանաւոր են են Շենիկի (5-րդ դար), Մասթարայի (6-րդ դար), Գառնհովտի (6-7-րդ դարեր), Իրինդի (7-րդ դար), Ներքին Սասունաշէնի եկեղեցիները, Քրիստափորի վանքը (7-րդ դար), Թալինի Կաթողիկէ եւ Սուրբ Աստուածածին եկեղեցիները, Ներքին Թալինի քարաւանատունը (13-14-րդ դարեր) եւ այլն։ Կան կիկլոպեան ամրոցներ, կրոմլեխներ։

Շրջանային կուսակցական կազմակերպութիւնը ստեղծուեր էր 1930 թուականին։ 1987 թուականին կար 96 սկզբնական կուսակցական, 137 կոմերիտական կազմակերպութիւն։ Լոյս կը տեսնէր «Կոմունիզմի դրօշակով» շրջանային թերթը։

Բնակավայրեր

Խմբագրել

Թալինի շրջանի վարչական կեդրոնն էր Թալին քաղաքը։ Ունէր 2 քաղաքատիպ աւան (Թալին, Արագած), 2 աւանային եւ 11 գիւղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝

Պատմութիւն

Խմբագրել

Թալինի շրջանի տարածքը դեռ հնադարուն եղեր է Հայաստանի կազմի մէջ՝ Երվանդունիների (Ք.Ա. 570-201) եւ Արտաշէսանների (Ք.Ա. 189-1) թագաւորության ժամանակ։ Աւելի ուշ Թալինի շրջանի տարածքը կազմեր է Մեծ Հայքի Այրարատ նահանգի մէջ։ Տարբեր ժամանակաշրջաններուն այն եղեր է Կամսարականներու, Պահլավունիներու, Վաչուտեաններու եւ այլ իշխաններու տոհմական կալուածքը։ 9-րդ դարու վերջը մտեր է Բագրատունեաց թագաւորութեան, ապա՝ Զաքարեան իշխանապետութեան մէջ։ 14-16-րդ դարերուն այն մտեր է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու եւ ակկոյունլու թուրքմենական պետութիւններու մէջ։

Պարսկական տիրապետութեան ժամանակ Թալինի շրջանը Երեւանի կուսակալութեան, ապա Երեւանի խանութեան մէկ մասն էր։ Արեւելեան Հայաստանը Ռուսաստանին միանալէն յետոյ, այն մտեր է Հայկական մարզի, Երեւանի նահանգի Ալեքսանտրափոլի գաւառի, Հայաստանի մէջ խորհրդային կարգեր հաստատուելէն յետոյ՝ Լենինականի եւ Էջմիածնի գաւառներու մէջ։

Ճարտարապետական յուշարձաններէն նշանաւոր են են Շենիկի (5-րդ դար), Մասթարայի (6-րդ դար), Գառնհովտի (6-7-րդ դարեր), Իրինդի (7-րդ դար), Ներքին Սասունաշէնի եկեղեցիները, Քրիստափորի վանքը (7-րդ դար), Թալինի Կաթողիկէ եւ Սուրբ Աստուածածին եկեղեցիները, Ներքին Թալինի քարաւանատունը (13-14-րդ դարեր) եւ այլն։ Կան կիկլոպեան ամրոցներ, կրոմլեխներ։

Շրջանային կուսակցական կազմակերպութիւնը ստեղծուեր էր 1930 թուականին։ 1987 թուականին կար 96 սկզբնական կուսակցական, 137 կոմերիտական կազմակերպութիւն։ Լոյս կը տեսնէր «Կոմունիզմի դրօշակով» շրջանային թերթը։

Պատկերասրահ

Խմբագրել
  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20141222032525/http://demoscope.ru/weekly/ssp/sng89_reg1.php