Թիֆլիսի Պետական Բժշկական Համալսարան
Թիֆլիսի պետական բժշկական համալսարան (ԹՊԲՀ) (վրաց.՝ თბილისის სახელმწიფო სამედიცინო უნივერსიტეტი), Վրաստանի Թիֆլիս քաղաքի բարձրագոյն բժշկական հաստատութիւններէն է, որ հիմնադրուած է 1918 թուականին։
1992-ին, Թիֆլիսի պետական բժշկական հիմնարկը վերանուանուած է Թիֆլիսի պետական բժշկական համալսարան։ Այդ ժամանակէն ի վեր համալսարանը գործած է իբրեւ անկախ ուսումնական հաստատութիւն։
Վարկանիշ եւ Հեղինակութիւն
ԽմբագրելԹիֆլիսի պետական բժշկական համալսարանը կը զբաղեցնէ 6279-րդ հորիզոնականը 4icu.org վարկանշային կայքին մէջ[1] եւ 6427-րդը www.webometrics.info կայքին մէջ[2]։ Համալսարանին մէջ կայ աւելի քան 5000 բակալաւրիատ եւ 203 ասպիրանտներ, որոնց 20 %-ը կու գան արտասահմանեան երկիրներէն։ Թիֆլիսի պետական բժշկական համալսարանը արժանացած է եւրոպական տարբեր հիմնարկային ընկերակցութիւններու գնահատման։
Գործադիր Խորհուրդ
Խմբագրել- Ռեկտոր - Պրոֆեսոր Զուրաբ Վադաչկորիա
- Ռեկտոր - Պրոֆեսոր Քախաբեր Չալիձէ
- Ռեկտոր - Պրոֆեսոր Ռիմա Բերիաշուիլի
- Կանցլեր - Պրոֆեսոր Զուրաբ Օրջոնիկիձէ
- Խոհուրդի գլխաւոր ղեկավար - Պրոֆեսոր Իրինա Քվաչաձէ
Վիճակագրութիւն
Խմբագրել- Ամէնամեծ բժշկական համալսարանն է Վրաստանի, Կովկասի եւ Արեւելեան Եւրոպայի մէջ:
- Հիմնադրուած է 1918 թուականին։
- Աւելի քան 40,000 բժիշկներ։
- Արեւելեան Եւրոպայի բժշկական կազմակերպութեան հիմնադիր;
- Միջազգային համալսարաններու կազմակերպութեան անդամ, ինչպէս նաեւ՝ Եւրոպական համալսարաններու կազմակերպութեան անդամ։
- Ստորագրող Լեհաստանի հռչակագրի - Եւրոպական Միութիւն բժշկական ծրագիրներ։
- Վիրաբուժական, բժշկական, ատամնաբուժական, դեղագործութեան եւ այլ ոլորտներու մէջ աշխատող աշակերտներ։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Tbilisi State Medical University - Ranking & Review»։ 4icu.org։ արտագրուած է՝ 14 June 2015
- ↑ «Search»։ webometrics.info։ արտագրուած է՝ 14 June 2015
Արտաքին յղումներ
Խմբագրել- Պաշտօնական կայք
- Թիֆլիսի պետական բժշկական համալսարան
- განათლების ერთიანი საკრედიტო კავშირი Archived 2012-02-04 at the Wayback Machine.