Թիֆլիսի Օփերայի եւ Պալեթի Թատրոն

Թիֆլիսի օփերայի եւ պալեթի թատրոն (վրաց.՝ თბილისის ზაქარია ფალიაშვილის სახელობის ოპერისა და ბალეტის სახელმწიფო აკადემიური თეატრი, Թիֆլիսի Զաքարիա Փալիաշւիլիի անուան Թիֆլիսի օփերայի եւ պալեթի պետական ակադեմիական թատրոն), Վրացական ԽՍՀ խոշորագոյն երաժշտական թատրոնը, որ տեղեկայուած է Թիֆլիսի կեդրոնը՝ Ազատութեան հրապարակին վրայ:

Թիֆլիսի Օփերայի Եւ Պալեթի Թատրոն
თბილისის ზაქარია ფალიაშვილის სახელობის ოპერისა და ბალეტის სახელმწიფო აკადემიური თეატრი
Թիֆլիսի օփերայի եւ պալեթի թատրոնին շէնքը գիշերով
Տեսակ օփերայի թատրոն
Երկիր Վրաստան
Գտնվելու վայրը Թիֆլիսի կեդրոնը, Ազատութեան հրապարակին վրայ, Ռուսթաւելի պողոտայ 25
Հիմնադրման թուական 1851
Կայք
Tbilisi Opera House Վիքիպահեստում

Թատրոնի Պատմութիւնը Խմբագրել

 
Թատրոնը 1870 թուականին
 
Ներքին յարդարանքներ
 
Ճորճ Պալանշինի արձանը

Թատրոնը հիմնադրուած է 1851 թուականին, Թիֆլիսի մէջ։ 1896 թուականէն ներկայացումները տրուած են նոր շէնքին մէջ (այսպէս կոչուած, Արքունական թատրոն), թատերաշրջանը բացուած է Կլինքայի «Իւան Սուսանին» օփերայի բեմադրութեամբ։ 1851-1880 թուականներուն թատրոնին մէջ հանդէս եկած իտալական օփերայի խումբը, 1880 թուականէն՝ ռուսական։ 19-րդ դարու վերջը–20-րդ դարււկիզբը այստեղ աշխատած են վրացի եւ ռուս նշանաւոր երգիչներ՝ Ի․ Պ․ Սարաճիշւիվին, Ա․ Ի․ Ինաշւիլին, Օ․ Ա․ Պախութաշւիլի- Շուլկինան (վրացական ազգային ձայնամարզութիւն կատարողական դպրոցի հիմնադիրներ), Վ․ Մ․ Զարուտնայան, Լ․ Գ․ Ցակովլեւը, Դ․ Ա․ Ուսատովը։ Թատրոնի զարգացման նպաստած է երաժշտահան Մ․ Մ․ Իպոլիտով- Իւանովի գործունէութիւնը (1884-1893 թուականներուն)[1]։

Վրաստանի մէջ խորհրդային իշխանութեան հաստատումէն ետք թատրոնը դարձած է ազգային երաժշտական մշակոյթի կեդրոն։ Այստեղ առաջին անգամ բեմադրուած են վրաց երաժշտահաններու օփերաներ՝ Զ․ Փալիաշւիլու «Ապեսալոմ եւ էթերի» (1919) ու «Տայիսի» (1923), Տոլիձէի կատակերգական «Քեթօ եւ Կոթէ» (1919), Արաղիշւիլիի «Ասք Շոթա Ռուսթաւելիի մասին» (1919), Մ․ Պալանչիւաձէի «Խարդախ Թամարը» (1926) եւ այլն։ 1936 թուականին բեմադրուած է վրացական առաջին պալեթը՝ Ա․ Պալանչիւաձէի «Մզեճապուկի» («Լեռներու սիրտը»)։

Թատրոնի խաղացանկին մէջ տեղ գտած են համաշխարհային դասական օփերաներ եւ պալեթներ, ինչպէս նաեւ խորհրդային երաժշտահաններու ստեղծագործութիւններ։ Ներկայացումները կը տրուին վրացերէն եւ ռուսերէն լեզուներով։

Լաւագոյն բեմադրութիւններէն են՝ Չայքովսքիի «Պիկովայա տամա» (1950), Թորաձէի «Հիւսիսի հարսնացուն» (1958), Օ․ Թաքթաքիշւիլիի «Մինտիա» (1961), Մշւելիձէի «Մեծ վարպետի աջը» (1961), Փրոկոֆեւի «Սեմիոն Քոտքօ» (1964), Տոնիցեթիի «Տոն Փասկուալէ» (1968), մանկական՝ Պուկիյայի «Անկոչ հիւրեր» (1950), Տոկիելիի «Կարմիր գլխարկը» (1958) օփերաները, Թորաձէի «Տորտա» (1949), Մաճաւարիանիի «Օթելլօ» (1957), Ցինցաձէի «Դեւը» (1961), Փրոկոֆևի «Մոխրոտը» (1966) պալեթները եւ այլն։

Թատրոնին մէջ տարբեր տարիներ աշխատած են՝

  • երգիչներ՝ Դ․ Ի․« Անտղուլաձէն, Դ․ Դ․ Պատրիձէն, Դ․ Ա․ Տամրեկելին, Բ․ Ի․ Քաւէյշւիլին, Ն․ Դ․ Քումսիաշւիլին, Ե․ Տ․ Սոխաձէն, Ն․ Ա․ Եոմայան, Պ․ Վ․ Ամիրանաշւիլին, Զ․ Ի․ Անճափարիձէն, Մ․ Պ․ Ամիրանաշւիլին, Ն․ Դ․ Անտղուլաձէն, Լ․ Մ․ Տոցիրիձէն, Օ․ Վ․ Քուզնեցովան, Տ․ Վ․ Մուշկուտիանին, Զ․ Լ․ Սոտկիլաւան, Լ․ Դ․ Չքոնիան
  • բալետի արուեստագէտներ` Ի․ Ա․ Ալեքսիձէն, Վ․ Մ․ Ճապուկիանին, Թ․ Մ․ Ճապուկիանին, Զ․ Մ․ Կիկալեյշւիլին, Վ․ Վ․ Ցիկնաձէն, Լ․ Ի․ Միթայիշւիլին, Վ․ Վ․ Կունսփշւիլին
  • խմբավարներ՝ Շ․ Ի․ Ազմայպարաշւիլին, Օ․ Ա․ Տիմիտրիատին, Դ․ Լ․ Միրցխուլաւան, Ե․ Ս․ Միքելաձէն, Ի․ Պ․ Փալիաշւիլին, Վ․ Լ․ Փալիաշւիլին
  • ձեւաւորող՝ Մ․ Դ․ Կուալիաշւիլին, Ա․ Ռ․ Ցուցունաւան, Դ․ Ի․ Անճաւուարիձէն, Դ․ Վ․ Ժորտանիան եւ ուրիշներ

Թիֆլիսի օփերայի եւ պալեթի թատրոնին մէջ տարբեր տարիներ աշխատած են, առանձին թատերաշրջաններ հանդէս եկած հայ խմբավարներ, պալեթմասթըրներ, մեներգիչներ եւ մենապարողներ՝ Ն․ Պապայեանը, Բ․ Ամիրճանեանը, Հ․ Ղորղանյանը, Ա․ Մելիք-Փաշայեւը, Մ․ Թաւրիզեանը, Ս․ Չարեքեանը, Դ․ Շիկանեանը, Ս․ Սերգէյեւը, ի․ Արպատովը, Վ․ Արիսաակեսեանը, Ս․ Սարգսեանը, Հ․ Դանիէլեանը, Լ․ Իսեցկին, Ն․ Յովհաննէսեանը, Ե․ Արարատովան, Լ․ Աոաքելովը եւ ուրիշներ։

1899-1901 թուականներուն «Մշակ»-ին եւ «Մուրճ»-ին մէջ Քրիստափոր Կարա-Մուրզան հանդէս եկած Թիֆլիսի երաժշտական կեանքը լուսաբանող յօդուածներով՝ անդրադաոնալով նաեւ օփերայի թատրոնի ներկայացումներուն, աոանձին կատարողներու արուեստին։

Գրականութիւն Խմբագրել

  • Xучуа П․, Тбилисский театр оперы и балета им․ 3․ Палиашвили, Тб․, 1962;
  • Մուրատեան Մ․, Քրիստափոր Կարա-Մուրզա․ Կեանքը եւ երաժշաական-հասարակական գործունէութիւնը, Ե․, 1950։

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. Malkhaz Ebralidze (հունվարի 9, 2013)։ Тбилисская опера - история создания [Tbilisi Opera - History of its Creation]։ Tbilisi Week (ռուսերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ փետրվարի 15, 2015-ին 

Աղբիւրներ Խմբագրել

  • Музыкальная энциклопедия. Гл. ред. Ю. В. Келдыш. Том 6. Хейнце — Яшугин. 1108 стб. с илл. М.: Советская энциклопедия, 1982 год
  • Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 13. Конда — Кун. 1973. 608 стр., илл.; 25 л. илл. и карт. (стр 92)
  • Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 12. Кварнер — Коигур. 1973. 624 стр., илл., 35 л. илл. и карт.
  • Музыкальная энциклопедия. Гл. ред. Ю. В. Келдыш. Т. 5 Симон — Хейлер. — М.: «Советская энциклопедия», 1981. — 1056 с, ил.
  • Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 2. Анкилоз — Банка. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
  • Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 1. А — Ангоб. 1969. 608 стр., илл.; 47 л. илл. и карт, 1 отд. л. табл.
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։