Թոմի Ռամոն
Թոմի Ռամոն (անգլերէն՝ Tommy Ramone, 29 Յունուար 1949[1] կամ 29 Յունուար 1952[2], Պուտափեշտ - 11 Յուլիս 2014[3][1], Ridgewood[3]), իսկական անունը՝ Թամաշ Էրդելյի (հունգարերէն՝ Erdélyi Tamás), հունգարական ծագումով ամերիկացի բեմադրիչ եւ երաժիշտ[4][5]: Չորս տարի Թոմի Ռամոնը եղած է «Ramones» ռոք խումբի թմբկահարը:
Թոմի Ռամոն անգլերէն՝ Thomas Erdelyi հունգարերէն՝ Erdélyi Tamás | |
---|---|
| |
Նաեւ յայտնի է իբրեւ | Tommy Ramone |
Ծնած է | 29 Յունուար 1949[1] կամ 29 Յունուար 1952[2] |
Ծննդավայր | Պուտափեշտ |
Մահացած է | 11 Յուլիս 2014[3][1] |
Մահուան վայր | Ridgewood[3] |
Քաղաքացիութիւն |
Հունգարիա Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Տեսակ | փանկ-ռոք? |
Մասնագիտութիւն | թմբկահար, երաժշտական պրոդյուսեր |
Անդամութիւն | The Ramones? եւ Uncle Monk? |
Կայքէջ | ramones.com |
Կենսագրութիւն
ԽմբագրելԹամաշ Էրդեյի ծնած է 29 Յունուար 1949-ին Հունգարիոյ մայրաքաղաք Պուտափեշտի մէջ[6] հրեաներու ընտանիքի մը մէջ:[7]
Անոր ընտանիքը հոլոքոստի ժամանակ փրկուած է հարևաններուն շնորհիւ։ Էրդեյիներու հարազատներուն մեծ մասը դարձած է նացիստական գործողություններու զոհ[8]։ Չորս տարեկանին Թամաշ Էրդեյին ընտանիքին հետ տեղափոխուած է ԱՄՆ և բնակութիւն հաստատած՝ Նիւ Եորքի Ֆորեսթ Հիլզ ի մէջ[9]։ Միջնակարգ դպրոցին մէջ ուսանած տարիներուն Փամաշը Ջոնի Քամինգսոմի (յետագային՝ Ջոնի Ռամոն) հետ նուագած է «Tangerine Puppets» խումբին հետ[10]։ 1970 թվականին Թամաշ համագործակցած է Ջիմի Հենդրիքսի հետ «Band of Gypsys» ալպոմի ձայնագրման աշխատանքներու ժամանակ։
Թոմի Ռամոնն ու Կլաուտիա Տենան (նախկինին եղած է Simplistics խումբի անդամ) միասին ստեղծած են Uncle Monk պլուկրաս ժողովրդական խումբը: Ռամոն յայտարարած է. «Ընդհանուր շատ բան կայ հասարակ եւ ժողովրդական երաժշտութիւններուն մէջ։ Երաժշտութեան առաջատար այդ երկու ուժերն ալ հողի ուժ ունին:
Հիւանդութիւն եւ Մահ
ԽմբագրելԹոմի Ռամոն մահացած է Նիւ Եորքի՝ Քուինսի մէջ գտնուող իր տան մէջ, 11 Յուլիս 2014-ին 65 տարեկանին[11][12]: Ան մահէն առաջ հիւրատուն տեղափոխուած էր[13][14][15]:
The Independent-ը կը գրէ. «Նախքան Թոմիի խումբը լքելը, Ramones արդէն դարձած էր իր ժամանակի ամէնէն ազդեցիկ խումբերէն մէկը, որ կը նուագէր Նիւ Եորքի ոչ յայտնի CBGB ակումբին մէջ եւ առանց դադարներու համերգային շրջագայութիւններ կ'ունենար ամէն մէկ ալպոմի հետ»: Կենսագիր Էվերեթ Թրուն Պի-Պի-սիին տուած հարցազրոյցին մէջ ըսած է. «Կան հարիւրաւոր, հազարաւոր, միլիոնաւոր մեղեդիներ, որ կու գան Ramones-ի երգերէն... Դուք լսած էք անոնց ազդեցութիւնը 1975-էն ետք ստեղծուած ամբողջ ռոք երաժշտութեան մէջ։ Դուք կը լսեք այն ամէնուր»[16]:
Թոմի Ռամոն ըսած է. «Ramones-ի՝ եզակի ու ինքնատիպ ըլլալու պատճառներէն մէկը այն է, որ ան ունէր չորս ինքնատիպ ու եզակի անդամներ»[17][18]:
Սկավառակագրութիւն
Խմբագրել- Ramones (1976)
- Leave Home (1977)
- Rocket to Russia (1977)
- It’s Alive (1979)
- Too Tough to Die (1984)
- NYC 1978 (2003)
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Allmusic — 1991.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://variety.com/2014/music/news/tommy-ramone-last-surviving-original-member-of-influential-punk-band-dies-at-65-1201261584/
- ↑ Harper Jason։ «Tommy Ramone Gives the Mountain Music Shoppe a Brush with CBGB»։ Pitch.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ September 10, 2012-ին։ արտագրուած է՝ October 25, 2011
- ↑ «Punk rock legend enjoying venture into old-time music»։ News.branson.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ April 22, 2009-ին։ արտագրուած է՝ October 25, 2011
- ↑ Melnick Monte A.; Meyer, Frank (2003)։ On the Road with the Ramones։ MJF Books։ էջ 18։ ISBN 1-60671-020-6
- ↑ Ralph Blumenthal։ «Punk, and Jewish: Rockers Explore Identity»։ The New York Times։ արտագրուած է՝ August 11, 2013
- ↑ Ballon, Marc. «Book reveals secrets from the Patriarchs of Punk: CBGBs was really Heebie Jeebies» Archived 2014-07-14 at the Wayback Machine., The Jewish Journal of Greater Los Angeles, February 1, 2007. Accessed September 7, 2011. «Erdélyi kept his Jewish identity so well concealed that not even Danny Fields, the Ramones' first manager (himself a Jew), knew of Tommy Ramone’s religious background until now. That Tommy Ramone would want to keep his Judaism hidden makes sense. He was born in Budapest, Hungary, in 1949, and his parents, both professional photographers, barely escaped from the clutches of the Nazis by hiding out with friends during the war. Most of Erdélyi’s family perished in the Holocaust.»
- ↑ «Return of a Ramone...Tommy Ramone & Claudia Tienan Bow Bluegrass Duo Uncle Monk with Self-Titled Album Due Out May 22»։ PRWeb։ փետրվարի 4, 2007։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-10-04-ին։ արտագրուած է՝ 2009-06-17
- ↑ «Interview with Tommy Ramone»։ Mark Prindle։ արտագրուած է՝ հոկտեմբերի 25, 2011
- ↑ Sisario Ben (July 12, 2014)։ «Tommy Ramone Dies at 65; He Gave Punk Rock Its Pulse»։ Նյու Յորք Թայմս։ արտագրուած է՝ July 12, 2014
- ↑ «Tommy Ramone dies aged 62»։ The Guardian։ July 12, 2014։ արտագրուած է՝ July 12, 2014
- ↑ Morris Christopher (July 11, 2014)։ «Tommy Ramone, Founding Member of Influential Punk Band, Dies»։ Variety։ արտագրուած է՝ July 12, 2014
- ↑ Metzger Richard (July 11, 2014)։ «Tommy Ramone, RIP: last original member of Ramones passes»։ Dangerous Minds։ արտագրուած է՝ July 12, 2014
- ↑ Marotta Michael (July 11, 2014)։ «Report: R.I.P. Tommy Ramone (1952–2014), the last living original member of the Ramones»։ Vanyaland։ արտագրուած է՝ July 12, 2014
- ↑ «Ramones punk band founder Tommy dies, aged 65»։ BBC News (London: BBC)։ July 12, 2014։ արտագրուած է՝ July 12, 2014
- ↑ Eleftheriou-Smith Loulla-Mae (July 12, 2014)։ «Tommy Ramone dies: Last surviving founder and drummer seminal punk band The Ramones dies aged 62»։ The Independent։ արտագրուած է՝ July 12, 2014
- ↑ @RamonesOfficial (July 9, 2014)։ «"One of the reasons that the #Ramones were so unique and original was that they were four original, unique people.” – Tommy Ramone #punk»։ Twitter։ արտագրուած է՝ July 13, 2014
Գրականութիււն
Խմբագրել- Legs McNeil and Gillian McCain Please Kill Me: The Uncensored Oral History of Punk. — Grove Press, 2006. — 488 с. — ISBN 9780802142641
- Monte A. Melnick On The Road With The Ramones.
- Jari-Pekka Laitio-Ramone: Rock In Peace: Dee Dee And Joey Ramone «Ramones: My Second Ramones Memory Book»։ Kauhajokinyt.fi։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-07-17-ին։ արտագրուած է՝ 2014-07-13
- Jari-Pekka Laitio-Ramone Soundtrack Of Our Lives. — 2009.
Արտաքին Յղումներ
Խմբագրել- Կաղապար:Imdb name
- Uncle Monk website Archived 2007-10-09 at the Wayback Machine.
- Uncle Monk on Myspace
- Tommy Ramone memorial page Archived 2014-07-16 at the Wayback Machine.
Ուիքիպահեստ նախագիծի Թոմի Ռամոն ստորոգութեան մէջ կրնաք գտնել յաւելեալ պատկերազարդում այս նիւթի վերաբերեալ։ |