Պուտափեսթ, Հունգարիոյ մայրաքաղաքն է։ Ունի 1,7 միլիոն բնակիչ, իսկ քաղաքամերձ բնակավայրերուն հետ միասին՝ 2,5 միլիոն բնակիչ։ Պուտափեսթ Հունգարիոյ քաղաքական, առեւտրային, երթեւեկային եւ մշակութային կեդրոնն է։ Դանուբ գետը քաղաքը կը բաժնէ երկու հիմնական մասի. Պուտա (արեւմտեան մաս) եւ Փեսթ (արեւելեան մաս)։ Պուտան լեռնային եւ անտառաշատ է, իսկ Փեսթ մասը կը կազմէ Հունգարիոյ Մեծ Հարթավայր։ Պուտափեսթ Եւրոպական Միութեան իններորդ բազմամարդ քաղաքն է։
Քաղաք |
---|
Պուտափեսթ |
հունգարերէն՝ Budapest |
Դրօշակ
|
Զինանշան
|
|
|
|
 |
Երկիր |
Հունգարիա[1] |
---|
Ներքին բաժանում |
Budapest District I?, Budapest District II?, Budapest District III?, Budapest District IV?, Budapest District V?, Բուդապեշտի IV շրջան?, Budapest District VII?, Budapest District VIII?, Budapest District IX?, Budapest District X?, Ույբուդա?, Budapest District XII?, Budapest District XIII?, Zugló?, Budapest District XV?, Budapest District XVI?, Budapest District XVII?, Budapest District XVIII?, 19th district of Budapest?, Budapest District XX?, Csepel?, Budapest District XXII? եւ Budapest District XXIII? |
---|
Քաղաքապետ |
Gergely Karácsony?[2][3][4] |
---|
Հիմնադրուած է՝ |
17 Նոյեմբեր 1873 |
---|
Տարածութիւն |
52 514 հեկտար |
---|
ԲԾՄ |
102±1 մեթր |
---|
Պաշտօնական լեզու |
Հունգարերէն |
---|
Բնակչութիւն |
1 706 851 մարդ (1 Յունուար 2022)[5] |
---|
Կը գտնուի ափին |
Տանուպ |
---|
Ժամային գօտի |
UTC+1 եւ UTC+2 |
---|
Հեռախօսային ցուցանիշ |
1 |
---|
Փոստային ցուցանիշ |
1011–1239[6] |
---|
Անուանուած է |
Պուտա եւ Պեշտ? |
---|
Պաշտօնական կայքէջ |
budapest.hu(հունգ.) budapest.hu/sites…(անգլերէն) |
---|
|
Պուտայի տարածքին ապրած են Ք.Ա. Ե. դարէն՝ կելտերը։ Հռոմէացիները նուաճած են կելտերու բնակավայրերը եւ ստեղծած Աքուինքըմ (լատիներէն՝ Aquincum) քաղաքը, որ Հռոմէական կայսրութեան կարեւորագոյն քաղաքներէն մէկն է (Ա.- Ե. դարերուն)։ Հունգարները Թ. դարէն հաստատուած են այդ տարածքին։ Պուտայի ամրոցը հիմնուած է Պելա Դ․ թագաւորին կողմէն, իսկ Մաթիաս թագաւորին օրերուն դարձած է միջազգային վերածնունդի կեդրոն։ ԺԶ.- ԺԷ. դարերուն կը գտնուէր թուրքերուն լուծին տակ, ԺԸ.-ԺԹ. դարերուն նորէն ծաղկում կ'ապրէր։ 1873-ին Պուտա, Փեսթ եւ Օպուտա («Հին Պուտա») քաղաքները միացան, այդ ժամանակէն ի վեր ամբողջ բնակավայրը կոչուած է Պուտափեսթ։