Թորոս Ռոսլին
Թորոս Ռոսլին (1210 - 1270), 13-րդ դարու 2-րդ կիսուն հայ կիլիկեան դպրոցի մանրանկարիչ եւ գրող: Ստեղծագործած է Հռոմկլայի մէջ եւ արուեստագէտներու կողմէ անուանուած է «վերածնութեան Նախակարապետ», «զարդանկարի գեղագէտ»:
Թորոս Ռոսլին | |
---|---|
| |
Ծնած է | 1210 |
Մահացած է | 1270 |
Ազգութիւն | Հայ[1] |
Քաղաքացիութիւն | Կիլիկիոյ Հայկական Թագաւորութիւն |
Մասնագիտութնիւն | մանրանկարիչ |
Ժանր | դիմապատկեր եւ մանրանկարչություն? |
Թեմաներ | Ձեռագիր մատեաններու նկարազարդում |
Մեկենասներ | Կոնստանդին Ա Բարձրաբերդցի? |
Toros Roslin Ուիքիպահեստում |
Կեանքն ու գործունէութիւնը
ԽմբագրելԹորոս Ռոսլին միջնադարեան հայկական ձեռագրութեան ամէնէն ուշագրաւ դէմքերէն է: Հիմնուելով արեւմտաեւրոպական արուեստի իր իմացումին վրայ` Ռոսլին մատուցած է լայն տարողութեամբ զրուցական պատմագրութիւն` շարունակելով հանդերձ նախորդներուն աւանդութիւնները[2]։ Ռոսլինի ստեղծագործութիւնը Կիլիկիոյ մանրանկարչութեան դպրոցի բարձրագոյն արտայայտութիւններէն է:
1256-1268 թուականներուն Թորոս Ռոսլինի ծաղկած մեզ յայտնի 7 ձեռագիրներն են: 12-րդ դարու վերջին եւ 13-րդ դարու Կիլիկիոյ մէջ կը ստեղծէ մշակոյթի վերերլքի նպաստաւոր թեմաներ ու կը ստանայ նոր մեկնաբանութեան կը ստեղծէ հայ մանրանկարչութեան բարձրակերտը նշանաւորող գրքարուեստը, որուն ամենացայտուն արտայայտութիւնը Թորոս Ռոսլինին ստեղծագործութիւնն է: Աշխատած է Հռոմկլայի գրատանը «Զէյթունի Աւետարան» կիլիկեան վաղ ձեռագրերու նման ճոխ զարդարուած է խորաններով, լուսանցազարդերով եւ 4 աւետարանիչներու պատկերները: Այն հաւանաբար պատկերազարդել է մօտ 20-25 տարեկան հասակին: 1256 թուականին, արդէն ինքնուրոյն վարպետ էր եւ ունէր օգնականներ: Հետագային յիշատակուած իր ուսուցիչները հաւանաբար Հռոմկլայի աշխատող անոր աւագ ժամանակակիցները եղած են Կոստանդին կաթողիկոս կամ անոր մերձաւորները: Որ Թորոս Ռոսլինը կապուած եղած է պալատական բարձր շրջաններու հետ, կը վկայեն Կիլիկիոյ թագաւոր Լեւոն Գ․-ի երկու դիմանկարները: Առաջիը՝ զինք կը գծէ երբ պատանի էր, ապա թագաժառանգ եղած ատեն, միւսը՝ Կեռան թագուհիի հետ հարսանեաց հանդէսին: Շարունակելով Հռոմկլայի գրատանը աշխատող աւագ ժամանակակիցներու աւանդները` Թորոս Ռոսլինը զարդապատկերային առանձին դրուագներ ներդաշնակած է հիւսուածքային բարդ յօրինուածքներու մէջ, որոնք աչքի կը զարնեն գծանկարի յստակութեամբ եւ աւարտուածութեամբ: Թորոս Ռոսլին ձեռագիրներ նկարազարդած է Հայոց կաթողիկոսի եւ Հեթումեան թագաւորներու համար:
Պատկերասրահ
Խմբագրել-
մարկոսի աւետարանի սկզբնաթերթը, Զեյթունի Աւետարան, 1256 թ (MS No. 10450)
-
Յովհաննէս Մկրտիչ, Մալաթիայի Աւետարան, 1268 (MS No. 10675)
-
Անցում Կարմիր ծովով, Մաշտոց, 1266 (MS No. 2027)
Ծանօթագրութիւններ
ԽմբագրելԳրականութիւն
Խմբագրել- Дурново Л.А. Древнеармянская миниатюра. Альбом. Ер., 1952.
- Իրինայ Դրամբեան. Թորոս Ռոսլին. Կեանքը ու արուեստը:
- Дрампян И.Р. Художественные особенности искусства Тороса Рослина // Древнерусское искусство. Рукописная книга. Сб. 3. М., 1983.
- Sirarpie Der Nersessian, Miniature Painting in the Armenian Kingdom of Cilicia from the Twelfth to the Fourteenth Century. Washington D.C.: Dumbarton Oaks Studies, 1993.
- Լեւոն Չուգասզեան, Թորոս Ռոսլին:
- Дрампян Ирина, Торос Рослин, Ереван, 2000, 285 стр.
Արտաքին յղումներ
Խմբագրել«սեբաստիայի Աւետարանը» (1262, ձեռ. թիւ 539, Բալթիմորի Ուոլտերս պատկերասրահ)
Այլ էջեր
Խմբագրել- Թորոս Ռոսլին/Toros Roslin. Archived 2006-08-24 at the Wayback Machine.
- Toros Roslin.
- Թորոս Ռոսլին (ShoghakatTVcompany):