Ժիւլի Փայեթ
Ժիւլի Փայեթ (20 Հոկտեմբեր 1963[1], Մոնրէալ, Քեպեք[2]), Քանատացի գործարար կին, նախկին տիեզերագնաց, ճարտարագէտ, Քանատական Դաշնակցութիւն ձեւաւորումէն ի վեր Քանատայի ներկայիս՝ 29-րդ գլխաւոր նահանգապետը[3][4][5]: Փայեթը կատարեր է երկու տիեզերական թռիչք՝ STS-96 եւ STS-127՝ մուտք գործելով տիեզերք աւելի քան 25 օր: Փայեթը եղեր է Քանատական տիեզերական գործակալութեան (CSA) գլխաւոր տիեզերագնաց, Հիւսթընի ՆԱՍԱ-ի առաքելութեան վերահսկման կեդրոնին մէջ ծանօթ է որպէս caps ule communicator:
Ժիւլի Փայեթ | |
Կրթութիւն՝ | ՄաքԿիլ Համալսարան Թորոնթոյի Համալսարան Ատլանտյան քոլեջ? Collège Regina Assumpta? |
---|---|
Մասնագիտութիւն՝ | տիեզերագնաց, ճարտարագէտ, քաղաքական գործիչ |
Ծննդեան օր | 20 Հոկտեմբեր 1963[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Մոնրէալ, Քեպեք[2] |
Քաղաքացիութիւն | Քանատա |
Ինքնագիր | |
Պարգեւներ |
Կանադայի միաբանության սպա? Քվեբեկի ազգային շքանշանի ասպետ? ՆԱՍԱ-ի բացառիկ ծառայության մեդալ? «Տիեզերական թռիչքի» մեդալ? Լավալի համալսարանի պատվավոր դոկտոր? Օտտավայի համալսարանի պատվավոր դոկտոր? Կանադայի թագավորական ընկերության անդամ? Կոնկորդիայի համալսարանի պատվավոր դոկտոր? Ալբերտայի համալսարանի պատվավոր դոկտոր? Բրիտանական Կոլումբիայի համալսարանի պատվավոր դոկտոր? Կանադայի շքանշանի կոմպանիոն? |
2013 թուականի Յուլիսին նշանակուեր է Մոնրէալի գիտական կեդրոնի ղեկավարի պաշտօնին, 2014 թուականի Ապրիլին՝ Քանատայի ազգային դրամատունի տնօրէն[6]: 2017 թուականի Յուլիսի 13-ին վարչապետ Ճասթին Թրուտոն յայտարարեր է, որ թագուհին Փայեթին նշանակեր է Քանատայի յաջորդ գլխաւոր նահանգապետ[3][4][7]: Պաշտօնը ստանձներ է 2017 թուականի 2 Հոկտեմբերին[8]:
Կենսագրութիւն
ԽմբագրելՓայեթը ծնած է 1963 թուականի Հոկտեմբեր 20-ին Քեպէգ նահանգի Մոնրէալ քաղաքին մէջ[9], ապրեր է Ահունցիկ շրջանին մէջ, յաճախեր Collège Mont-Saint-Louis եւ Collège Regina Assumpta[10][11]: 1982 թուականին Միջազգային Պսակաւոր (Baccalaureate) վկայական ստացեր է Միացեալ Թագաւորութեան Հարաւային Ուելսի Աթլանթիքի միջազգային քոլէճէն:
Այնուհետեւ ընդունուեր է ՄաքԿիլի համալսարան, 1986 թուականին ստացեր՝ ճարտարագիտութեան Պսակաւոր արուեստից աստիճան, 1990 թուականին Թորոնթոյի համալսարանէն ստացեր է կիրառական գիտութիւններու մագիստրոսի աստիճան: Անոր թէզի նիւթն էր արհեստական իմացականութեան դաշտ համարուող հաշուարկային լեզուաբանութիւնը[10] [12][13]:
1986-1988 թուականներուն Փայեթը աշխատեր է որպէս IBM Քանատայի Գիտահետազօտական բաժնի համակարգերու ճարտարագէտ: 1988-1990 թուականներուն, որպէս Թորոնթոյի համալսարանի յետ-ընթացաւարտ (Postgraduate student) տարրալուծարանի հաղորդակցման եւ գիտութեան բաժնին Զուիցերիոյ մէջ՝ մէկ տարի այցելու գիտնական նշանակման համար: Երբ 1992 թուականի Յունուարին ան վերադարձաւ Քանատա, միացաւ Մոնրէալի Bell-Northern հետազօտութիւններու ելոյթներու հետազօտական խումբին, ուր պատասխանատու էր հեռախօսային խօսքի ըմբռնման՝ օգտագործելով համակարգչային խօսքի ճանաչումը:
Անձնական կեանք
Խմբագրել1990-ական թուականներուն Փայեթը ամուսնացեր է Ֆրանսուա Պրիսեթի հետ[14][15], ամուսնալուծուեր է 1999 թուականին[16]: Երկրորդ անգամ ամուսնացեր է Ուիլիըմ Ֆլինի հետ, ամուսնալուծուեր են 2015 թուականին. զոյգն ունի մէկ որդի՝ Լորիէրը[16]:
Փայեթը շատ լաւ կը տիրապետէ ֆրանսերէնի (մայրենի լեզու) եւ անգլերէնի, կը հաղորդակցի սպաներէն, գերմաներէն, իտալերէն եւ ռուսերէն: Ան կը նուագէ դաշնամուր, երգեր է Մոնրէալի սիմֆոնիք նուագախումբի, Tafelmusik պարոքքօ նուագախումբին հետ:
Գլխաւոր նահանգապետ
Խմբագրել2017 թուականի Յուլիս 13-ին վարչապետ Ճասթին Թրուտոն յայտարարեր է, որ Քանատայի 29-րդ գլխաւոր նահանգապետ կը նշանակուի Ժիւլի Փայեթը, որ պաշտօնը կը ստանձնէ Տէյվիտ Ճոնսթընի պաշտօնավարման աւարտէն յետոյ՝ 2017 թուականի Հոկտեմբերի 2-էն[17]: Յայտարարութեան աւարտէն յետոյ Ճոնսթընը հանդէս եկեր է շնորհաւորական ուղերձով եւ շնորհակալութիւն յայտներ «արտասովոր նուաճումներ ունեցող քանատացիին, որ կը վայելէ բոլորին հիացմունքը»[18]:
Որպէս նշանակուած պաշտօնեայ՝ Փայեթն իր առաջին պաշտօնական հանդիպումը ունեցեր է Էլիզապէթ Բ․ թագուհիին հետ 2017 թուականի Սեպտեմբերի 20-ին Պալմորալ ամրոցին մէջ, երբ ան նաեւ ստացեր է Քանատայի շքանշանի (Ս. Ս.) արտակարգ ուղեկցորդի, ռազմական գերազանցութեան արտակարգ հրամանատարի (C.M.M.) եւ Ոստիկանութեան զօրքերու պատուաւոր հրամանատարի շքանշան[19]:
Փայեթը Քանատայի 29-րդ գլխաւոր նահանգապետի պաշտօնը ստանձներ է 2017 Հոկտեմբերի 2-ին: Այնուհետեւ ան կոչ ըրած է քանատացիներուն համատեղ աշխատիլ կլիմայի փոփոխութեան, գաղթի եւ աղքատութեան հարցերու շուրջ: «Իւրաքանչիւր ոք կրնայ բան մը ընել եւ առաջ տանիլ մարտահրաւէրը, քանի դեռ անոնք պատրաստ են աշխատիլ ուրիշներու հետ, ձգել անձնական օրակարգը, հասնիլ աւելի բարձր նպատակի եւ ընել այն, ինչ ճիշդ է ընդհանուր բարիքի համար: Յոյսով եմ, որ իմ (mandate) յանձնարարութիւնը, որպէս գլխաւոր նահանգապետ, պէտք է արտացոլէ այդ»,- ըսած է Փայեթը[20]:
Քանտական տիեզերական գործակալութիւն
ԽմբագրելՓայեթը 1992 թուականի Յունիս 5-ին 5330 դիմորդներէն քանատական տիեզերական գործակալութեան կողմէ (CSA) ընտրուած չորս տիեզերագնացներէն մէկն է: Քանատայի մէջ հիմնական վերապատրաստութիւն անցընելէն յետոյ, ան աշխատեր է որպէս բջջային սպասարկման համակարգի գիտարուեստական խորհրդատու[21]: 1993 թուականին Փայեթը Քանատայի տիեզերագնաց ծրագրին մէջ հիմնադրեր է մարդկային համակարգչային փոխազդեցութեան խումբը եւ ՆԱԹՕ-ի միջազգային հետազօտութիւններու ուսումնասիրութեան խումբին մէջ աշխատեր որպէս կերպագիտական կամ գիտարուեստական մասնագէտ:
Տիեզերական նշանակման նախապատրաստման ժամանակ Փայեթը ստացեր է իր առեւտրային փորձագիտական կամ գործնական ուսումնասիրութեան a pilot plan արտօնագիրը եւ 120 ժամ, որպէս հետազօտական գործարկու, մուտք գործեր օդանաւ: 1996 թուականի Ապրիլին Փայեթը որակաւորուեր է որպէս մէկ մթնոլորտ ծովային սուզման գործարկու operator: 1996 թուականի Փետրուարին ան եղեր է CT-114 Tutor ռազմական ինքնաթիռի հրամանատար, առաջնորդ, ռազմական սարքի համար կարգ ստացեր է 1997 թուականին:
2000-2007 թուականներուն Փայեթը եղեր է քանատական տիեզերական գործակալութեան գլխաւոր տիեզերագնաց:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 Munzinger Personen
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.ordre-national.gouv.qc.ca/membres/membre.asp?id=1157
- ↑ 3,0 3,1 «Governor General: Ms. Julie Payette, Governor General»։ gg.ca։ Governor General of Canada։ հուլիսի 13, 2017
- ↑ 4,0 4,1 «Former astronaut Julie Payette to be Canada's next governor general»։ CBC News։ 12 Յուլիս 2017։ արխիւացուած բնօրինակէն 12 Յուլիս 2017-ին
- ↑ Scotti Monique (13 Յուլիս 2017)։ «Julie Payette: Meet Canada's next governor general»։ Global News։ արտագրուած է՝ Յուլիս 13, 2017
- ↑ National Bank of Canada (Մայիս 23, 2014)։ «Appointment Notice Julie Payette»։ The Globe and Mail
- ↑ «Prime Minister Trudeau announces The Queen's approval of Canada's next Governor General»։ pm.gc.ca։ Government of Canada։ Յուլիս 13, 2017
- ↑ MacCharles Tonda (Հոկտեմբերի 2, 2017)։ «Julie Payette becomes Canada's 29th Governor General»։ արտագրուած է՝ Հոկտեմբերի 2, 2017 – via Toronto Star
- ↑ «Biography of Julie Payette»։ Canadian Space Agency։ 10 Սեպտեմբեր 2013
- ↑ 10,0 10,1 «Determination, generosity and spaghetti sauce: Meet Canada's new GG»։ CBC News։ 14 Յուլիս 2017
- ↑ «Julie Payette – Celebrating Women's Achievements»։ collectionscanada.gc.ca։ Library and Archives Canada։ արտագրուած է՝ հուլիսի 13, 2017
- ↑ «Julie Payette: Astronaut, Canadian Space Agency (Biographical data)»։ Houston, Texas: National Aeronautics and Space Administration։ June 2012։ արխիւացուած բնօրինակէն փետրուար 18, 2017-ին
- ↑ Flavelle Dana (փետրվարի 1, 2009)։ «Blasting off into space with Massey mementoes»։ Toronto Star։ արտագրուած է՝ 13 Յուլիս 2017
- ↑ Branswell Brenda (մայիսի 17, 1999)։ Ambition accomplished: The multitalented Julie Payette joins the roll of Canadian space travellers։ Maclean's (Toronto)
- ↑ «Payette, Julie»։ Encyclopedia Astronautica։ արտագրուած է՝ հուլիսի 13, 2017
- ↑ 16,0 16,1 «Julie Payette drops legal battle to seal public records of her divorce proceedings»։ National Post։ 2017-08-21։ արտագրուած է՝ 2017-10-03
- ↑ «Julie Payette named Governor General»։ Maclean's։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-07-14-ին։ արտագրուած է՝ 14 Յուլիս 2017
- ↑ «Message Following the Announcement of Canada's 29th Governor General»։ The Governor General of Canada։ արտագրուած է՝ 14 Յուլիս 2017
- ↑ General The Office of the Secretary to the Governor։ «The Governor General of Canada»։ արտագրուած է՝ 2 Հոկտեմբեր 2017
- ↑ «Julie Payette pushes strength of team work, power of dreams in debut speech as GG»։ արտագրուած է՝ 2 Հոկտեմբեր 2017
- ↑ «Biography of Julie Payette»։ Longueuil, Quebec: Canadian Space Agency։ հունվարի 21, 2013։ արխիւացուած բնօրինակէն հուլիսի 12, 2017-ին